Արցախում լուծարեցին «ռազմահայրենասիրությունը» և պաշտոն տվեցին ընդդիմադիրին
Ռազմահայրենասիրության նախարարությունն էլ լուծարվեց․․․
Եվս 36 մարմին՝ Ֆիզուլիից, Ջաբրայիլից, Հադրութից
Առայսօր հայտնաբերվել է 969 անհետ կորածի մարմին
Ավագանու ապագա անդամը դուրս կգա «Իմ քայլը» խմբակցությունից
Առաջին հարցը, որով ապագա ավագանու անդամը խոստանում է զբաղվել, «ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է»․․․
Նիկոլի հետ ճանապարհել այդ արնոտ, անթաղ մարմինը
Հիմա ինչո՞ւ է Նիկոլը դարձել մերժելի. քանի որ պարտվեց, հողերը տվեց, իր հանձնարարություն֊առաջադրանքը լավ չկատարեց․․․
Հին Թաղեր-Խծաբերդում հայտնաբերված 9 զինծառայողների մարմինները փոխանցվել են հայկական կողմին
Դեկտեմբերի 16-ին Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, որոնց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակը։ «Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ», - ասված է ՊԲ հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ պաշտպանական գերատեսչությունները ավելի վաղ հայտնել էին, որ դեկտեմբերի 11-12-ին ադրբեջանական կողմը գրոհ է նախաձեռնել նշված Հին Թաղեր-Խծաբերդի ուղղությամբ։ Հաղորդվել էր, որ էսկալացիայի հետևանքով վիրավորվել է 6 զինծառայող։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հավանական է՝ լինեն նաև այլ տուժածներ․ տեղանքի անմատչելիության պատճառով տեղեկության ճշգրտումը, ըստ նրանց, հավելյալ ժամանակ էր պահանջում։ Արդեն երկու օր է՝ համացանցի հատկապես ադրբեջանական տիրույթում տեղեկություններ են շրջանառվում նաև 60-100 նոր ռազմագերիների մասին, որոնք, ենթադրաբար, օրերս գերեվարվել են նշված հատվածում։ Տասնյակ նոր գերիների մասին տեղեկությունները հաստատել է Ղարաբաղի նախագահը։ ՊԲ-ն էլ նշել է, որ բնագծի այդ հատվածից «անհայտ կորած» մարդկանց թիվը 73 է․ հավանական է, որ նրանք/նրանց մի մասը գերեվարված լինի։
ԱԱԾ․ Կանխվել է Փաշինյանին Արարատ Միրզոյանի ճակատագրին արժանացնելու փորձը
...եթե դեպքի օրն իրադարձությունները «ճիշտ ձևով» ընթանային, ապա արդեն իսկ զավթած կլինեին իշխանությունը՝ հավելելով, որ «սրանք հմի չէին լինելու»
Սյունիքի որոշ հատվածներում կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ
․․․Գորիս-Կապան ճանապարհի հատվածներում, որոնք տեղ-տեղ հատում են Հայաստանի սահմանը և անցնում ադրբեջանական տարածքներ
Ժամանակավոր աշխատանք Ղարաբաղցիներին, ժամանակավոր թոշակ հաշմված զինծառայողներին
Աշխատանքի համար կվճարվի ամսական 100000 դրամ
Ղարաբաղի նախագահը խմբագրել է իր ուղերձը և մտադիր է հրաժարական տալ
— Վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, չեմ առաջադրվելու և դուրս եմ գալու քաղաքականությունից․․․
ՊԲ-ն տեղյակ չէ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում «կորած» 73 մարդու ճակատագրից
ՊՆ-ն հայտնում է, որ Նոր Թաղեր-Խծաբերդ հատվածից օրերս «անհետացել է» 73 մարդ․․․
18 տարեկան զինվորի մահը քննվում է որպես ինքնասպանություն
Դեկտեմբերի 15-ին` ժամը 14։00-ի սահմաններում, Ղարաբաղի ՊԲ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահե Հովհաննեսի Բաբայանը՝ ծնոտի շրջանում ստացած մահացու հրազենային վնասվածքով: Զինվորի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔրՕր-ի 360.1-րդ հոդվածով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), հայտնել է Քննչական կոմիտեն։ «Կատարվում է նախաքննություն»։ Վահե Բաբայանը 18 տարեկան էր։ Նրա մահվան մասին ՊԲ-ն հայտնել էր այսօր՝ դեկտեմբերի 16-ին։
Կուբաթլուին ու Զանգելանին սահմանակից հատվածում ԽՍՀՄ քարտեզը խնդիր է ստեղծում
Հայաստանի սահմանների ճշգրտումն իրականացվելու է Սյունիքի մարզում՝ Կուբաթլուի և Զանգելանի սահմանակից հատվածում, որտեղ․․․