2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Զինվորն «ինքնասպան է եղել» վերականգնողական արձակուրդում

Երեկ շտապօգնության բրիգադը պարանոցի շրջանում ինքնավնասումով` մահացած վիճակում, հիվանդանոց է տեղափոխել․․․

«Ձեռակերտ» աղետ. Ուկրաինայում քաղաքներ և գյուղեր են խորտակվում

«Ձեռակերտ» աղետ. Ուկրաինայում քաղաքներ և գյուղեր են խորտակվում

Անցած գիշեր ոչնչացվել է Ուկրաինայի ամենախոշոր էներգետիկ կառույցներից մեկը՝ Կախովկայի հիդրաէլեկտրակայանը, որն արդեն ավելի քան մեկ տարի է վերահսկվում է ռուսական բանակի կողմից։ Ջուրը լցվել է Խերսոնի մարզի քաղաքներ և գյուղեր։ Բնակիչներին տարհանում են։ Ղրիմը կարող է կրկին ջրազրկվել, Զապորոժիեի ատոմակայանը մնացել է առանց սնուցման, Ուկրաինայի հարավում ջրի դեֆիցիտ է։ Ուկրաինան մեղադրում է Ռուսաստանին, Ռուսաստանը՝ Ուկրաինային։ Երկու կողմերն էլ ընդունում են՝ հիդրաէլեկտրակայանը վերանորոգման ենթակա չէ։ Ջրհեղեղը, որ տարածվում է անտառներով, հարթավայրերով, արոտավայրերով, ցանքատարածքներով և բնակավայրերով, և հսկայական տարածքների ապագա ջրազրկումը բնապահպանական և լոգիստիկ լուրջ հետևանքներ են ունենալու ամբողջ տարածաշրջանի համար։ Դրանց ծավալները դեռևս դժվար չափելի են։ Կիևի արձագանքը Գիշերը ժամը 02։50-ին ռուս զինվորականները «իրականացրել են Կախովկայայի ՀԷԿ-ի կառուցվածքների ներքին պայթեցում»՝ Անվտանգության խորհրդի հրապատապ նիստից հետո հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Ջրհեղեղի գոտում մոտ 80 բնակավայր կա։ Վոլոդիմիր Զելենսկին հրամայել էվակուցանել բնակչությանը և խմելու ջրով ապահովել բոլոր այն քաղաքներն ու գյուղերը, որոնք սնուցվում էին Կախովկայի ջրամբարից։ ՀԷԿ-ի ոչնչացումն ու հաջորդած ջրհեղեղները Զելենսկին բնութագրել է որպես ամենախոշոր «ձեռակերտ» բնապահպանական աղետը Եվրոպայի պատմության վերջին տասնամյակներում։ Կախովկայայի ՀԷԿ-ը արդեն ավելի քան մեկ տարի է ամբողջությամբ վերահսկվում է ռուսական բանակի կողմից՝ հիշեցրել է Ուկրաինայի ղեկավարը։ Հիդրաէլեկտրակայանը, ըստ նրա, ականապատվել է ռուս զինվորականների կողմից և պայթեցվել։ Ռուսական կողմի մեղադրանքները, թե ՀԷԿ-ի պատվարը շարքից հանվել է ուկրաինական գնդակոծությունների հետևանքով, Զելենսկին կեղծ է որակել և հավաստիացրել, թե գնդակոծություններով նման բանի հասնելը «ֆիզիկապես անհնար էր»։ Նրա գրասենյակի ներկայացուցիչ Դարյա Զարիվնայան և մինչ այդ հայտարարել էր, որ Կախովկայի ՀԷԿ-ի ոչնչացմամբ Ռուսաստանը փորձում է կասեցնել Ուկրաինայի բանակի հակագրոհը։ Ուկրաինական բանակի «Հարավ» հրամանատարությունը հաղորդել է, որ հինդրաէլեկտրակայանը ներսից է պայթեցվել։ Պատվարը ոչնչացրել է ռուսական բանակի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիկ Պոդոլյակը Կախովկայի հսկայական ջրամբարից արտահոսած ջուրն այժմ քաղաքներ և գյուղեր է խորտակում։ Ուկրաինայի ռազմակաքաղաքական ղեկավարությունը ընդունում է՝ ստիպված են որոշակիորեն վերանայել հակահարձակումը, որը, ամեն դեպքում, շարունակվելու է։ Անկախ փորձագետները նկատում են, որ ջրամբարը լուրջ հետևանքներ է ունենալու նաև ռուսական բանակի, այդ թվում՝ օկուպացված տարածքներում ստեղծված ենթակառուցվածքների համար։ Մոսկվայի արձագանքը Լրատվական հաղորդումներից մոտ 5 ժամ անց Ռուսաստանն առաջին անգամ արձագանքել է տարածաշրջանի խոշորագույն ՀԷԿ-երից մեկի ոչնչացման մասին տեղեկություններին և ուկրաինական կողմի մեղադրանքներին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան «կտրականապես հերքում է» իր առնչությունը հարձակմանը՝ ՀԷԿ-ի ոչնչացումն ու պատվարի պայթեցումը վերագրելով Ուկրաինայի «կանխամտածված դիվերսիային»։ «Այս դիվերսիան կարող է շատ ծանր հետևանքների հանգեցնել՝ հետևանքներ տասնյակ հազարավոր մարդկանց և բնության համար, հետևանքներ, որոնք դեռ պետք է հստակեցնել։ ․․․Դիվերսիայի նպատակներից ևս մեկը Ղրիմը ջրազրկելն է․ թերակղզին սնուցող ջրանցքում ջրի մակարդակն արդեն իսկ կտրուկ նվազում է։ Ըստ ամենայնի, դիվերսիան կապ ունի նաև այն հանգամանքի հետ, որ երկու օր առաջ լայնածավալ հարձակողական գործողություններ սկսելով՝ Ուկրաինայի զինված ուժերն այժմ իրենց առջև դրված խնդիրներին չեն հասնում», - հավելել է Պեսկովը։ Մինչ այդ Խերսոնի մարզի Նովոկախովսկի շրջանի օկուպացիոն վարչակազմի (Ռուսաստանի կողմից նշանակված) ղեկավար Վլադիմիր Լեոնտևը ռուսական պետական ԶԼՄ-ների հետ զրույցում հերքել էր ՀԷԿ-ի պայթեցման մասին շրջանառվող լուրերը, քիչ անց՝ հայտարարել, թե ուկրաինական կողմի «գիշերային հարվածների» հետևանքով, այո, ՀԷԿ-ը ոչնչացվել է և այժմ տեղի է ունենում ջրի անվերահսկելի արտահոսք։ Ավելի ուշ ռուսական կողմը հաստատել է՝ կայանի 28 պատվարներից 14-ը շարքից հանվել են, ՀԷԿ-ը մնացել է ջրի տակ։ Ջրհեղեղը տարածվել է հարակից բնակավայրերով։ այլընտրանքային մեկնաբանություն Financial Times-ի լրագրող Քրիսթոֆոր Միլլերը ենթադրում է, որ Կախովսկայի ՀԷԿ-ը հունիսի 6-ի գիշերը ոչ ոք չի պայթեցրել։ Twitter-ի իր աքաունթում նա հրապարակել է ամբարտակի արբանյակային լուսանկարները, որոնք արվել են մայիսի 28-ից մինչև հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Արանյակային պատկերները, ըստ նրա, ցույց են տալիս պատվարի ջրարգելակային դարպասների և երթևեկելի հատվածի մի մասի վերջերս տեղի ունեցած վնասումը», - գրում է Միլլերը։ Թե ինչի՞ հետևանքով է պատվարը վնասվել՝ լրագրողը չի մանրամասնում։ Satellite images made by @Maxar on June 5 showed recent damage to the Nova Khakova dam’s sluice gates and a section of roadway running across it. Before images (1 and 3) made on May 28. After images (2 and 4) made June 5, around 12:15pm. pic.twitter.com/Qi7dY6M2yM — Christopher Miller (@ChristopherJM) June 6, 2023 OSINT-ի լրագրողները և՛ս կարծում են, որ պատվարի ոչնչացումը կարող էր տեղի ունենալ ավելի վաղ արձանագրված վնասների և բնական որոշ գործոնների հետևանքով։ Հավանական է, որ կանխամտածված ոչնչացում/պայթեցում առհասարակ չի եղել։ «Պատվարը աստիճանաբար քայքայվել է։ Գուցե հենց այդ պատճառով է ճանապարհի մի մասը փլուզվել, այնտեղ արդեն վաղուց անցք կար», - գրել է OSINT-վերլուծաբան Ռուսլան Լևիևը։ Լրագրող Էվին Հիլլը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ փլուզումից առաջ Կախովկայի ջրամբարում ջուրն աննախադեպ մակարդակի էր հասել՝ բացառված չէ, որ այն պատճառով, որ Ռուսաստանը չափից դուրս քիչ շլյուզեր է բաց պահել։ տարհանում Բնակչությունը տարհանվում է աղետի գոտուց՝ հայտարարել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի (ուկրաինական իշխանության մաս է կազմում) ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։ Դնեպրի աջափյա հատվածը ամիսներ առաջ վերադարձել է ուկրաինական կողմի վերահսկողության ներքո։ Այստեղ ջրի տակ կարող են հայտնվել Նիկոլաևկա, Օլգովկա, Լվովո, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարևկա, Պրիդնեպրովսկի, Սադովի գյուղերը, մասամբ Խերսոն քաղաքը՝ Կորաբելնի կղզին։ Բնակչությանը էվակուացնում են։ Առաջին էվակուացիոն գնացը Խերսոնից շարժվել է ժամը 12։00-ին։ Դնեպրի ձախ կողմում (ռուսական վերահսկողության գոտում) գտմվող բնակավայրերի մարդկանց Վլադիմիր Լեոնտևը առավոտյան հավաստիացրել էր՝ ջրհեղեղի վտանգ և տարհանման կարիք չկա։ «Քաղաքի և բնակավայրերի ոչնչացման վտանգ չկա։ Բայց ջրի տակ են հայտնվել կոյուղիները, շարքից դուրս են եկել էլեկտրագծերը․․․ Մեր կանխատեսումների համաձայն՝ 72 ժամվա ընթացքում ջրի մակարդակը կիջնի, բայց մենք պետք է կարողանանք վերապրել այդ 72 ժամը», - հայտարարել է Լեոնտևը։ Արդեն օրվա կեսին ռուսական պաշտոնյան հայտարարել է Նոր Կախովկա քաղաքից, Գոլի Պրիստանից, Ալեշեկից, Դնեպրյանա ավանից և Կորսունկա գյուղից բնակչության տարհանման մասին։ Ղրիմը կջրազրկվի Չնայած տեղական իշխանությունները հերքում են, բնապահպանական այս աղետի հետևանքով, ըստ ամենայնի, ջրազրկվելու է նաև Ղրիմը՝ թերակղզի, որը դեռևս 2014 թվականին բռնակցվել է Ռուսաստանին։ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահը հայտարարում էր․ «Ղրիմում մոտ 2․5 միլիոն մարդ է ապրում։ բռնել էին և անջատել ջուրը։ Ռուսական զորքերը մտան, ջուրը բացեցին։ Սա՝ որպես մոր գործողությունների տրամաբանության մի օրինակ։ Չանեին այդ գործողությունը, չէին լինի այլ գործողություններ»։ ԲիԲիՍիի թղթակից Իլյա Բարաբանովը մեկնաբանում է․ «Դեռ 2022-ի փետրվարի 24-ին, երբ ռուսական ներխուժումը նոր էր սկսվել և արագորեն հանգեցրեց Խերսոնի մարզի հարավային հատվածի գրավման, բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը միանգամից հրամայեց վերականգնել ջրամատակարարումը Հյուսիս-Ղրիմյան ջրանցքով։ Այն ժամանակ Ակսյոնովը չէր էլ թաքցնում, որ դեպի Ղրիմ ջրամատակարարման վերականգնումը սանձազերծված պատերազմի նպատակներից մեկն է։ Ենթադրվում էր, որ ջրանցքի ապաշրջափակումը թույլ կտա տասնյակ միլիարդավոր ռուբլիներ խնայել և կօգնի վերականգնել թերակղզու գյուղատնտեսությունը։ Սենատոր Օլգա Կովիտիդին հարցազրույցներ էր այն ժամանակ տալիս, որ շուտով թերակղզում, ինչպես սովետական տարիներին, նորից բրինձ և եգիտպացորեն են աճեցնելու։ Քարոզչությունը իրապես տոնելու բան ուներ։ Այժմ ռուսաստանցի պաշտոնյաները մեկը մյուսի հետևից բացատրում են, որ Ղրիմի վրա տեղի ունեցածը որևէ ազդեցություն չի ունենալու։ Նոր Կախովկայի այսպես կոչված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը դեռ առավոտյան հավաստիացնում էր ՌԻԱ Նովոստիին, որ պատվարի հետ բան չի եղել, այժմ նա հայտարարում է, որ ջրանցքի ջրազրկման վտանգ չկա։ Սևաստոպոլի գուբերնատոր Միխայիլ Ռազվոզժաևը պնդում է, որ ամեն ինչ կարգին է, քանի որ թերակղզու ջրամբարները լիքն են՝ իբր այդ ջրամբարները այդ նույն ջրանցքից չեն լցվում։ Կախովսկայա ՀԷԿ-ի բազմաթիվ հետևանքներից մեկը մեծ հավանականությամբ Ղրիմի ջրազրկումն է լինելու։ Մնում է միայն սպասել, երբ են ռուս պաշտոնյաները հայտարարելու, որ իրականում Ղրիմին ջուր պետք չի»։ ատոմակայանի վտանգը Ուկրաինայի «Էներգոատոմը» հայտարարել է Զապորոժիեի ատոմակայանի հնարավոր «բացասական հետևանքների» մասին։ «Կախովկայի ջրամբարի պաշարները անհրաժեշտ են Զապորոժիեյի ԱԷԿ-ի անվտանգության համակարգերի և շարժանիվների ջոգեխտարարների հարամր», - գրել է կազմակերպությունը՝ հավաստիացնելով, որ իրավիճակը վերահսկվում է և ատոմային անվտանգության համար ուղղակի վտանգներ դեռևս չկան։

Քարտեզներ և անկլավներ

Քարտեզներ և անկլավներ

Ալիևը կարծես դեմ չէր 75-ի քարտեզներին, ըստ ընդդիմադիրի՝ հներն ավելի լավն են, ըստ Միրզոյանի՝ առաջնորդվում են անխոցելիությամբ

Հակակարկտային կայանները չեն աշխատել․ մեծամորցիները փակել էին ճանապարհը

Ամենաշատը տուժել են Եղեգնուտի, Զարթոնքի, Արգավանդի, Արտաշարի ցանքատարածություններն ու այգիները

Հայաստանից Էրդողանի երդմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Հայաստանից Էրդողանի երդմանը կմասնակցի Նիկոլ Փաշինյանը

Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի (մայիսի 28-ին նորից վերընտրված) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար: Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 2014 թվականին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք արարողությանը ներկա գտնվելու համար Անկարա էր մեկնել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Արդեն ավելի քան 25 տարի Թուրքիայում իշխում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ անցած երկու տասնամյակների ընթացքում ռեֆորմատոր վարչապետը դարձել է ավտոկրատ նախագահ, իսկ Թուրքիան՝ ոչ հարուստ աշխարհիկ ժողովրդավարությունից վերածվել ոչ աղքատ, ոչ այդքան աշխարհիկ, ռեգիոնալ (գեր)տերության։ տե՛ս Քեմալական ալևին և նախագահի բռունցքը․ Էրդողանի դարաշրջանը չի ավարտվի Նախագահական ընտրությունների առաջին փուլը մայիսի 14-ին էր։ Չնայած Էրդողանը առաջատար էր, 50 տոկոսանոց շեմը հատել նրան չհաջողվեց։ Մայիսի 28-ին՝ արդեն երկրորդ փուլում, գործող նախագահը վերընտրվեց 52․07 տոկոսով, Թուրքիայի ամենահին՝ Ժողովրդահանրապետական կուսակցություն առաջնորդ, ընդդիմադիր 6 կուսակցությունների միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն 47․93 տոկոսով պարտվեց։ տե՛ս Հայաստանցի դիտորդը թուրքական ընտրություններում

Մահացել է վթարից տուժած մարզիկներից մեկը․ 06-ում 7 հոգով էին

Մահացել է վթարից տուժած մարզիկներից մեկը․ 06-ում 7 հոգով էին

Մայիսի 27-ին մարզիչները պատանի մարզիկներին տանում էին մրցումների․ 06-ում 7 հոգով էին, վարորդ-մարզիչը տեղում մահացել էր․․․

Մատուցողի ծեծը կոծկում էին. ներողությունը սուտ է,  խնդիրը՝ համակարգային

Մատուցողի ծեծը կոծկում էին. ներողությունը սուտ է, խնդիրը՝ համակարգային

Ծեծել, բռնվել, ապացույցների ճնշման տակ ներողություն խնդրելը «գործուն զղջալու» հետ կապ չունի․․․

Պատանուն ծեծող ոստիկանը չի պատժվելու (լրացված)

Պատանուն ծեծող ոստիկանը չի պատժվելու (լրացված)

Արսեն Գայթմազյանը մտնում է Հաղարծին հյուրանոցային համալիր եւ համար պատվիրում, մատուցողն ասում է, որ․․․

Գիտեմ որ վա­յել չէ յա­ճախ դի­մել «Ես ըսած էի» ափ­սո­սան­քին

Գիտեմ որ վա­յել չէ յա­ճախ դի­մել «Ես ըսած էի» ափ­սո­սան­քին

Մօտ 70-ամեայ խորհրդա­յին պե­տակա­նու­թե­նէ ետք ամ­բողջո­վին ան­պատրաս­տից գտնո­ւեցանք եր­րորդ հան­րա­պետու­թեան ընդձե­ռած․․․

Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

Միացյալ Նահանգները ողջունում է Ալիևի սպառնալիքները

— Պետդեպի հայտարարությունը հավանաբար ամենավատ հայտարարությունն է, որը ես [երբևէ] տեսել եմ․․․ Դա կարելի է համարել էթնիկ զտումների կոչ։

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Հայաստանյան կանանց կզինվորագրեն հանուն «հավասարության»

Ամիսներ առաջ Կառավարությունը ազդարարել էր «իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համակարգի» ներդրման մասին: Հայտարարվում էր, որ զորակոչված կանայք ծառայելու են 6 ամիս՝ ուսումնական զորամասերում, ծառայության ավարտին ստանալու են 1 միլիոն դրամ պատվովճար։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մանրամասնել է՝ Հայաստանում կանանց գումարտակ, իսկ հետո նաև կանանց զորագունդ է ձևավորվելու։ «Ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կայանք», - Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովի մայիսի 30-ի նիստին ասել է Պապիկյանը։ տե՛ս Կանանց առաջարկում են 1 միլիոնի դիմաց ծառայել բանակում Ծառայության անցած կանայք պատվովճար են ստանալու՝ 6 ամսվա համար 1 միլիոն դրամ։ Առողջական պատճառներով վաղաժամկետ զորացրվելու դեպքում պատվովճարը հաշվարկվելու է ըստ ծառայած ամիսների։ Ավելին՝ ըստ նախարարի, կին զինծառայողները 6 ամիս անց կարող են ոչ թե զորացրվել, այլ «ցանկության դեպքում» շարունակել ծառայությունը արդեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, որը 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն է ենթադրում՝ աշխատավարձի և մի շարք արտոնությունների դիմաց։ տե՛ս Հայաստանցիներին ծառայեցնելու նոր ձև են մտածել․ «Հայրենյաց պաշտպան» «Պաշտպան հայերնյացը», ինչպես նաև կանանց զինծառայության այս պիլոտային ծրագիրը, կամավոր հիմքունքներով պարտադիր են։ «Կամավոր պարտադիր» oքսիմորոնը, ըստ նախարարի, ենթադրում է հետևյալը՝ մինչև զորակոչի օրը կամավորագրված կանայք կարող են հրաժարվել ծառայությունից, բայց զորակոչման օրվանից հետո («այն օրվանից հետո, երբ իրենք արդեն իսկ համարվում են զինծառայող») ծառայությունը այլևս պարտադիր է, հրաժարվելու հնարավորություն չկա։ Պապիկյանը հավելել է՝ 6-ամսյա ծառայությունից հետո կին զինծառայողները համալրելու են պահեստազորը, ինչը, ըստ էության, ենթադրում է, որ ռազմական դրության, մոբիլիզացիաների կամ մասնակի մոբիլիզացիաների պարագայում նրանք կարող են արդեն պարտադիր հիմունքներով զորակոչվել։ Ինչի՞ համար է Կառավարությունը զինվորագրում, զորակոչում նաև կանանց, ի՞նչ խնդիր է սա լուծում, արդյո՞ք հաշվի են առնվել ռիսկերը, ի՞նչ պահանջարքի վրա է հիմնվում այս նորամուծությունը։ «Ռեսուրսի՞ խնդիր ունենք, մոդայի՞կ ա․․․սա ինչ-որ բան կփոխի՞ բանակում, կանանց ներգրավվածությունը ինչ-որ էական լի՞ցք կտա, սա ի՞նչ խնդիր է», - հարցրել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Կանանց զորակոչելու նորամուծությունը նախարար Պապիկյանը փորձել է արդարացնել «գենդերային հավասարությամբ»՝ ակնարկելով, իբր կանանց բանակ տանելը հենց կանանց համար է արվում․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության իգական սեռի քաղաքացիները իրենց զգան լիիրավ և հավասար տղամարդկանց հետ, այդ թվում նաև հայրենիքը պաշտպանելիս»։ Ավելի ուշ, սակայն, նախարարը անկեղծացել է՝ կանանց զորակոչելով «խնդիր են լուծում, որ Հայաստանի Հանրապետությունում առկա ողջ պոտենցիալը, որ կարող է ծառայել երկրի պաշտպանունակության բարձրացմանը, ամբողջությամբ ծառայի»․․․«խոսքը գլխաքանակի մասին չի, խոսքը նրա մասին ա, որ մենք ուզում ենք ունենալ մարտական պատրաստվածությամբ կին զինծառայողներ, մարտիկներ» ․․․ «վեցամսյա պատրաստությունը կին զինծառայողից զինվոր դարձնելն է, զինվոր ստանալն է»։ Կանանց «կամավոր պարտադիր» զինծառայության մասին այս նախագիծը ավելի վաղ հաստատել է Կառավարութունը, նախօրեին այն հավանության արժանացավ նաև Խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի կողմից։ Օրինագիծն առաջիկայում կքննարկվի (և ամենայն հավանականությամբ՝ կընդունվի) Ազգային ժողովի լիագումար նիստում։

Բանանային գեներալը կրկնակի հետախուզման մեջ է 1 տոննա կոկաինի գործով

Բանանային գեներալը կրկնակի հետախուզման մեջ է 1 տոննա կոկաինի գործով

Ըստ Միհրան Պողոսյանի, Էկվադորից էկզոտիկ մրգեր (և կոկաին) ներմուծած ՍՊԸ-ն մեղք չունի․ «Նանանի փոխարեն փոշենման զանգված են հայտնաբերել»