Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու մասին։ Մանուկյանը հուլիսի 9-ից արձակուրդում էր գտնվում:
Մինչ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելը Մանուկյանը Վրաստանում Հայաստանի դեսպանն էր։
Armtimes.com կայքի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Մանուկյանին այդ պաշտոնում փոխարինելու է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։