2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Կապիկի ծաղիկը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է․ ԱՀԿ

Կապիկի ծաղիկը միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է․ ԱՀԿ

Վերջին 15 տարիների ընթացքում ընդամենը մի քանի վարակ է հայտարարվել արտակարգ իրավիճակ․․․

Էրդողանը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, ՆԱՏՕ-ի, Հունաստանի հետ հարաբերությունների մասին

Էրդողանը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, ՆԱՏՕ-ի, Հունաստանի հետ հարաբերությունների մասին

Թուրքիան պատրաստ է բացել «իր դռները» Հայաստանի համար միայն ադրբեջանական հարցի լուծումից հետո․․․

ԱՄՆ պետքարտուղարին դուր են եկել Փաշինյանի և Ալիևի հետ զրույցները

ԱՄՆ պետքարտուղարին դուր են եկել Փաշինյանի և Ալիևի հետ զրույցները

Ադրբեջանի նախագահի հետ զրույցում ԱՄՆ պետքարտուղարի հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»․․․

Չորս մահապատիժ Մյանմայում, որոնց թվում «ահաբեկիչ» գրողն ու ռեփեր երգիչը

Նախնական տվյալներով մահապարտների բանտախցում ավելի քան 100 մարդ կա, որոնք կարող են նմանատիպ բախտի արժանանալ։

Այրվածքներով զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (թարմացված)

Այրվածքներով զինվորի վիճակը ծայրահեղ ծանր է (թարմացված)

Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Նույն օրը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակը վատթարացել է, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ զինվորը այրվածքներ ստացել է վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով։ Թարմացում Հուլիսի 26-ին, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին, Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը մահացել է։

Ես կողմ եմ արվեստին

Ես կողմ եմ արվեստին

Ես կողմնակիցն եմ այն արվեստի, որը կարելի լիզել․․․

Պանամցիները դուրս են եկել բողոքի ցույցերի․ երկրում խորը տնտեսական ճգնաժամ է

Ցուցարարները պահանջում են, որ մթերքի, գազի, վառելիքի թանկացումները դադարեցվեն և մեղադրում են իշխանությանը կոռուպցիայի մեջ․․․

«Ջուրը քիչ է, էդքանն ենք կարում տանք»․ մի շարք համայնքներում օրերով ջուր չկա

«Ջուրը քիչ է, էդքանն ենք կարում տանք»․ մի շարք համայնքներում օրերով ջուր չկա

Համայնքների բնակիչները օրերով ջուր չեն ունենում, ընդհուպ՝ մինչև 3 օր․․․

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

Մեծահասակները թվեր շատ են սիրում․ 9 ֆիլմ տարածաշրջանից

Չկա ոչ մի վանող բան, խոսքերը ողջամիտ են ու համոզիչ, որպես ավանդույթը մեծարող անկեղծ հավատացյալ՝ նա արդարացնում է հանցանքը:

(թարմացում) ՔԿ-ն հայտնել է անցյալ տարի երեք զինվորների սպանության հանգամանքները

(թարմացում) ՔԿ-ն հայտնել է անցյալ տարի երեք զինվորների սպանության հանգամանքները

Թարմացում․ — Քննչական կոմիտեի՝ ստորև ներկայացված հաղորդագորյթյունը ջնջնվել է ՔԿ-ի պաշտոնական կայքէջից։ Դիրքի ավագի փաստաբան Հրանտ Դավթյանը նշել է, որ հաղորդագրությունը ՔԿ կայքից հեռացել է իրենց պահանջով։ Ավելին՝ ըստ նրա, հրապարակումից մոտ մեկ ամիս առաջ սեռական բնույթի գործողությունների մասով (139 հոդված) մեղադրանքը, ապացույցների բացակայության հիմքով, հանվել է իրա պաշտպանյալի վրայից․ թե ինչո՞ւ է այն հայտնվել նախաքննության ավարտն ազդարարող ՔԿ պաշտոնական հաղորդագրությունում՝ պարզ չէ։  Քննչական կոմիտեն հայտնել է 2021 թվականին օգոստոսի 19-ին երեք զինծառայողներ սպանության հանգամանքները։ Անցյալ տարի օգոստոսի 19-ին Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքի կացարանում պարտադիր ժամկետային երեք զինծառայողների դիեր էին հայտնաբերվել, երեքն էլ՝ հրազենային վիրավորումներով։ Կոմիետի հաղորդագրության համաձայն, նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկը գումար է պարտք եղել դիրքի ավագին, որը վերջինս մի քանի օր անց պահանջել է։ Ծառայակիցը պատասխանել է, որ կարող է վերադարձնել մարտական հերթապահության ավարտից հետո: Որոշ ժամանակ անց դիրքի ավագը ծառայակցից պահանջել է պարտքից մի քանի անգամ ավելի գումար: Պարզվել է նաև, որ ավագը դիրքի կացարանում սեքսուալ բնույթի՝ համասեռական գործողություններ է կատարել նշված ծառայակցի նկատմամբ, ինչը տեսել է մեկ այլ ծառայակից և պատմել իր երկու համածառայակիցներին։ Վերջիններս սկսել են ծաղրել նրան: Տեղի ունեցածը չհանրայնացնելու և իր բարի համբավը չարատավորվելու մղումներից դրդված՝ դիրքի ավագը պարբերաբար սպառնացել է ծառայակցին, որ իրենց միջև տեղի ունեցածի վերաբերյալ կհայտնի վերջինիս ծնողներին, եթե նշված երեք ծառայակիցներին չսպանի: «2021թ. օգոստոսի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ծառայողը, ստանձնելով արթուն հերթափոխի պարտականությունները, երեք ծառայակիցներին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մտել է մարտական դիրքի կացարան, վերցրել ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, տեղադրել փամփշտատուփը, լիցքավորել այն և համածառայակիցներին սպանելու ուղղակի դիտավորությամբ՝ կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ՝ նրանց պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մահացու հրազենային վնասվածքներ և դուրս եկել կացարանից»: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ դիրքի ավագին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը ուզում է միանալ Ռուսաստանին 

Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունները մտադիր են ձեռք բերել անկախություն՝ Ռուսաստանին միանալու միջոցով․․․

Ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Ռուսաստանցի լրագրող Ալեքսեյ Ռոմանովին թույլ չեն տվել մտնել Վրաստան

պայմանավորված է 2021թ․-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ցույցերի իր լուսաբանմամբ․․․