Պակիստանում փորձում էին սպանել պուտինամետ թեկնածուին
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը սրունքի շրջանում հրաձգային վիրավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Խանի ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Լախոր քաղաքից 150 կմ հեռավորության վրա։ Նախկին վարչապետն այդ ընթացքում քարոզարշավ էր իրականացնում, նրա շարասյունը ավտոերթով գնում էր դեպի մայրաքաղաք Իսլամաբադ։ Խանի կուսակիցները նշում են, որ հրաձգության հետևանքով ևս 4 մարդ է վիրավորվել։ Հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը ձերբակալվել է ոստիկանության կողմից, Ֆրանս պրեսին ասել է էքս-վարչապետի օգնական Ռաուֆ Խասանը։ Տեղի ունեցածը նա քաղաքական մահափորձ է որակել։ Բողոքի շքերթը Լախորնից Իսլամաբադ է շարժվել անցյալ ուրբաթ։ Ավտոշարասյունը ուղեկցում էր բեռնատար մեքենա, որին կցված «բեմի» վրայից 70-ամյա Խանը ամեն օր ելույթներ էր ունենում ճանապարհին հանդիպող գյուղերի և քաղաքների բնակիչների համար։ Իմրան Խանը վարչապետ է դարձել 2018 թվականին։ Այս տարվա ապրիլին երկրի խորհրդարանը նրան անվստահություն է հայտնել։ Խանը լքել է պաշտոնը և սկսել փողոցային պայքարը, պահանջում է արտահերթ ընտրություններ։ Նոր կառավարությունը իշխանության է եկել առանց ընտրությունների և պնդում է, որ կանցնացնի դրանք, ինչպես և նախատեսված է, 2023 թվականին։ ԲիԲիՍին հիշեցնում է՝ Իմրան Խանը փորձում էր բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Փետրվարի 24՝ Ուկրաինա ռուսական ներխուժման օրը, նա Մոսկվայում էր՝ հանդիպում էր Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլին լոյալ քաղաքագետները պարբերաբար շեշտում էին՝ Պակիստանը այն երկրներից է, որոնց վրա Ռուսաստանը կարող է հենվել՝ Արևմուտքի հետ առճակատման ուժգնացման դեպքում։ Արդեն օգոստոսին՝ Իմրան Խանի հրաժարականից հետո, հաղորդվեց, որ Պակիստանը Ուկրաինային սովետական 122 մմ կալիբրի հրետանային ռազմամթերք է մատակարարում։ Արկերը խիստ անհրաժեշտ էին ուկրաինական բանակին, դրանց տեղափոխության մասնակցում էր նաև բրիտանական ռազմատրասնպորտային ավիացիան։ Մեծ Բրիտանիան, ԶԼՄ-ների տեղեկություններով, չեզոք երկրներում մինչ այդ ակտիվորեն փնտրում էր պոտենցիալ մակարարների, որոնք պատրաստ են վաճառել իրենց զինանոցում գտնվող սովետական զենքերը։ 2007 թվականին հանրահավաքի ժամանակ սպանվել է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոն։
10 սպայի մեղադրանք է ներկայացվել՝ պարտականությունները չկատարելու համար
Հրամանատարը և 9-ը սպա, ռազմական դրության պայմաններում, հրաժարվել են պարտականությունների կատարումից․․․
Շփոթմամբ նորոգել են պաշտոնյաների փողոցը
Սարատակ համայնքում փաստաթղթերը կազմվել են 5-րդ փողոցի անվամբ, բայց հիմնանորոգման աշխատանքները կատարվել են 4-րդ փողոցում․․․
Ռուսաստանը ճնշել է զորակոչված այլազգիների բողոքը
Տեսանյութում զորակոչվածները հրաժարվում են Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելուց՝ մինչև չվճարեն իրենց խոստացված գումարները․․․
Հրապարակվել է ադրբեջանական վերջին հարձակման զոհերի առաջին ցուցակը
Զոհերից յուրաքանչյուրի ընտանիքը հիմնադրամից միանվագ ստանում են 10 մլն դրամ, ապա ամսեկան` 250-ից 300 հազարական դրամ․․․
Ռուսահային ակտիվիզմի համար զրկեցին անձնագրից
Սա նախադեպ է, որը կարող է օգտագործվել ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների, որոնք Ռուսաստանի քաղաքացիություն են ստացել ոչ արյան իրավունքով
Մահացել է Dead Kennedys-ի հարվածորդ Փելիգրոն
Dead Kennedys և the Red Hot Chili Peppers ռոք խմբերի հանրաճանաչ հարվածորդ Դերեն Հենլին ընկել է ու մահացել․․․
Նոր միջանցք, բնական գազ, օտար ուժեր․ Փաշինյանը Իրանում էր
Իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և նոր տարանցիկ միջանցք ստեղծել․․․
Աշխարհի կեսը խորացրել է առևտուրը Ռուսաստանի հետ
Ռուսաստանից Թուրքիա արտահանումների ծավալը Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր աճել է 213%-ով, իսկ ներմուծումներինը՝ 113%-ով․․․
Ուղեղների համար պայքարը միշտ չէ, որ հաղթում են․ ռեպորտաժ
— ․․․20 տարվա մեջ առաջին անգամ ես չեմ հասկանում՝ ինչ է կատարվում
Համածառայակցի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է
Հոկտեմբերի 29-ին պահեստազորային զինծառայող շարքայինը վիճաբանել էր համածառայակից պահեստային զինծառայող Միսակ Պետրոսյանի հետ․․․
«Մենք՝ Ն.Վ. Փաշինյանը, Ի.Հ Ալիևը և Վ.Վ. Պուտինը հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք...»
— Պուտինը խոստովանել է՝ ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, որոշ բաներ հեռացվեցին տեքստից...