2026 թ. մայիս 29, ուրբաթ
Որդիները բանակում են, իսկ 5 երեխայի մայրը մնում է փողոցում

Որդիները բանակում են, իսկ 5 երեխայի մայրը մնում է փողոցում

Հովհաննիսյանը՝ տարբեր պետական կառույցներ դիմելուց առաջ, նաև վարչապետի անունով էր նամակ գրել։ Աշխատակազմից ստացված պատասխանի․․․

Լոռու մարզպետը խոստանում է հրաժարական տալ

Լոռու մարզպետը խոստանում է հրաժարական տալ

Անդրեյ Ղուկասյանը Լոռու մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018 թ. հոկտեմբերի 10-ին

Հաքերները ձեռք են բերել Կորոնավիրուսի պատվաստանյութին վերաբերող փաստաթղթեր

Հաքերները ձեռք են բերել Կորոնավիրուսի պատվաստանյութին վերաբերող փաստաթղթեր

ԵՄ֊ի դեղամիջոցներն ու պատվաստանյութերը գնահատող գործակալությանը թիրախավորած կիբերհարցական արդյունքում հասանելի են դարձել նաև Pfizer Inc֊ի և BioNTech֊իպատվաստանյութերի մշակման վերաբերյալ փաստաթղթերը։

Ով էր կատարում սպանության` Պուտինի հրամանը

Ով էր կատարում սպանության` Պուտինի հրամանը

Ալեքսեյ Նավալնին պնդում է, որ գիտի` ովքեր են կազմակերպել և իրականացրել իր մահափորձը․․․

Վթարային ջրանջատումներ Գորիսում, Գեղարքունիքում, Կոտայքում, Երևանի Քանաքեռ-Զեյթունում

Վթարային ջրանջատումներ Գորիսում, Գեղարքունիքում, Կոտայքում, Երևանի Քանաքեռ-Զեյթունում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դեկտեմբերի 14-ին ժամը 22.00-ից...

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Ռեպորտաժ՝ Հայաստանի նախկին ղեկավարների կազմակերպած երթից

Երևանում կրկին ցույց էր․ ինչպեսև նախորդ օրերին՝ ցուցի կազմակերպիչները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Հանրահայտ քաղաքական ուժերի (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ և այլն) քայլերթը տևեց մոտ 3 ժամ։ Ընթացքում ելույթ ունեցան ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, հանրապետական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և այլք։  Առաջին շարքում էին նաև ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, հանրապետականների օրոք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արսեն Բաբայանը, հանրապետական նախկին պատգամավորներ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը և այլն, և այլն։ Այնտեղ էր նաև նրանց միասնական վարչապետի թեկնածուն՝ Վազգեն Մանուկյանը։ Երթը մեկնարկեց Արաբկիրից, Կոմիտասով շարժվեց դեպի Սուրբ Աննա եկեղեցի: Վանկարկումներ․ «Նիկոլ՝ դավաճան», «Նիկոլ՝ սարսափելի դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան», «Թո՛ւրք», «Թուրքի վաստակ»։ Նաիրա Զոհրաբյան․ — Ինչքան Նիկոլը համառի, այնքան իր համար, իր քաղաքական թիմի համար հումանիտար միջանցքի հնարավորությունը նեղանալու է։ Ցուցարար․ — Պետք է դասադուլ, գործադուլ անենք։ Ցուցարար․ — Ես ասում եմ՝ հը՞ն, էսքանից հետո համոզվեցի՞ր, որ դավաճան ա։ Ասում ա՝ չէ։ Ասում եմ՝ դե սիկտիր։ ԲՀԿ-ական Արմեն Աբովյան․ — Հայաստանում պայքար է՝ ստամոքսի ու ոգու։ Հայի ոգին հաղթելու է։ Ցուցարար․ — Երկիր չկա, որ կոռուպցիա չլինի, ժողովուրդը չի հասկանում։ Վանկարկում․ «Ոջլոտ փռչոտ Նիկոլ», «Եթե հայ եք՝ միացեք, եթե Նիկոլ չեք»։ Իշխան Սաղաթելյան․ — Փաշինյանը թաքնվում է ժողովրդի հետևում։ Նա դրա իրավունքը չունի։ Անցորդ պատանի․ — Ռուսաստանն ա մեղավոր, Նիկոլը մեղավոր չի, մարդասպան չի։ Ցուցարարներ․ - Զոմբիներ, դուրս եկեք։ Ցույցին մասնակցող երեխա․ - Նիկոլ՝ դավաճա՛ն։ Կողքի տատիկը․ - Մեռնե՜մ քեզ։ Ցուցարար․ - Նիկոլի համար հազիվ 20 տոկոսն է քվեարկելու՝ դեբիլները։ Անցորդ․ — Ծախված ազգ ա։ Որոշ մեքենաները ձայնային ազդանշան են արձակում՝ ի աջակցություն։ Ցուցարար․ - Ինչքան գոմիկ կար՝ նստեց աթոռին։

44 գերիներ այսօր վերադառնում են Հայաստան

44 գերիներ այսօր վերադառնում են Հայաստան

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արցախի դատարանի կողմից ցմահ և 20 տարվա ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը, որոնք 2014 թվականին ձերբակալվել էին․․․

Հնդկաստանի ֆերմերները ոտքի են հանել 250 մլն մարդ

Հնդկաստանի ֆերմերները ոտքի են հանել 250 մլն մարդ

Ցույցերին այս պահին միացել են ֆերմերների շուրջ 500 արհմիություններ։ Տրանսպորտային արհմիութունները, որոնք ներկայացնում են մոտ 14 միլիոն վարորդների, ևս իրենց աջակցությունն են․․․

Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել չորս պատերազմական հանցագործների

Ադրբեջանը մեղադրանք է առաջադրել չորս պատերազմական հանցագործների

Չորս ադրբեջանցի զինծառայողների, ովքեր տեսագրվել էին հայ զինվորականների դիակների պղծման և հայկական գերեզմանների ոչնչացման պահին, ձերբակալվել են, մեղադրանք է առաջադրվել, վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազությանը՝ գրում է OC-media լրատվական գործակալությունը։ Համաձայն Ադրբեջանի Գլխավոր Դատախազի հայտարարության՝ կրտսեր սերժանտներ Ռաշիդ Ալիևը և Գարդաշխան Աբիշովը մեղադրվել են «Զանգելանի շրջանի մարտերի ժամանակ զոհված հայ զինվորների դիակներն անարգելու» մեջ։ Երկու այլ զինծառայող՝ Արզու Հուսեյնովը և Ումիդ Աղաևը մեղադրվել են «Խոջավենդի (Մարտունու) շրջանի Մադաթլի գյուղում հայկական գերեզմանաքարերի ոչնչացման և անարգման» համար։ «Սոցիալական ցանցերում տարածված մյուս տեսագրությունների մասով ևս հետաքննություն կլինի, և հանրությունը մանրամասն կերպով կտեղեկացվի արդյունքների մասին», - հայտարարել է Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Ադրբեջանի Հանրապետության զինծառայողների կողմից կատարված այսպիսի հանցանքները անընդունելի են և հակասում են Ադրբեջանի ժողովրդի հոգեկերտվածքին» և որ «այն անձինք, ովքեր կատարել են նման խախտումներ, պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված միջոցների ձեռնարկմամբ»։ Սարսափելի տեսանյութեր Ձերբակալությունները հաջորդել են համացանցաում շրջանառվող բազմաթիվ տեսանյութերի, որոնցում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները ծաղրում, տանջում և սպանում գերիներին, խեղում և այլ կերպ անարգում մարմինները»։ Նոյեմբերի վերջին Ադրբեջանի Գլխավոր դատախազի գրասենյակը հայտարարել էր, որ իրենք Ռազմական Դատախազի գրասենյակի հետ համատեղ «ուսումնասիրել և վերլուծել» են տեսանյութերը և եկել այն եզրակացության, որ տեսագրություններից շատերը կեղծ են։ Գրասենյակն ավելացրել էր նաև, որ «լուրջ կասկածներ» ունի տեսանյութերում երևացող իրադարձությունների իսկության մասով՝ միաժամանակ նշելով, որ եթե դրանք իրական են, ապա «այս հանցաքները կատարած մարդիկ կնույնականացվեն և կենթարկվեն պատասխանատվության»։ Դեկտեմբերի 10-ին Amnesty International միջազգային իրավապաշտպանական կազմակերպությունը հաստատել էր ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում տեղի ունեցած սպանությունները պատկերող երեք տեսնյութերի իսկությունը (երկուսում երևում էր ադրբեջանցի զինվորների կողմից հայ բնակիչների, մեկում՝ հայ զինվորի կողմից գերեվարված ադրբեջանցի սահմանապահի դաժան սպանությունը)։ Amnesty International-ը հաստատել է նաև 18 այլ տեսանյութերի իսկությունը, որոնցում երևում է գերիների և զոհվածների մարմինների նկատմամբ վատ վերաբերմունք։ Բախումների ընթացքում զինվորների կողմից կատարված հանցագործությունների մասին ամբողջական զեկույցը կհրապարակվի ավելի ուշ։ Ակնհայտ պատերազմական հանցագործություններ, ներառյալ Լեռնային Ղարաբաղում գերիների և խաղաղ բնակիչների տանջանքներն ու սպանությունները պատկերող բազմաթիվ տեսանյութեր դեռևս մնում են չհաստատված։

Գերիների փոխանակումն արդեն սկսվել է

Գերիների փոխանակումն արդեն սկսվել է

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին», - գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով հանձնաժողովը՝ նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր սկսել են գերիների ու ձերբակալվածների փոխանակումը: «Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումն իրականացնել բոլորին՝ բոլորի դիմաց սկզբունքով։ Գործընթացն արդեն սկսվել է», - հայտարարել է հանձնաժողովը․ Այսօր ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։ Այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը պաշտոնապես հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից»։ Հաստատված գերիների փոխանակումից հետո, ըստ վարչապետի, կառավարությունը կկենտրոնանա անհետ կորածների փնտրտուքի վրա․ նրանց մի մասը հնարավոր է, որ գերեվարված լինեն։ 

«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

«Մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին․․․

Տվյալներ կան 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ․ Հին Թաղերի գյուղապետ

Տվյալներ կան 10 հոգու գերեվարվածության վերաբերյալ․ Հին Թաղերի գյուղապետ

10 հոգի անհետ կորած էին, հետո պարզվել է, որ թուրքերի մոտ են: Հիմա իմ տվյալներով` ռուսները թուրքերին հարցրել են․․․