2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Ռուսաստանում պատերազմից խուսափելը ավելի է դժվարացել

Ռուսաստանում պատերազմից խուսափելը ավելի է դժվարացել

Զորակոչման ենթակա ռուսաստանցիներին կարգելեն լքել երկիրը, փոստատարից փախնել էլ չի ստացվի․․․

Բանտից ազատվողներին փող է հասնում, բայց «պետք է հիմնավորեն»

Բանտից ազատվողներին փող է հասնում, բայց «պետք է հիմնավորեն»

Դատապարտյալները բանտից դուրս գալուց միանվագ 100-150 հազար դրամ կստանան, բնակության վայր չունեցողների վարձավճարը կփոխհատուցվի․․․

Մինչև ոստիկանների հասնելը Հայաստանում հայտնված ադրբեջանցուն ծեծել են

Որոշ լրատվամիջոցներ ադրբեջանցի ժամկետայինին կապում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության հետ

Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք

Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք

Երեխաներին տվել են մարդկանց, որոնք կարեկցանք չունեն․ նախարարությունը գործի իմիտացիա է անում

Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք

Հայաստանը չի կարող ադրբեջանցի զինվորներին զոռով հետ ուղարկել

Հայաստանը չի կարող ադրբեջանցի զինվորներին զոռով հետ ուղարկել

Աշոտավանում հայտնաբերված ադրբեջանցի զինվորը պատմել է, որ ծառայակցի հետ փախուստի է դիմել նվաստացումների պատճառով․․․

Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Սահմանային սպանությունները սկսել են հրմշտոցից. պաշտոնական

Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ուժերը Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում պարբերաբար բանակցում են, «տեղակայման ճշգրտումներ են իրականացնում»՝ հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Նմանատիպ մի ճշգրտման բերումով է տեղի ունեցել միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման և, ցավոք, անցանկալի հետևանքների», - մեկնաբանելով ապրիլի 11-ի բախումները՝ նշել է Պապիկյանը: Տեղի հատվածում երեկ տեղի ունեցած «միջադեպի» հետևանքով հայկական կողմը 4 զոհ և 6 վիրավոր ունի։ Ադրբեջանը հաղորդել է 3 զոհերի մասին։ Հայաստանի ՊՆ-ն տեղի ունեցածը «ադրբեջանական սադրանք» է որակել։ Երևանը տեսանյութ է հրապարկել, որում երևում է՝ ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողներին, հետո՝ հեռանում և սկսում կրակել։ «Խնդրո առարկա հատվածի մասին արդեն հայտարարություն է եղել, պատճառները հայտնի են՝ ինչու այդ հատվածում տեղակայված չէին ուժեր և ինչպես եղավ, որ մարտի 29-ին տեղի ունեցան հայտնի միջադեպերը, որի շարունակությունը սա է»,- խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում նշել է պաշտպանության նախարարը։ Դեռևս մարտի վերջին Հայաստանի ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի նոր երթուղու երկայնքով տեղակայվելիս ադրբեջանցիները 5 կետերում, այդ թվում՝ Տեղ գյուղի հատվածում, առաջ են եկել և դիրքավորվել Հայաստանի տարածքում՝ սահմանից մի քանի հարյուր մետր այս կողմ։ Մինչ այդ այս հատվածը վերահսկվում էր ռուսական խաղաղապահ ուժերի կողմից։ Տեղի բնակիչները պատմում են, որ ռուս զինծառայողները հետ են քաշվել դիրքերից, ինչից անմիջապես հետո այնտեղ են տեղակայվել ադրբեջանական զորքերը․ այս մասով պաշտոնական հաղորդագրություններում ոչինչ չի նշվում։ Արդյոք հայկական կողմը իմացել է խաղաղապահների հեռանալու մասին՝ հայտնի չէ։ Ապրիլի սկզբից, ըստ պաշտոնական աղբյուրների, կողմերը բանակցում են, որ հարթեն «քարտեզների տարընթերցման» հետևանքով ի հայտ եկած խնդիրները։ Ըստ Երևանի, իրավիճակն այս ընթացքում «Էականորեն բարելավվել է»։ Տեղ գյուղի մոտակայքից, սակայն, ադրբեջանցիները առ այսօր չեն հեռացել։ Պապիկյանը պարզաբանել է՝ քանի որ «այնտեղ որոշակի անճշտություններ կային», Հայաստանի ԶՈՒ-ն «ժամանակավորապես, մինչև խնդրի վերջնական ճշտումը տեղակայվել է այս տեղամասում»։ «Վերջին մեկ շաբաթվա, 10 օրվա ընթացքում հաճախ են եղել դեպքեր, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե՛ հակառակ կողմի, թե՛ յուրային ուժերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են», սրա բերումով է, որ «ունենանք հայտարարություններ, որ սահմանագծի ինչ-որ հատվածներ այլևս ճշտված են և խնդիրներ չկան»։ Նախօրեին «ճշգրտումներն» ավարտվել են զինված բախումներով։ գիտեին Երեկվա ադրբեջանական սադրանքը կանխատեսելի էր՝ խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սա այն իրավիճակային դեպքերից էր, որ կանխատեսելի էր, կանխատեսվել է, և ես այդ թեմայով խորհրդակցություններ եմ հրավիրել, կոնկրետ հանձնարարություններ եմ տվել և այլն։ Բայց, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Ինձ համար միանշանակ է, որ պետք է հետաքննենք, թե ինչ և ինչի համար է տեղի ունեցել», - նշել է Փաշինյանը։ «Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործունեությունը եղել են ուխտադրույժ, այդտեղ ինձ համար երկրորդ կարծիք չկա։ Բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ։ Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, այդ սցենարի շրջանակում նույնպես կոնկրետ անձանց տրվել են կոնկրետ հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ Այդ ձախողմանը, ըստ Փաշինյանի, պետք է հետևեն «որոշակի ադմինիստրատիվ հետևանքներ»։ ծանր, ծայրահեղ ծանր Տեղ գյուղի հայկական դիրքում՝ ադրբեջանական կրակոցից, երեկ զոհվել են սպա Արթուր Սահակյանը, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, հատուկ ջոկատային Նարեկ Սարգսյանը։ Վիրավոր 6 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս մեկինը՝ ծանր։ Երեկ վիրավորվել է նաև հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։ «Կորպուսի հրամանատարը տեղափոխվել է Երևան, վիրահատված է, նրա կյանքին վտանգ չի սպառնում», - տեղեկացրել է ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը։ Տեղ գյուղում այսօր իրավիճակը հանդարտ է, այնտեղ են իշխանական ու ընդդիմադիր պատգամավորներ։

«Արմավիրի» բանտի ծառայողն ինքնասպան է եղել․ ՔԿԾ

«Նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել իրեն ամրակցված ծառայողական զենքով»․․․

Բանվորները ոտքի են հանում ղազախստանցիներին. ձերբակալվածներին ազատել են

Բանվորները ոտքի են հանում ղազախստանցիներին. ձերբակալվածներին ազատել են

Ժանաոզենից Աստանա եկած նավթագործների ձերբակալությունից հետո հազարավոր մարդիկ բողոքի ցույցերի են դուրս եկել նաև Մանղստաու մարզում։ Ղազախստանի արևմուտքում գտնվող նավթային քաղաքում պարբերաբար պրոտեստներ են․ ամենահարուստ ռեգիոնի բնակիչները բողոքում են աղքատությունից և աճող գործազրկությունից։ Աշխատանքից զրկված նավթագործները մայրաքաղաքում նստացույց էին անում։ Տասնյակ մարդիկ գիշերել են Էներգետիկայի նախարարության առաջ։ Ապրիլի 11-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները 126 հոգու բերման են ենթարկել, ինչից հետո հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել նաև Ժանաոզենում և Ակտաուում․․․ ցույցեր արևմուտքում Ապրիլի 12-ի գիշերը Մանղստաուում անհանգիստ էր։ «Ազատտիկը» գրում է, որ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ աջակցելու հայրենակիցներին, որոնց ապրիլի 11-ին բռնի ուժի կիրառմամբ ձերբակալել էր մայրաքաղաքի սպեցնազը։ Նրանք պահանջում էին ազատ արձակել Ժանաոզենի նավթագործներին, որոնք մայրաքաղաք էին գնացել՝ էներգետիկ ոլորտի պաշտոնյաների հետ բանակցելու։ — Բաց թողեք մեր եղբայրներին, - վանկարկում էին Ժանաոզենի հրապարակում հավաքված մարդիկ։ Մայրուղին փակած ցուցարարներն առավոտյան բերման են ենթարկվել։ Նրանք տարել են ոստիկանություն, կարճ ժամանակ անց՝ ազատ արձակել։ Ցույցերի ժամանակ քաղաքում խափանվել է ինտերնետ կապը։ Որոշ տեղերում նաև լույս չկար։ առանց սոցփաթեթ Երեկ երեկոյան Աստանայի ոստիկանության հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ բերման են ենթարկել էներգետիկայի նախարարության մոտ նստացույց անող տասնյակ բանվորներին՝ «ԲերԱլի Մանղստաու Քոմփանի» նավթասերվիսային ընկերության նախկին աշխատակիցներին։ Մինչ այդ նրանք գիշերել են նախարարության մոտ՝ հանդիպում պահանջելով ոլորտի պատասխանատուների հետ։ Ապրիլի 10-ին նրանց ընդունել հրաժարվել են, նախարարության աշխատակիցներից ոչ ոք ցուցարարների հետ հանդիպման չի իջել։ Նավթագործները ապրիլի 1-ից գործազուրկ են։ Մասնավոր ընկերությունը, որում նրանք աշխատում էին, զրկվել է թենդերից և կրճատումներ արել։ Նրանք սկսել են հավաքվել Ժանաոզենի աքիմաթի մոտ։ Արդեն ապրիլի 11-ին աշխատավորների ներկայացուցիչներին հրավիրել են բանակցությունների, որոնք անարդյունք են անցել։  «ՂազՄունայԳազ» ազգային ընկերությունից, որի դուրս «Օզենմունայգազը» Մանղստաուում է գործում, հաղորդել են, որ նավթագործներին առաջարկվել է ժամանակավոր աշխատանքի անցնել այլ մասնավոր ընկերություններում։ Ժանաոզենցիները հրաժարվել են։ Նրանք մշտական աշխատանք են պահանջում։ Մարդիկ պնդում են, որ ազգային «Օզենմունայգազում» նույնանման աշխատանքի համար ավելի շատ են վճարում, քան կապալառու մասնավոր ընկերություններում, որոնց աշխատողները պաշտպանված չեն կրճատումներից և նույնիսկ սոցփաթեթ չեն ստանում։ «փողոցում գիշերելը մարդկանց ընտրությունն է» Ղազախստանի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը ժանաոզենցիների գործողությունները գնահատել է որպես իշխանությունների կողմից չարտոնված «կազմակերպված» պիկետ։ — Ըստ իս, այս ակցիան կազմակերպվել է ուշադրություն գրավելու, աժիոտաժ ստեղծելու, միգուցե՝ պետական գերատեսչության գործունեությունը խաթարելու համար, - ապրիլի 11-ի կառավարության նիստից հետո հայտարարել է Սաթկալիևը։ Ինչո՞ւ չինովնիկներից ոչ մեկը դուրս չի եկել նավթագործների մոտ, որոնք ստիպված են եղել գիշերել նախարարության դիմաց։ Լրագրողների հարցին նախարարն այսպես է արձագանքել․ — Փողոցում գիշերելը մարդկանց ընտրությունն է։ Երեկ նրանք խոսում էին «Օզենմունայգազում» աշխատանքի անցնելու մասին, այսօր՝ մրցույթը չեղարկելու․․․ Ի՞նչ են ասելու վաղը։ Նույն օրը երկրի փոխվարչապետ Ալտայ Կուլգինովը հայտարարել է, թե նավթագործների պրոտեստը և նրանց պահանջները «կոռեկտ չեն»։ Քիչ հետո սկսել է գործել արդեն ոստիկանությունը։ Հատուկ ջոկատայինները ուժի կիրառմամբ աշխատավորներին մտցրել են ոստիկանական մեքենաներ և տարել բաժիններ։ Բերման են ենթարկվել նաև լրագրողները։ գիշերը՝ ոստիկանություն, առավոտը՝ կայարան Ձերբակալվածներին տարեն են Աստանայի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։ «Ազատտիկի» թղթակիցը գրում է, որ մինչև առավոտվա 4-ը ոստիկանական բաժանմունքի մոտ է եղել, նավթագործներից ոչ մեկին ազատ չեն արձակել։ Չհաստատված տեղեկություններով, ոստիկանությունում բանակցություններ էին, որոնք վարում էին «ՂազՄունայԳազ»-ի ներկայացուցիչները։ Մինչ այդ Ժանաոզենի աքիմը և Մաղստաուի աքիմը տեսաուղերձ են հրապարակել, որով կոչ են արել հայրենակիցներին «հանդուրժողականություն ցուցաբերել» և սադրանքների չտրվել։ Նաև հավաստիացրել են, որ ցուցարարների հետ բանակցություններ կտարվեն։ Այսօր առավոտյան համացանցում տեսանյութ է հայտնվել Աստանայի կայարանից, որում երևում են ժանաոզենցի նավթագործները։ Տեսախցիկի առաջ նրանք հայտարարում են, որ վերադառնում են Մանղստաու և որ իրենց խոստացել են, որ վեճը կկարգավորվի։ «Ազատտիկի» թղթակիցը քաղաքի հին կայարանից փոխանցել է, որ ժամը 08։57-ին Ակտաու մեկնող գնացքին երեք լրացուցիչ վագոն են կցել։ Գնացքը հսկել են ոստիկանության ծառայողները։ «ՂազՄունայԳազն» առավոտյան հաղորդել է, որ ազգային ընկերության կոնտակտային խմբի և «ԲերԱլի Մանղստաու Քոմփանիի» ներկայացուցիչների միջև պայմանավորվածության համաձայն աշխատանքային խումբ կձևավորվի, որը կդիտարկի ընկերության նախկին աշխատակիցների պահանջները՝ դրանց իրավական լուծում տալու համար։ Գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ բերման ենթարկվածները՝ 126 հոգի, ազատ են արձակվել։ Ժանաոզենը՝ խորհրդանիշ Անցյալ շաբաթ Ժանաոզենում տասնյակ կանայք բողոքի ցույց էին անում՝ պահանջելով աշխատանք իրենց տղաների և ամուսինների համար։ Նավթագործական մոնոքաղաքը արդեն վաղուց ղազախստանյան պրոտեստների խորհրդանիշն է համարվում։ 2011 թվականին նավթագործների բազմահազարանոց գործադուլին իշխանությունները արձագանքել էին սպանդով․ ցուցարարների վրա կրակ էին բացել, առնվազն 16 մարդ սպանվել էր։ Անցյալ տարվա զանգվածային բողոքի ցույցերը և՛ս սկսվել էին Ժանաոզենում։ Հաշված օրերի ընթացքում դրանք տարածվել էին երկրով մեկ՝ խոշոր քաղաքներում վերածվելով բախումների։ տե՛ս Ղազախստանի խոշորագույն քաղաքը հանձնվել էր ավազակներին․ ինչո՞ւ Իշխանությունը բանակ էր հանել։ 2022 թվականի հունվարի իրադարձությունների ընթացքում առնվազն 238 մարդ է սպանվել։ տե՛ս Ղազախստանի ղեկավարը գիտի՝ ում է պետք սպանել «Ժանաոզենը զուտ նավթագործական քաղաք չէ։ Ժանաոզենը արդեն վաղուց արժանապատիվ կյանքի համար ղազախստանցիների պայքարի խորհրդանիշն է։ Նախագահականում այդ մասին գիտեն», - նախկին աշխատավորների ձերբակալությունից հետո գրել է քաղաքագետ Շալկար Նուրսեիթովը։ տե՛ս Ղազախստանը ցավով պոկվում է նազարբաևներից Քաղաքագետ Դոսիմ Սատպաևը հիշեցրել է՝ նավթագործների պրոտեստը արմատներն անցյալում են, երբ իշխանությունները տասնամյակների շարունակ ոչնչացնում էին անկախ արհմիությունները, տնտեսության ղեկը հանձնելով օլիգարխներին, ազգային ընկերություններին, կվազիպետական կառույցներին և բոլոր նրանց, ովքեր հարազատ են իշխանությանը։ «Իշխանությունը, ուստի, չպետք է զարմանա, որ խնդիրները բարձրաձայնելու միայն մեկ միջոց է մնացել՝ դուրս գալ հրապարակ։ Այդպես է եղել 2011-ին։ Այդպես է հիմա։ Այդպես է լինելու հետագայում»։

Ադրբեջանը կրակել է Տեղ գյուղի ուղղությամբ, կան զոհեր (թարմացվող)

Ադրբեջանը կրակել է Տեղ գյուղի ուղղությամբ, կան զոհեր (թարմացվող)

Ադրբեջանի ՊՆ-ն, իր հերթին, հաղորդում է, որ այսօր փոխհրաձգություն է տեղի ունեցել Տեղ գյուղի մերձակայքում․․․

Հայաստանը կարող է պաշտպանել պատերազմից խուսափող ռուսներին

Հայաստանը կարող է պաշտպանել պատերազմից խուսափող ռուսներին

Հայաստանցի ոստիկանները ձերբակալել էին դասալքության համար Ռուսաստանում հետախուզվող տղամարդուն․․․

Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է

Վարչապետի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է

Նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով․․․