2-րդ պատերազմի ժամանակ ծնողներիս հարցեր էի տալիս․ զրույց
- Իմ առաջին ադրբեջանցին, դրանք դեբիլ ազգ են, ռազմատենչ քաղհասարակություն, ցավի կապիտալիզացիա․․․
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները հանդիպել են սահմանին
Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի՝ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։ Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ Գրիգորյանն ու Մուստաֆաևը համաձայնության են եկել հանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ Հայտարարությունում չի նշվում, թե հայ-ադրբեջանական սահմանագծի կոնկրետ որ հատվածում է տեղի ունեցել հանդիպումը: Չկա նաև լուսանկար կամ տեսանյութ: Բրյուսելյան վերջին բանակցությունների ընթացքում որոշվել էր, որ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը տեղի կունենա հայ-ադրբեջանական միջպետական սահմանին։ Փաշինյան-Ալիև բանակցություններից մեկ օր անց՝ երեկ երեկոյան, Երևանն ու Բաքուն հրապարակել էին սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների կազմը։ Հանձնաժողովները գլխավորում են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը՝ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, որոնք նաև տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովների ղեկավարներն են։
ՌԴ դեսպանատան մոտ արևային ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրելը ԱԱԾ-ի համար կասկածելի է
Ոստիկանության աշխատակիցներն ակնհայտորեն ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել․ հեռախոսով լուսանկարել են հավաքի մասնակիցներից․․․
Ադրբեջանը չեկավ, բայց գրգռվեց Երևանում բոքսի Եվրոպայի առաջնության բացումից
Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը անցկացվում է Հայաստանում․․․
Սախարովը Ստեփանակերտում․ Պուտինը հուշարձանային պատերազմներ շատ է սիրում
Սա անգամ հիացնող ժեստ է․ աքսորել մեռելին այնտեղ, որտեղ նրան ոչ ոք չի տեսնի․․․
Կայանատեղիների փոխհատուցած փողերով Աջափնյակում մետրոյի կայարան կնախագծվի
Մետրոյի մեկ կայարանի կառուցումը մոտ 50 միլիոն եվրո կարժենա․․․
Ի՞նչ է Թուրքիան ուզում Ֆինլանդիայից, Շվեդիայից ու քրդերից
Թուրքիան դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի որ նրանք ապաստարան են տվել քուրդ «ահաբեկիչների»․․․
«Պետք է մեռնեի՞, ի՞նչ է»․ ադրբեջանցի վետերաններն՝ իրենց խնդիրների հետ դեմ հանդիման
Վետերանները պահանջում էին պատժել ոստիկաններին, որոնք ծեծել են իրենց․․․
Հայտնի են սահմանազատման ու սահմանային հարցերով հանձնաժողովի անդամները
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Գյումրիում ամուսինը դանակով սպանել է կնոջը
Տղամարդն ինքնակամ ներկայացել է իրավապահներին, ձերբակալվել, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ, տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Սախարովի արձանն «աքսորվել» է Արցախ
Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի (Տաշիր Սամո) փողերով խաղաղության Նոբելյան մրցանակակրի քանդակն անհետացել է Արցախ․․․
Ինչպե՞ս դառնալ աշխարհի ամենահարուստ մարդը. շահագործել աշխատողներին
Շանհայում Tesla-ի Giga գործարանը ստիպում է իր աշխատողներին աշխատել այնքան մինչև հասնեն արտադրության թիրախներին։