2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Ռուսաստանյան թոփ-մենեջերների կասկածելի մահերը շարունակվում են

Ռուսաստանյան թոփ-մենեջերների կասկածելի մահերը շարունակվում են

Մոսկվայում հայտնաբերվել է ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովի դին։ Շրջանառվում է ինքնասպանության վարկածը։ Վերջին 5 ամիսների ընթացքում հաղորդվել է ռուսական խոշոր նավթագազային ընկերությունների թոփ-մենեջերների մահվան առնվազն 5 դեպքի մասին․ 4-ը ներկայացվում են որպես ինքնասպանություն, մեկը՝ որպես «շամանական ծեսի» հետևանք։ «Ռավիլ Մագանովն ընկել է Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի պատուհանից, մահը վրա է հասել ստացած վնասվածքների հետևանքով», - առավոտյան հաղորդել է Ինտերֆաքսի աղբյուրը։ Ռուսաստանյան լրատվամիջոցների տվյալներով, 67-ամյա Մագանովը ստացիոնար բուժում էր ստանում վեցերորդ հարկի բաժանմունքներից մեկում։ Նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ավելի վաղ նրա մոտ նաև դեպրեսիա էր ախտորոշվել: «Կոմերսանտի» հետ զրույցում Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են, որ դիտարկում են ինքնասպանության վարկածը։ Նախաքննություն է ընթանում, քրեական գործի հարուցման մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել։ «Լուկօյլի» տարածած հայտարարությունում նշվում է, որ Ռավիլ Մագանովը հեռացել է կյանքից «ծանր հիվանդությունից հետո»։ 1993 թվականից ի վեր Մագանովն աշխատում էր «Լուկօյլում»։ 1994-ից զբաղեցնում էր ընկերության առաջին փոխտնօրենի պաշտոնը։ 2020-ին դարձավ «Լուկօյլի» տնօրենների խորհրդի նախագահ։ Նրա եղբայրը՝ Նաիլ Մագանովը, «Տատնեֆտ»-ի գլխավոր տնօրենն է։ Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից հետո «Լուկօյլը»՝ մի շարք այլ ռուսական նավթագազային ընկերությունների հետ միասին, հայտնվեց Բրիտանիայի պատժամիջոցների ներքո։ Ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովը հեռացավ «Լուկօյլ»-ից՝ թողնելով իր բոլոր պաշտոնները։ Պաշտոնը լքեց նաև փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը՝ ընկերության առանցքային դեմքերից մեկը։ Մարտի սկզբին «Լուկօյլի» տնօրենների խորհուրդը հայտարարություն տարածեծ, որով կոչ էր անում դադարեցնել Ուկարիանում ընթացող զինված հակամարտությունը։ Հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունը «իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում շարունակվող ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և ցավակցում է բոլոր նրանց, ում առնչվել է այդ ողբերգությունը»։ Ընտանեկան սպանություններ, ինքնասպանություններ, շամանական ծեսեր Հուլիսին Լենինգրադի մարզի էլիտար քոթեջային ավաններից մեկում հայտնաբերել էին «Գազպրոմի» կապալառու «Աստրա-Շիպինգ» ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Վորոնովի դին։ Ռուսական մամուլը գրում էր, որ նա ինքնասպան է եղել։ Մայիսին հաղորդվել էր «Լուկօյլի» նախկին թոփ-մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մահվան մասին։ Լրատվամիջոցները գրում էին, թե մահվանից առաջ նա «շամանական ծես էր անցում» Միտիշյաներում։ Ապրիլին Իսպանիայում հայտնաբերվել էին ռուսական «Նովատեկ» գազային ընկերության նախկին թոփ-մենեջեր, մեծահարուստ Սերգեյ Պրոտոսենյայի, նրա կնոջ և 18-ամյա դստեր դիերը։ Ըստ ամենաշրջանառվող վարկածի, թոփ-մենեջերը սպանել է կնոջն ու դստերը, ինչից հետո անձնասպան է եղել։ Դրանից մի քանի օր առաջ էլ Մոսկվայում գտել էին «Գազպրոմբանկի» նախկին փոխտնօրեն Վլադիսլավ Ավաևի, նրա հղի կնոջ և 13-ամյա դստեր մարմինները։ Շրջանառվող վարկածը նույնն էր՝ տղամարդը սպանել է ընտանիքի անդամներին և ինքնասպան եղել։

Բուհերը կխոշորացվեն այնպես, որ ունենանք 8 պետական բուհ․ Փաշինյան

Բուհերը կխոշորացվեն այնպես, որ ունենանք 8 պետական բուհ․ Փաշինյան

Մենք մտադիր ենք գնալ բուհերի խոշորացման ճանապարհով, այնպես՝ որ ունենանք 8 կոնսոլիդացված պետական բուհ․ Փաշինյան

Փաշինյանն ու Ալիևը խոստացել են ակտիվանալ․ Շառլ Միշել

Փաշինյանն ու Ալիևը խոստացել են ակտիվանալ․ Շառլ Միշել

— Միշելը Ադրբեջանի համար շեշտել է հայ կալանավորների (գերիների - խմբ․) հետագա ազատ արձակման կարևորությունը․․․

Թանկացումները մարդկանց փողոց հանեցին նաև Հայիթիում

Թանկացումները մարդկանց փողոց հանեցին նաև Հայիթիում

Վերջին ամիսներին երկրում շատացել են բռնություններն ու առևանգումները, խորացել է աղքատությունը, գնաճը հասել է 29%-ի․․․

Բրյուսելը իրան դրել է Մոսկվայի տեղը․ Զախարովան՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ

Բրյուսելը իրան դրել է Մոսկվայի տեղը․ Զախարովան՝ Ալիև-Փաշինյան հանդիպմանն ընդառաջ

«Եվրոպացիների կեղծ նախաձեռնությունների հետևում ոչինչ չկա․ դրանք ավելի շատ միջնորդության դափնիների յուրացման են նման...»

Ուժի պաշտամունքի միջուկային հետևանքները․ ինֆոգրաֆիկա

Ուժի պաշտամունքի միջուկային հետևանքները․ ինֆոգրաֆիկա

Միջուկային զենքից կամավոր հրաժարված միակ երկիրը Հարավային Աֆրիկան է․․․

Պատմական գիտությունների դոկտորը կարող է զրկվել 19 միլիարդ դրամից

Պատմական գիտությունների դոկտորը կարող է զրկվել 19 միլիարդ դրամից

Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանից կբռնագանձվի շուրջ 19․1 միլիարդ դրամի ապօրինի գույք․․․

Երևանում զոհվել է Մանանա Ասլամազյանը

Երևանում զոհվել է Մանանա Ասլամազյանը

Նրան վրաերթի ենթարկած «Տեսլա»-ի վարորդը ձերբակալվել է։

Ղարաբաղի լավագույն գեներալը անփույթ էր․ ՀՀ ՔԿ

Ղարաբաղի լավագույն գեներալը անփույթ էր․ ՀՀ ՔԿ

Գեներալ Մ.Ա.-ն օպերատիվ ամփոփագրերում Շուշիի ուղղությամբ իրադրությունը ներկայացրել է վերահսկելի, բայց հակառակորդը արդեն ներթափանցել էր․․․

Մոսկվայում կայացել է սահմանազատման հարցերով հանձնաժողովների երկրորդ հանդիպումը

Սա հանձնաժողովների ձևավորումից հետո փոխվարչապետերի երկրորդ հանդիպումն է և առաջինը՝ ամբողջական կազմով

Հայաստանում բերման են ենթարկել Ղարաբաղի «լավագույն զորահրամանատարներից մեկին»

Հայաստանում բերման են ենթարկել Ղարաբաղի «լավագույն զորահրամանատարներից մեկին»

Բերման է ենթարկվել Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար, Ղարաբաղի նախագահի գործող գլխավոր խորհրդական, գեներալ Միքայել Արզումանյանը։

Անզուգական անկրկնելի անբացատրելի հրաշք

Անզուգական անկրկնելի անբացատրելի հրաշք

«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» նախագծի վերջնական անիմացիոն տարբերակը պատրաստ է...