Home / Հայաստան / Փիլիսոփա Նշանեանը Երևանում կներկայացնի իր նոր գիրքը

Փիլիսոփա Նշանեանը Երևանում կներկայացնի իր նոր գիրքը

Ուրբաթ՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 18։00-ին Հայաստաի Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանում տեղի կունենա սփյուռքահայ փիլիսոփա և գրականագետ Մարկ Նշանեանի «Պատկեր, պատում, պատմութիւն» գրքի առաջին հատորի շնորհանդեսը։ Այն հեղինակի առաջին մենագրությունն է, որը լույս է տեսնում հայերենով։

Միջոցառման շրջանակում Նշանեանը կընթերցի «Վկան և վերապրողը» թեմայով դասախոսություն.

«Մորիս Բլանշոյի «Օր-ցերեկուան խելագարութիւնը» վիպակին ընդմէջէն, պիտի փորձենք հասկնալ թէ ինչու վերապրողը պէտք ունի պատմութեան, լաւագոյնս հերքելու համար ինքզինք որպէս վերապրող։ Պիտի բացատրենք ուրեմն, թէ ինչու վերապրողը չի կրնար վկայել ինքն իր մասին։ Նպատակակէտը՝ պատրաստել է վերապրողի երեւութաբանութիւն մը»:

Գիրքը լույս է տեսել Ակտուալ արվեստ հրատարակչության և Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետզոտությունների ինստիտուտի համատեղ ջանքերով, Գալուստ Գուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

logos1