Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի վարորդներին
Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանով անցնող հատվածում այսօր ձերբակալվել են իրանական բեռնատարների երկու վարորդներ, Turan.az-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ նույն աղբյուրի՝ վարորդները «անօրինական մտել են Ադրբեջանի տարածք»։ «Հայաստանից մեքենաների անօրինական մուտքը Ադրբեջան տեղորոշել են ՆԳՆ-ի, սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցները։ Խախտողների նկատմամբ կկիրառվեն Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան միջոցներ», - ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։ Ըստ Para TV-ի տեղեկությունների՝ վարորդները ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։ Հիշեցնենք՝ դեռևս սեպտեմբերի 12-ին լուրեր տարածվեցին, որ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ուժայինները ստուգում են իրանական բեռնատարների փաստաթղթերը։ Ըստ հայկական մամուլի՝ ադրբեջանցիները իրանցի վարորդներից 130 դոլար գումար էին պահանջում՝ Ադրբեջանի տարածք մուտք գործելու համար։ Ադրբեջանական մամուլը գրում էր, որ իրանական բեռնատարերը անարգել մտնում են Լեռնային Ղարաբաղ՝ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակը ուղիղ կապելով նախօրեին Բաքվի կողմից տարածված հայտարարության հետ։ Օտարերկրյա բեռնատարների՝ ԼՂ տարած մտնելու կապակցությամբ Ադրբեջանը սեպտեմբերի 12-ին բողոք էր հղել Ռուսաստանի ՊՆ-ին, իսկ ավելի վաղ՝ նաև Իրանին։
Եկեղեցին ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց․ արտահոսք Վրաստանում
Վրաց ուղղափառ եկեղեցու հոգևոր հայրերը համագործակցել են ռուսական հատուկ ծառայությունների հետ, զբաղվել բիզնեսով, հարստացել և շնացել․․․
Բրիթնին կարող է վերջապես ազատվել հորից
«Հանգամանքներն այնաստիճան են փոխվել, որ խնամակալության հաստատման համար հիմքեր կարող են այլևս չլինել», - ասել է երգչուհու հարը․․․
Խծաբերդում գերեվարվածների հրամանատարը կալանավորվել է
- Ղազարյանը հնարավորություն չի ունեցել այդ մասին հայտնելու ոչ վերադասին, ոչ էլ 62 պահեստազորայիններին։
Զինծառայողի մահվան գործող ձերբակալվել է ծառայակիցը
Զինծառայողներից մեկի՝ հրազենային մահացու վնասվածք ստանալու, մյուսի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի․․․
Պուտինը տեսավ Ասադին, Լուկաշենկոյին, մարզիկներին և մեկուսացավ
Պուտինը շփվել է իր մերձավոր շրջապատի հետ և ինքնամեկուսացել․․․
Ոչ մարտական զոհերի ծնողները սպասում են Փաշինյանի հետ հանդիպման ու մտածում ցույցերը վերսկսելու մասին
Բանակում տարբեր տարիներին սպանված զինծառայողների ծնողները, հնարավոր է, վերսկսեն բողոքի ակցիաները․․․
Բանակում հիվանդացած զինծառայողները զրկված են անվճար բուժօգնությունից․ ՄԻՊ
Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները որոշ դեպքերում օրենսդրության պատճառով չեն օգտվում անվճար բուժօգնությունից․․․
Մարտական հետակետում պահեստազորային է զոհվել
Պն հաղորդմամբ՝ նախնական տվյալներով սերժանտը վիրավորվել է «մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով»։
Թուրքմենստանը բամբակով միայն ալկոհոլիզմը չէ, որ բուժում է
Թուրքմենստանում հարկադիր բամբակահավաքի են ուղարկում ալկոհոլային կախվածություն ունեցող մարդկանց, սեքս-աշխողներին, նաև՝ պետաշխատողներին, զինվորներին․․․
Տեխասում աբորտների որս են հայտարարել․ Վաշինգտոնը սպառնում է
Սեպտեմբերի 1-ին Տեխասում ուժի մեջ է մտել հղիության արհեստական ընդհատումները գրեթե ամբողջությամբ արգելող օրենքը․․․
Գորիս-Կապան, Բաքու-Մոսկվա, Բաքու-Թեհրան ու Լեռնային Ղարաբաղ
Իրանական բեռնատարներից գումարը գանձվում է Գորիս-Կապան ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածը հատելո՞ւ, թե՞ Ղարաբաղ...