Կոտայքի մարզպետ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանն ազատվել է պաշտոնից: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել Կոտայքի մարզպետ նշանակել Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանին, ով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Արամ Հարությունյանն այլ աշխատանքի է անցնելու։ Համաձայն մամուլում շրջանառվող լուրերի՝ Հարությունյանը կնշանակվի Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Այս պաշտոնը թափուր էր մնացել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդու՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հրաժարականից հետո: