Տեր կանգնել հեղափոխությանը։ Լյուստրացիան մեզ օգնական
Հայկական Ֆեյսբուքը վերլուծում է այսօրվա իրադարձությունների ժամանակագրությունը։ Եթե վերջից սկսենք, ապա երեկոյին մոտ բավական օդիոզ․․․
Պատերազմը դադարեցնելու «անասելի ցավոտ» որոշումը
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց կողմից զբաղեցրած դիրքերում։ Շփման գծերում տեղակայվում են խաղաղապահներ․․․
Ինչո՞ւ ձախողվեցին բանակցությունները
Գիտնականներն ու մտավորականները չպետք է դիմեն իրականությունից եւ փաստերից փախչելու արվեստին, ինչն առավել բնութագրական է․․․
«Ոստիկաններն այցելեցին ինձ՝ Փաշինյանին ուղղված բաց նամակիցս հետո» (թարմացվել է)
Նաև առաջարկեցին ստորագրել ինչ որ աստղաբաշխական գումարով տուգանքի ակտ՝ հայտնելով, որ եթե չհեռացնեմ բաց նամակս՝ լրացուցիչ կտուգանեն․․․
թարմացվող․ Մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում
Թարմացումներին կարող եք հետևել մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam: 22։17_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի' օրը ամփոփող ասուլիսից. 🔺 Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։ 🔺 Թշնամուն հաջողվել է մոտենալ Շուշիի հարակից տարածքներ, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, մարտերը չեն դադարում։ 🔺 Մենք պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը' նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է գրոհը։ Արդեն 3-րդ օրը' ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։ 🔺 Մարտեր են եղել նաև այլ ուղղություններով․ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր։ 🔺 Բերձորից հարավ մարտեր են ընթացել... Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։ 🔺 Ողջ օրը և դիրքերի, և բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի հրետակոծություն է ընթացել։ 18։25_ «Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին», — գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը 17։52_ Ստեփանակերտը թշնամու թիրախում է։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։ Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։ ԱՀ ԱԻՊԾ 17։15_ «Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում: Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է. մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։ Հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայության համար տեղ է բացում», – մեջբերելով Իրանի ԶՈՒ մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին' գրում է «Արմենպրեսը»: 16։57 _ Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը` տեղեկացնում է Ermenihaber-ը: Մեկ ամսում Թուրքիայից Ադրբեջան կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում: 16։15 _ Մեծ Բրիտանիայում գրանցված Անգլո-Էյժիան Մայնինգ (Anglo Asian Mining) ՓԲԸ-ն հայտնել է իր ներդրողներին, որ վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգիլանի շրջանի Վեջնալի հանքավայրի շահագործումը կսկսվի հենց որ ռազմական գործողությունների դադարեն և հանքավայրի ռեսուրսները վերագնահատվեն Ադրբեջանի կառավարության կողմից։ Ըստ խորհրդային գեոլոգիական գնահատումների՝ 300 քառ․ կիլոմետր հանքավայրը պարունակում է 6.5 տոննա C1 + C2 կարգի և 2.3 տոննա P1 կարգի ոսկի։ Ընկերությունը հայտարարել է, որ, ըստ հակասական տեղեկությունների, հայկական վերահսկողության տակ լինելու ընթացքում հանքավայրը շահագործվել է։ ❗️ Անգլո-Էյժիան Մայնինգ ընկերության ոչ գործադիր տնօրենը և երկրորդ խոշորագույն ներդրողն (9.38%) է ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունունուն։ 15։06_ Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը: Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ: Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյան, Արցախի Տեղեկատվական շտաբ 14։08_ Արցախի պետական համալսարանը նոյեմբերի 10-ից կանցնի առցանց ուսուցման 12։59_ Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։ 12։27_ Ավստրիան փակում է մզկիթները Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշում է կայացվել փակել երկրի մզկիթները։ Տեղական իշխանությունների կարծիքով, դրանք «լուրջ սպառնալիք են ազգային անվտանգությանը։ Հանրայինի լրատվական բաժինը՝ հղվելով Al Jazeera-ին, գրում է, որ մզկիթները փակելու որոշման մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը։ 11։52_ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը», - ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարություն՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Կանայք հանուն խաղաղության արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին եւ մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սեւազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։ Կոչս ուղղում էի նաեւ ադրբեջանցի կանանց եւ մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։ Հիմա, երբ պատերազմ է, ...ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։ Եւ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։ Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։ Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա’ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։ Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե’ւ իրեն, ե’ւ իր երեխային, ե’ւ իր հայրենիքը», – գրել է Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը։ 10։52_ Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը: Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ: Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են: ՊԲ ――――――― Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․ նոյեմբերի 5 նոյեմբերի 4 նոյեմբերի 3 նոյեմբերի 2 նոյեմբերի 1 հոկտեմբերի 31 հոկտեմբերի 30 հոկտեմբերի 29 հոկտեմբերի 28 հոկտեմբերի 27 հոկտեմբերի 26 հոկտեմբերի 25 հոկտեմբերի 24 հոկտեմբերի 23 հոկտեմբերի 22 հոկտեմբերի 21 հոկտեմբերի 20 հոկտեմբերի 19 հոկտեմբերի 18 հոկտեմբերի 17 հոկտեմբերի 16 հոկտեմբերի 15 հոկտեմբերի 14 հոկտեմբերի 13 հոկտեմբերի 12 հոկտեմբերի 11 հոկտեմբերի 10 հոկտեմբերի 9 հոկտեմբերի 8 հեկտեմբերի 7 հոկտեմբերի 6 հոկտեմբերի 5 հոկտեմբերի 4 հոկտեմբերի 3 հոկտեմբերի 2 հոկտեմբերի 1 սեպտեմբերի 30 սեպտեմբերի 29 սեպտեմբերի 28 սեպտեմբերի 27
Լուսանկարչություն, պատերազմ, անարգանք
Յուդիթ Բաթլեր «Ներկցված լրատվության» ֆենոմենը կարծես թե առաջացավ Իրաք ներխուժելու հետ միասին՝ 2003-ի մարտին։ Այն սահմանվում է որպես մի իրադրություն, որտեղ լրագրողները համաձայնվում են զեկուցել միայն ռազմական և պետական մարմինների կողմից հաստատված տեսանկյունից։ Նրանք ճամփորդում են որոշակի մարդատար ավտոմեքենաներով, տեսնում որոշակի տեսարաններ և հաղորդում միայն որոշակի գործողություններ նկարագրող պատկերներն ու պատումները։ Ներկցված լրատվությունն ակնարկում է, որ մանդատային այդ տեսանկյունն ինքնին չպիտի դառնար լրագրողների թեման, ում թույլատրել էին մտնել պատերազմի սահմաններից ներս միայն այն պայմանով, որ նրանց հայացքը խստորեն մնար նշանակված գործողության սահմանված պարամետրերի ներսում։ Ուզում եմ առաջարկել, որ ներկցված լրատվությունը տեղի է ունեցել նաև ավելի անուղղակիորեն, ինչպես, օրինակ, զանգվածային լրատվամիջոցների՝ պատերազմում թե մեր և թե նրանց սպանվածների պատկերները ցույց չտալու մասին համաձայնությամբ, որն այլապես կլիներ հակաամերիկյան։ Սպանված ամերիկացիների դրոշով ծածկված դագաղները ցույց տալու համար շատ լրագրողներ և թերթեր դատապարտվեցին։ Նման պատկերներ պետք է առհասարակ ցույց չտրվեին, քանի որ դրանք կարող էին առաջ բերել որոշակի սենտիմենտներ. այն ինչ կարելի էր տեսնելու մանդատը՝ բովանդակություն կարգավորելու մասին մտահոգությունը, համալրվում էր տեսանկյան վերահսկողությամբ, թե որ անկյունից կարելի էր տեսնել պատերազմի գործողությունն ու պատճառած ավերածությունը։ Ներկցված լրատվության մեկ այլ անուղղակի միջադեպ էր Աբու-Ղրեիբ բանտի լուսանկարների շարքը։ Խցիկի անկյունը, շրջանակը, սուբյեկտների դիրքավորումը ենթադրել են տալիս, որ նրանք, ովքեր արել էին լուսանկարները, ակտիվորեն ներգրավված էին պատերազմի տեսանկյան կառուցմանը, մշակելով ու կոնկրետացնելով այդ տեսանկյունը, և նույնիսկ տալով դրան հետագա վավերականություն: Իր վերջին գրքում՝ «Ուրիշների ցավին նայելիս» (2003), Սյուզան Սոնթագը նշում է, որ ներկցված լրատվության պրակտիկան սկսվել է ավելի վաղ, 1982-ին՝ Ֆոլքլենդյան կղզիներում Անգլիայի մղած ռազմարշավի ժամանակ, երբ ընդամենը երկու ֆոտոլրագրողի էին թույլ տվել մուտք գործել տարածաշրջան, իսկ հեռուստատեսային հեռարձակում ընդհանրապես արգելել էին (65)։ Դրանից հետո լրագրողները գնալով ավելի շատ էին համաձայնվում ենթարկվել ներկցված լրատվության հրատապ կարիքներին, որպեսզի ունենան անվտանգ մուտք դեպի գործողության տարածք։ Բայց ո՞րն է այդ գործողությունը, որտեղ մուտքն ապահովված է։ Իրաքի երկու պատերազմներում էլ տեսանկյունը, որ Պաշտպանության նախարարությունը թույլատրել էր լրագրությանը, ակտիվորեն կառուցակարգում էր պատերազմի իմացական ըմբռնումը։ Եվ չնայած որ մեզանից ցանկացած մեկի տեսադաշտի սահմանափակումը նույն բանը չէ, ինչ պատմության թելադրումը, այն նախամեկնաբանման մի ձև է՝ պայմանավորող թե ինչ կընդգրկվի և ինչ չի ընդգրկվի ընկալման դաշտում։ Իմ կարծիքով, բավարար չէ ասել, ինչպես Սոնթագն է հաճախ կրկնում իր լուսանկարչության մասին գրառություններում, թե լուսանկարն ինքնին չի կարող մեզ ապահովել մեկնաբանությամբ, որ անհրաժեշտ են ենթագրեր և վերլուծական տեքստեր՝ լրացնելու առանձին ու ճշտապահ պատկերը, որը միայն կարող է ազդել մեզ վրա առանց երբևէ տալու լիարժեք պատկերացում, թե ինչ ենք տեսնում։ Թեև նա ճիշտ է, որ մեզ պետք են ենթագրեր և վերլուծական տեքստեր, նա այնուամենայնիվ մեզ տանում է մեկ այլ պարտադրանքի, եթե մենք համաձայնվենք, որ լուսանկարը մեկնաբանություն չէ։ Նա գրում է, որ մինչդեռ արձակն ու գեղանկարը կարող են լինել մեկնաբանական, լուսանկարչությունը պարզապես «ընտրովի է» (6), առաջարկելով, որ դա մեզ տալիս է իրականության մասնակի արտատիպ։ Միևնույն տեքստում, ավելի ուշ, նա բացատրում է. «Գեղանկարը, նույնիսկ այն, որը ձգտում է լուսանկարային նմանության ստանդարտներին, երբեք ավելին չէ քան որևէ մեկնաբանական արտահայտություն, իսկ լուսանկարը նվազագույնս ճառագայթում է (առարկաներից արտացոլված լույսի ալիքներ). այն նյութական այնպիսի մի վկայություն է, որ ոչ մի գեղանկար չի կարող լինել» (154)։ Սոնթագը վիճաբանում է, թե լուսանկարները կարող են մեզ հուզել ակնթարթայնորեն, բայց որ դրանք չունեն մեկնաբանական ուժ։ Եթե հաջողվում է լուսանկարի միջոցով մեզ տեղեկացնել կամ քաղաքականորեն ոգևորել, ապա դա միայն այն պատճառով է, որ լուսանկարն ընկալվում է համապատասխան քաղաքական գիտակցության համատեքստում։ Սոնթագի համար լուսանկարները ճշմարտությունները վերարտադրում են դիսոցիացված պահի ժամանակ ու հետևաբար առաջարկում մեզ միայն մասնատված կամ դիսոցիացված ճշմարտություններ։ Արդյունքում, դրանք միշտ ատոմային են, ճշտապահ, և առանձնացված։ Նրա կարծիքով, լուսանկարներում պակասում է պատումային կապակցվածությունը, իսկ նման կապակցվածությունն, ըստ երևույթին, ինքնին կարող է մատակարարել ըմբռնման կարիքներին։ Պատումային կապակցվածությունը կարող է լինել որոշ բաների մեկնաբանման ստանդարտը, բայց այն, իհարկե, չի կարող վերաբերել ամեն ինչին։ Իրոք, որպեսզի «տեսողական մեկնաբանություն» հասկացությունը չդառնա հակասույթ (oxymoron), կարևոր է նկատի ունենալ, որ լուսանկարը՝ շրջանակելով իրականությունը, արդեն իսկ մեկնաբանում է, թե ինչն է կարևորվելու այդ շրջանակում. սահմանազատման այս գործողությունը անշուշտ մեկնաբանական է, ինչպիսին են նաև անկյան, ֆոկուսի, և լույսի էֆեկտները։ Մեր նպատակների համար արժե խորհել, որ ներկցված լրատվության միջոցով մանդատով արտադրված պատկերը, որ ենթարկվում է պետական ու պաշտպանության նախարարության պահանջներին, կառուցավորում է իր մեկնաբանությունը։ Կարելի է նույնիսկ ասել, որ քաղաքական գիտակցությունը, որ թելադրում է լուսանկարչին ընդունել սահմանափակումները և ստեղծել ենթարկվող լուսանկարը, ներկցված է հենց շրջանակի մեջ։ Հարկ չէ ունենալ ենթագիր կամ պատում հասկանալու համար, որ շրջանակի միջոցով ակնհայտորեն ձևակերպվում ու նորացվում է քաղաքական մի ֆոն։ Շրջանակն այս առումով՝ պետության կողմից հարկադրված, մասնակցում է պատերազմի մեկնաբանմանը. այն պարզապես մեկնաբանությանը սպասող պատկեր չէ, այլ հենց ինքը ակտիվորեն, նույնիսկ բռնի ձևով մեկնաբանում է։ Հարցը, որ հետաքրքրում էր Սոնթագին «Լուսանկարչության մասին» (1977) և «Ուրիշների ցավին հայելիս» գրքերում այն էր, թե արդյոք լուսանկարը դեռ ունի, կամ երբևէ ունեցել է, ուրիշի տառապանքը փոխանցելու զորություն այնպես, որ կարողանա հուշել դիտողներին փոխել ընթացիկ պատերազմի մասին իրենց քաղաքական գնահատանքը։ Արդյունավետ ձևով հաղորդելու համար լուսանկարը պետք է ունենա անցումային ֆունկցիա. դիտողների վրա այն պետք է ներգործի այնպես, որ անմիջականորեն ազդի նրանց աշխարհընկալման և դատողության վրա։ Սոնթագն ընդունում է, որ լուսանկարն օժտված է անցումայնությամբ, որ այն պարզապես չի ընդօրինակում կամ ներկայացնում չեզոքաբար, այլ հույզեր է փոխանցում։ Իրականում, լուսանկարի այս անցումային հուզականությունը պատերազմի ժամանակ կարող է ընկճել և անզգայացնել իր «ընթերցողներին», և այնուամենայնիվ Սոնթագն այնքան էլ համոզված չէ, թե արդյոք լուսանկարն ի զորու է հրահրել ու դրդել դիտողներին փոխել իրենց տեսակետը կամ ընդունել գործողության նոր ընթացք։ 1970-ականների վերջերին Սոնթագը պնդում էր, որ լուսանկարչական պատկերը կորցրել էր զայրացնելու, հրահրելու իր ուժն ու կարողությունը։ Այն ժամանակ նա ասում էր, որ տառապանքի տեսողական ներկայացումը վերածվել էր կլիշեի և մեզ այնպես էին «ռմբակոծել» սենսացիոն լուսանկարչությամբ, որ արձագանքելու մեր բարոյական ընդունակությունն ուղղակի թուլացել էր։ Քսանվեց տարի անց, «Ուրիշների ցավին հայելիս» գրքում վերանայելով այդ թեզը, նա լուսանկարին տալիս է ավելի հակասական կարգավիճակ, ընդունելով որ այն կարող է և պետք է ներկայացնի մարդկային տառապանքը, սովորեցնի ինչպես զգալ տարբեր գլոբալ հեռավորությունների միջով, տեսողական շրջանակի միջոցով հաստատի տառապանքի հետ կապ/մոտայնություն, որը մեզ զգոն կպահի պատերազմում մարդկային զոհերի, սովի և տարածքների կործանման հանդեպ, որոնք կարող են նաև աշխարհագրորեն և մշակութապես մեզանից հեռու լինել։ Նա շարունակում է կասկածել, որ լուսանկարչությունը կորցրել է ցնցելու իր ունակությունը, որ շոկն ինքնին դարձել է կլիշեի տեսակ և որ լուսանկարչությունը՝ սպառողի պահանջարկը բավարարելու նպատակով, գեղագիտականացնում է տառապանքը։ Ժամանակակից լուսանկարչության այս վերջին ֆունկցիան այն դարձնում է թե բարոյական արձագանքի և թե քաղաքական մեկնաբանության համար անբարենպաստ։ Իր վերջին գրքում Սոնթագը կրկին մեղադրում է լուսանկարչությանը գիր չլինելու համար, որ այն չունի պատմողական շարունակականություն և անխուսափելիորեն մնում է կապված ակնթարթայինի հետ։ Լուսանկարը չի կարող մեզանում արտադրել բարոյական պաթոս, կամ նույնիսկ եթե կարողանում է, ապա միայն մի կարճ ակնթարթով, նշում է նա. մենք տեսնում ենք ինչ-որ դաժան բան ու առաջ անցնում։ Մինչդեռ պատումային ձևերով փոխանցված պաթոսը «չի մոռացվում» (83)։ «Պատումը մեզ կարող է հասկացնել, լուսանկարը մեկ այլ բան է անում. այն հետապնդում է մեզ» (89)։ Արդյոք նա ճի՞շտ է։ Ճի՞շտ է ասել, թե պատումը չի կարող հետապնդել և (կամ) լուսանկարը չի կարող հասկացնել։ Այնքանով, որքանով լուսանկարը կարող է փոխանցել հույզ, այն կարծես թե ստեղծում է արձագանքելու որոշակի հնարավորություն, որ սպառնում է Սոնթագի վստահած ըմբռնման միակ մոդելին։ Իրոք, չնայած Վիետնամական պատերազմի ժամանակ արված նապալմից (նավթի+պալմիտատի խառնուրդ) այրվող ու վազող երեխաների լուսանկարի ճնշող ներգործությանը (պատկեր, որի ներգործությանն է ապավինվում Սոնթագը), նա եզրակացնում է, որ պատերազմի դեմ մեզ մոբիլիզացնելու համար «պատումը թվում է առավել արդյունավետ, քան պատկերը»։ Հետաքրքրական է, որ չնայած պատումը կարող է մեզ մոբիլիզացնել, այսինքն, որ այն ունի մեզ շարունակապես հուզելու և պատերազմի պայմանների մեկնաբանությունը փոփոխելու ուժ, լուսանկարն անհրաժեշտ է պատերազմական հանցանքների վկայության համար։ Իրականում, Սոնթագը պնդում է, որ ոճրագործության ժամանակակից հասկացությունը պահանջում է լուսանկարչական վկայություն. եթե չկա լուսանկարչական վկայություն, ապա չկա և ոճրագործություն։ Ըստ նրա պնդման, միակ ձևը՝ ապացուցելու համար, որ ոճիր է տեղի ունեցել, դա լուսանկարչական վկայությունն է։ Բայց եթե դա ճիշտ է, ապա ոչ միայն լուսանկարն է ներկառուցված ոճրագործության հասկացության մեջ, այլև վկայությունն ինքնին աշխատում է հաստատել կոնկրետ որևէ մեկնաբանություն կամ դատողություն որպես ճշմարիտ։ Սոնթագն անկասկած կպատասխաներ, որ դատողությունը մեկնաբանության այն տեսակն է (բանավոր և պատումային), որ աջակցություն է հայցում իր պնդումը հիմնավորող լուսանկարից։ Բայց նույնիսկ ամենաթափանցիկ վավերագրական պատկերները շրջանակված են՝ և շրջանակված նպատակայնորեն, իրենց մեջ պարունակելով և իրականացնելով այդ նպատակը հենց շրջանակի միջոցով։ Եթե նպատակը համարենք մեկնաբանական, ապա դուրս կգա, որ լուսանկարը շարունակում է մեկնաբանել իր իսկ գրանցած իրողությունը, և այս երկակի ֆունկցիան պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ այն գործում է որպես վկայություն մեկ այլ մեկնաբանության համար, որ տեղի է ունենում գրավոր կամ բանավոր ձևով։ Ի վերջո, լուսանկարը չի հղում միայն ոճրագործություններին, այլև կառուցում և հաստատում է այդ գործողությունները նրանց համար, ովքեր փորձում են անվանել դրանք որպես այդպիսին։ Սոնթագի մոտ տեղի է ունենում հուզվել կարողանալու և մտածելու ու հասկանալու միջև պառակտման նման մի բան. այն ներկայացված է լուսանկարչության և արձակի հետևանքների տարբերությամբ։ Նա գրում է. «Ավելի հավանական է, որ զգացմունքը բյուրեղանա լուսանկարի շուրջ, քան թե կարգախոսի շուրջ»։ Զգացմունք բյուրեղացնելը, այնուամենայնիվ, նույնը չէ ինչ աշխարհի իրադարձությունների կամ դրանց վրա ներգործելու վերաբերյալ մեր դատելու և հասկանալու կարողության վրա ազդելը։ Երբ զգացմունքը բյուրեղանում է, այն թվում է թե կանխում է մտածողությունը։ Ավելին, զգացմունքը բյուրեղանում է ոչ թե դեպքի շուրջ, որ լուսանկարել են, այլ լուսանկարչական պատկերի շուրջ։ Սոնթագը մտահոգվում է, որ լուսանկարն այն աստիճան է փոխարինում դեպքին, որ լուսանկարը հիշողությունը կառուցում է ավելի արդյունավետ ձևով, քան անդրադարձը կամ ըմբռնումը (89)։ Խնդիրն այդքան էլ կապված չէ «իրականության կորստի» հետ (լուսանկարը՝ թեկուզ շեղակիորեն, միևնույն է գրանցում է իրականը), որքան պայմանավորված է իմացական կարողությունների նկատմամբ կարծրացած զգացմունքի տարած հաղթանակով։ Սակայն ինձ թվում է, որ ներկցված լրատվության բազում ձևերը հակառակն են հուշում։ Եթե լուսանկարն այլևս անուժ է մեզ ոգևորելու կամ զայրացնելու այնպես, որ մենք կարողանանք փոխել մեր քաղաքական հայացքն ու վարքը, ապա Աբու-Ղրեիբ բանտում խոշտանգումներ պատկերող լուսանկարների վերաբերյալ Դոնալդ Ռամսֆելդի պատասխանն անիմաստ է։ Երբ, օրինակ, Ռամսֆելդը պնդում էր, որ խոշտանգումների, նվաստացման, ու բռնաբարման լուսանկարների ցուցադրումը թույլ կտար նրանց «սահմանել մեզ» որպես ամերիկացիների, նա լուսանկարչությանը վերագրում էր ազգային ինքնություն կառուցելու ահռելի մեծ ուժ։ Լուսանկարները ոչ միայն դաժանություն էին հաղորդում, այլև դաժանություն անելու մեր ունակությունը դարձնում ամերիկացու կամ ամերիկյան հատկանիշ։ «Ուրիշների ցավին հայելիս» գրքի վերջին էսսեյում ակնհայտ է, որ Սոնթագն առնվազն երկու կետում փոխել է իր կարծիքը։ Առաջինն այն է, որ լուսանկարները դեռ պահպանել են ցնցելու իրենց ունակությունը. մենք դեռ լիովին իմունացված չենք դրանց էֆեկտների դեմ։ Եվ երկրորդ՝ որ լուսանկարի հուզային տարանցիկությունն ունի իր քաղաքական կիրառումները։ Իրոք, գրքի վերջին գլխում պատմողական ձայնը ցնցված է։ Հուզված, գրեթե նյարդայնացած բացականչությամբ, որը հստակորեն տարբերվում է իր սովորական հավասարակշռված բանականությունից, Սոնթագը գրում է. «Թող դաժան պատկերները մեզ հետապնդեն» (115)։ Եթե առաջ նա նվազեցնում էր լուսանկարի ներուժն ասելով, որ այն ի զորու է մեզ վրա տպավորություն թողնել միայն իր հալածող-հետապնդող էֆեկտների շնորհիվ (ի տարբերություն պատումին, որ կարողանում է մեզ հասկացնել), այժմ թվում է, թե նա ակնկալում է որոշակի իմաստ կորզել այդ հետապնդումից։ Մենք տեսնում ենք լուսանկարը և անկարող ենք ձերբազատվել պատկերից, որ տարանցիկորեն մեզ է վերահաղորդվում։ Այն մեզ մոտեցնում է քաղաքականության ասպարեզում մարդկային կյանքի դյուրաբեկության ու մահկանացության հասկացությանը, մահվան խաղադրույքին։ Նա կարծես թե դա գիտեր արդեն «Լուսանկարչության մասին» գրքում, երբ գրում էր. «Լուսանկարներն արտահայտում են կյանքերի, որ ուղղված են դեպի իրենց սեփական ոչնչացում, անմեղությունն ու խոցելիությունը. լուսանկարչության ու մահվան այս կապը հետապնդում է մարդկանց բոլոր լուսանկարներում» (70)։ Որքան էլ Սոնթագն արհամարհի նրանց, ովքեր միշտ ու նորից ցնցվում են պատերազմի վայրագություններից (ի՞նչ է մեկը ակնկալում պատերազմից), նա անշուշտ հավասարապես անհանգստացած է այդ պատկերների հանդեպ մարդկանց անտարբերությունից։ Նա գրում է, որ լուսանկարը կարող է «․․․հրավիրել ուշադրություն դարձնելու, անդրադառնալու, ուսումնասիրելու իշխանությունների ստեղծած զանգվածային տառապանքի ինքնարդարացումները» («Ուրիշների ցավին հայելիս» 117)։ Իր վերջին գրքում, 9/11ի մասին հոդվածներում, և Աբու-Ղրեիբին նվիրված էսսեյում նրա արտահայտած զայրույթում կարելի է զգալ, թե ինչպես է նա, գուցե և մենք բոլորս, տատանվում լուսանկարի հանդեպ։ Նրա զայրույթը երբեմն թվում է ուղղված ընդդեմ լուսանկարին ոչ միայն որ վերջինս նրան անարգանք է պատճառում, այլև որ ձախողում է ցույց տալ թե ինչպես աֆեկտը վերածի արդյունավետ քաղաքական գործողության։ Նրա բողոքն այն է, որ լուսանկարը ծնում է բարոյական զգացմունք ու, միևնույն ժամանակ, հաստատում մեր քաղաքական պարալիզացվածությունը։ «Ուրիշների ցավին հայելիս» գրքում, սակայն, նա տեղյակ է, որ Ռամսֆելդը լուսանկարին դեմ է, քանի որ այն իբրև թե Ամերիկայի դեմ զենք է դարձել, և այնտեղ նա ակնհայտորեն արդարացնում է լուսանկարը. «Ադմինիստրացիայի նախնական պատասխանն էր, որ նախագահը ցնցված ու նողկանքով է լցված լուսանկարների հանդեպ, կարծես թե մեղավորը կամ սարսափելին պատկերներն էին և ոչ այն, ինչ այնտեղ նկարագրված էր»։ Սոնթագը զայրույթի զգացում է տածում լուսանկարի հանդեպ՝ իր մեջ զայրույթ առաջացնելու համար, որը նա չգիտի ինչպես կամ ուր ուղղորդի, և հետևաբար նկարի հանդեպ իր բարկությունն անհանգստացնում է նրան։ Լինել, ասենք, մի սպիտակ լիբերալ քաղաքական գործիչ, ով մտահոգված է, թե ինչ կարելի է քաղաքականապես անել և ինքնամտահոգված է, ինքնաճանաչողական, մեղավոր, անգամ նարցիսիստական, և այդպիսով նորից ձախողված այլոց ցավին ճիշտ վերաբերվելու իր փորձում։ Բայց Սոնթագը մոռանում է, որ գրում է այդ մասին և որ այդ գրությունը դառնում է ԱՄՆ-ի կողմից վարած պատերազմների ամենաազնիվ և սուր հանրային քննադատություններից մեկը։ «Ուրիշների ցավին հայելիս» գրքի վերջում Ջեֆ Ուոլի արվեստի գործը թույլատրում է Սոնթագին խորհել այս մասին։ Այստեղ նա հեռանում է թե լուսանկարի, և թե պատերազմի հրատապ քաղաքական կարիքների մասին իր մտորումներից դեպի մի թանգարանային ցուցահանդես, որը նրան ժամանակ ու տարածք է տրամադրում իր համար արժևոր տիպի մտածողության համար։ Նա հաստատում է իր դիրքերը որպես մտավորական, ցույց տալով, թե ինչպես Ուոլի գործը կարող է մեզ օգնել ավելի խորը ձևով մտածել պատերազմի մասին։ Այս համատեքստում Սոնթագը հարցնում է, արդյոք տանջահարները կարո՞ղ են և վերադարձնու՞մ են հայացքը, և եթե այո, ապա ի՞նչ են տեսնում։ Նրան մեղադրել էին ասելու համար, որ Աբու-Ղրեիբի նկարներն արված են «մեզ» համար, և որոշ քննադատներ դա կրկին մեկնաբանել էին որպես ինքնակենտրոնացման տեսակ, որ ցավոք և պարադոքսալ ձևով փոխարինում է ուրիշների տառապանքին անդրադառնալու կարողությանը։ Իրականում նա հարցնում է, «այս ադմինիստրացիայի կողմից իրականացված կանոնակարգի բնույթը և այն իրականացնելու համար ստեղծված հիերարխիաները հավանական չե՞ն դարձնում արդյոք նման գործողությունները։ Այդ լույսի ներքո, լուսանկարները՝ մենք ենք» («Ուրիշների ցավին հայելիս»)։ Գուցե նա նկատի ունի, որ տեսնելով լուսանկարները, մենք տեսնում ենք մեզ՝ տեսնելիս, որ մենք վերածվում ենք լուսանկարիչների այնքանով, որքանով ապրում ենք տեսողական այն նորմերի սահմաններում, որտեղ բանտարկյալները ներկայացված են անարգված, զրկանքի մեջ, երբեմն էլ ուղղակիորեն ծեծով մահվան հասցրած։ Եթե մենք տեսնում ենք ինչպես լուսանկարիչն է տեսնում, ուրեմն մենք օրհնում և սպառում ենք գործողությունը։ Բայց Սոնթագն ընդգծում է, որ հանգուցյալները «բացարձակապես հետաքրքրված չեն կենդանի մարդկանցով» (125), նրանք չեն փնտրում մեր հայացքը։ Վանելով մեր տեսողական սպառողականությունը, որն արտահայտվում է շղարշված գլխի, փախչող հայացքի, սառած աչքերի միջով, մեր հանդեպ այս անտարբերությունը բեմականացնում է զանգվածային լրատվամիջոցների սպառման մշակույթում լուսանկարի դերի ինքնաքննադատությունը։ Թեև մենք կարող է ցանկանանք տեսնել, լուսանկարը մեզ պարզորեն ասում է, որ հանգուցյալներին չի հետաքրքրում արդյոք մենք տեսնում ենք, թե ոչ։ Սոնթագի համար սա լուսանկարի բարոյական ուժն է՝ արտացոլելու և դադարեցնելու տեսողական սպառման մեր սովորույթների վերջնական նարցիսիզմը։ Կարող է նա ճիշտ է, բայց գուցե մեր անկարողությունը տեսնելու թե ինչ ենք տեսնում նույնպես քննադատական մտահոգության է արժանի։ Սովորել տեսնել այն շրջանակը, որ կուրացնում է մեզ մեր տեսածի հանդեպ այնքան էլ հեշտ բան չէ։ Եվ եթե պատերազմի ժամանակ տեսողական մշակույթը կարող է ունենալ կարևոր դեր, դա բռնի շրջանակի թեմայականացումն է. մի շրջանակ, որ հոժարակամորեն ու եռանդուն ձևով ընդունվում է լրագրողների ու լուսանկարիչների կողմից, ովքեր ընդունում են իրենց միակցվածությունը պատերազմի ջանքերին։ Աբու-Ղրեիբի լուսանկարներում տեսնում ենք, թե ինչպես լուսանկարողներն ու սուբյեկտները կարող են հուշարձանացնել այս տիպի տեսողությունը, որտեղ բացակայում է մարդկային տառապանքից ստեղծված բարոյական անարգանքը, որտեղ ի ցույց է դրված այն հավատը, թե սուբյեկտներն արժանի են իրենց տանջանքին ու մահվան, և որ տանջողները, ինչպես նաև նրանք, ովքեր լուսանկարով հուշարձանացնում են արարքը, ամերիկյան ձևով արդարության են հասնում։ Սա այն դեպքը չէ, երբ որոշ ռազմական կամ անվտանգության պայմանագրային աշխատողներ չկարողացան տեսնել, զգալ, պահել «ուրիշ» անձանց բարոյական ընկալումը որպես անձինք։ Տեսնելով հանդերձ այս չտեսնելը կրկնում է այն տեսողական նորմը, որ ինքնին ազգային է։ Աբու-Ղրեիբի լուսանկարները ոչ միայն ներկայացնում են մեզ, այլև մեկնաբանորեն կառուցում՝ թե ով ենք մենք (Ռամսֆելդը սա հասկացել էր), և այդ իսկ պատճառով դրանց շրջանակը, նպատակը, էթոսը մեկնաբանելու փորձերը վճռական ներդրում են անում քաղաքական այս պայքարում, որ մասնակիորեն տեղի է ունենում հենց պատկերի միջոցով։ Սոնթագը կարող է մտածել, որ միայն գրական մեկնաբանություններն են իմաստավորում լուսանկարները, որոնք մեզ զայրացնում ու հետապնդում են, և իր գրություններն իհարկե անում են դա, սակայն որպեսզի մենք կարողանանք զայրույթով պատասխանել այդ պատկերներին, որպեսզի լուսանկարով ներկայացված խոշտանգումը մեզ հետապնդի, մենք պետք է նաև կարողանանք ընթերցել տեսողական շրջանակի հարկադրող և կատարող, պարտադրանքով ու համաձայնությամբ ստեղծված, մեկնաբանությունը։ Վիշտը, զայրույթն ու անարգանքի զգացումը կարող են ծնվել հենց մեր տեսածում, քանի որ այն, ինչ տեսնում ենք շրջանակ է, իրականության մեկնաբանություն. իրականություն, որ Սոնթագի հետ միասին, մենք մերժում ենք։ Յուդիթ Բաթլեր Թարգմանությունը՝ Շուշան Ավագյան հրապարակվել է Queering Yerevan-ի բլոգում՝ 2011 թվականի հուլիսի 28-ին ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ Rumsfeld, Donald H. "Remarks." Defense Department Town Hall Meeting. Pentagon, Washington. 11 May 2004. 13 May 2005․ Sontag, Susan. On Photography. New York: Picador, 1977. ---. Regarding the Pain of Others. New York: Picador, 2003. ---. "Regarding the Torture of Others." New York Times Magazine 23 May 2004: 24+. New York State Newspapers. Gale. New York Public Lib. 17 June 2005․ բնագիրը՝ Judith Butler, “Photography, War, Outrage.” PMLA 120.3 (2005), 822-827.
Ինչում ենք պարտվել և դեռ ինչ է մնացել պարտվելու
Պարտվելու կարևորության մասին Լեյլա Սայֆութդինովա Հայաստանն ու Ադրբեջանը ձախողել են Լեռնային Ղարաբաղի շուրջ փոխզիջումային լուծման հասնելը։ Մեկի հաղթանակը մյուսի նկատմամբ պատրանք է։ Առաջ գնալու միակ ճանապարհն անդրադարձն է այն մասին, թե ինչում ենք պարտվել և դեռ ինչ է մնացել պարտվելու։ Տարիներ առաջ, երբ կոնֆլիկտների կարգավորում էի ուսանում, սովորեցի կոնֆլիկտների լուծման հետևյալ տիպաբանությունը՝ հաղթանակ-հաղթանակ (win-win), հաղթանակ-պարտություն (win-lose) և փոխզիջում (compromise): Հաղթանական-հաղթանակն այն արդյունքն է, երբ բոլոր կողմերը հասնում են իրենց ուզածին։ Հաղթանակ-պարտություն լուծման ժամանակ մի կողմը հասնում է իր ուզածին, մյուսը՝ ոչ, իսկ փոխզիջումային լուծման ժամանակ ամեն կողմ զիջումներ է անում։ Կա նաև պարտություն-պարտություն իրավիճակը, որը որպես կանոն դիտարկվում է որպես չլուծված կոնֆլիկտների արդյունք։ Կոնֆլիկտների կարգավորման մասնագետների ջանքերը հասկանալի պատճառներով ուղղված են հաղթանակ-հաղթանակ, և երբեմն էլ՝ փոխզիջումային արդյունքների վրա։ Այս տիպաբանությունը, ինչպես բոլոր տիպաբանությունները, պարզունակ է։ Դրա հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ պարտություն-պարտություն լուծումները բավարար ուշադրության չեն արժանանում, իսկ «փոխզիջում» բառի գործածումը ստվեր է գցում ու անուշադրության մատնում «պարտության» բաղադրիչը։ Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում մեզ պետք է հասցեագրել հենց պարտությունը եւ առերեսվել դրա հետ։ Արդեն պարզ է, որ այս ընթացքում կոնֆլիկտի լուծման հաղթանակ-հաղթանակ տարբերակն հնարավոր չէ։ Խաղաղության գործընթացը, որը կենտրոնացել է փոխզիջումային տարբերակի վրա, խայտառակորեն ձախողվել է։ Կողմերը կարծես շարունակում են մտածել, թե լուծման հնարավոր տարբերակ է հաղթանակ-պարտություն տարբերակը։ Սա, կարծում եմ, պատրանք է։ Հայկական կողմը միգուցե մտածել է, որ 26 տարի առաջ ինքը հասել է (գրեթե, բացի լեգալ ճանաչումից) հաղթանակ-պարտություն լուծման, բայց հենց սրա պատճառով է, որ հիմա ներկայիս պատերազմն է ընթանում։ Եթե նույնիսկ դիտարկենք այն անհավանական տարբերակը, որ Ադրբեջանին կհաջողվի լիովին վերականգնել իր տարածքային ամբողջականությունը ռազմական եղանակով, այս նույն սցենարը հավանական է՝ կկրկնվի հինգ, տասը կամ 26 տարի հետո։ Ուստի այս կոնֆլիկտից դուրս գալու միակ տարբերակը պարտություն-պարտություն լուծումն է։ Իրականում, այսպես թե այնպես հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք։ Տեղ կհասնենք իրար ռմբակոծելով, հազարավոր մարդկանց սպանելով, միլիոնավոր կյանքեր խորտակելով, ամբողջ տարածաշրջանը քաոսի մեջ նետելով։ Կամ, միգուցե, դեռևս կարող ենք նստել ու որոշել, թե որքան ենք պատրաստակամ պարտվել հանուն նրա, որպեսզի շարունակենք ապրել մեր կյանքերը՝ թեկուզ ոչ կատարյալ, բայց նրանով, ինչ մնացել է։ Պարտության հետ հաշտվելու կարևոր բաղադրիչներից է մեր պատրանքներից ձերբազատվելը։ Գիտեմ, որ երկու կողմից էլ որոշ մարդիկ կարոտախտ ունեն անցյալի նկատմամբ, երբ հայերն ու ադրբեջանցիները միասին խաղաղ ապրում էին։ Ես էլ կարոտ ունեմ։ Որպես բաքվեցի, ես էլ նման շատ պատմություններ ունեմ։ Բայց դա մեր անցյալն է, այդ օրերն անցել են, դրանք հնարավոր են եղել կոնկրետ պատմական համատեքստում, իսկ այժմ իրականությունն այլ է։ Պատրանք է մտածել, թե դա հնարավոր է վերականգնել։ Գիտեմ, որ ոմանք Ադրբեջանում անկեղծորեն հավատում են, որ հենց Ղարաբաղում չլինի ռազմական վարչակարգը, հայ զինվորները հեռանան ադրբեջանական հողից և ադրբեջանցի տեղահանվածները վերադառնան իրենց տներ, նրանք կարող են խաղաղ ապրել ղարաբաղցի հայերի հետ, ովքեր ամեն դեպքում մեր քաղաքացիներն են։ Սա, կարծում եմ, պատրանք է։ Իմ կարծիքով, ղարաբաղցի հայերի մեծամասնությունն անկեղծորեն չի կարող ընդունել ադրբեջանական պետությունում ապրելու գաղափարը։ Բռնության ներկայիս էսկալացիան վերջին բանն է, որը կարող է նրանց հակառակում համոզել։ Իմ կարծիքով խաղաղության կողմնակից շատ հայեր համարում են, որ Ղարաբաղի հարցը չափազանցվել է Ադրբեջանում պետական պրոպագանդայի միջոցով և որ հենց Ադրբեջանի կառավարությունն է, որ չի ընդունում Ղարաբաղի անկախությունը, մինչդեռ ադրբեջանցի ժողովուրդը կընդուներ այն։ Սա նույնպես պատրանք է։ Երկար-բարակ կարող ենք քննարկել ադրբեջանցի ազգի ակունքները, արդյոք այն գոյություն է ունեցել 1828, 1921, թե 1989 թվականին։ Սակայն 2020 թվականին մենք ազգ ենք․ ազգ, որը մասնատված է կոնֆլիկտներով, լեզվական, ծագման վայրի, դասակարգային, գաղափարական և այլ բաժանումներով, սակայն տարածքային, բազմաէթնիկ, բազմամշակութային ազգ ենք։ Իսկ Ղարաբաղը, ինչպես տարածքային, այնպես էլ խորհրդանշական իմաստով այդ ազգի համար առանցքային է։ Իրականում, ղարաբաղյան կոնֆլիկտն է մեզ ազգ դարձրել։ Ինձ համար սա հպարտության հարց չէ, այլ փաստի արձանագում։ Ես տեսնում եմ ազգությունը իբրև մոդեռնությանը բնորոշ հասարակական կազմակերպման ձև։ Ինչպես և հասարակական կազմակերպման ցանկացած այլ ձև, դրա կարևորությունը կփոխվի ու ի վերջո կթուլանա։ Անձամբ ես կնախընտրեի հասարակական կազմակերպման այլ ձև․ այնպիսին, որը հիմնված կլիներ անհատների անդրազգային ցանցերի վրա՝ միավորված ըստ իրենց շահերի ու գաղափարների։ Բայց իրականությունն այն է, որ ազգը հասարակական կազմակերպման դեռևս գերիշխող ձևն է, և ո՛չ հայաստանյան, ո՛չ էլ ադրբեջանական ազգությունները չեն անհետանալու միայն այն պատճառով, որ մեզնից ոմանք համարում են, որ մյուսի ինքնությունը կառուցված է ոչ իրական առասպելների հիման վրա։ Ուստի մեզ պետք է մի լուծում, որը թույլ կտա երկու ազգերին էլ ընթանալ առանձին ճանապարհներով։ Մտքիս եկած լավագույն անալոգիան ամուսնալուծությունն է։ Դա նույնպես հաճախ ցավոտ է ու կորուստների է տանում։ Բայց միգուցե եկել է ժամանակն ընդունելու, որ անհնար է ունենալ մեր ուզած ամեն ինչը, ընդունելու, որ պետք է մի բանից հրաժարվենք, նույնիսկ մեզ համար կարևոր մի բանից՝ հանուն նրա, որ դադարեցնենք այս մահաբեր կռիվը ու շարունակենք ապրել մինչև չենք կորցնել շատ ավելին, քան կարելի է պատկերացնել։ Մինչև ավելի շատ մարդիկ չեն մեռել։ Մինչև ավելի շատ պատերազմական հանցանքներ չեն կատարվել։ Ուստի հիմա, երբ արդեն բռնության ու ատելության էսկալացիայից անցել է երկու շաբաթ, ես չեմ ուզում երազել անցյալի մասին։ Ուզում եմ երազել ապագայի մասին, որը դեռևս հնարավոր է ունենալ։ Իրոք, կոնֆլիկտի երեսուն ու ավելի տարիները նույնիսկ ապագան երևակայելը դարձրել են դժվարին։ Բայց կա մի քանի բան, որ դեռևս հնարավոր է երևակայել։ Այցելել Հայաստան ու կարիք չունենալ զինված թիկնապահի, որն ինձ ամեն քայլի կհետևի։ Ունենալ հնարավորություն գնալու Շուշի՝ մեծ տատիկիս ծննդավայրը, երբ կուզեմ։ Տեսնել Գանձասարը։ Լսել հայերենը Բաքվի փողոցների եռուզեռում հնչող բազմաթիվ լեզուների մեջ, որը սակայն արտասովոր չի լինի։ Ողջունել հայ գործընկերների Բաքվում կազմակերպվող նորմալ ակադեմիական ինչ-որ կոնֆերանսի, որը կքննարկի ռեգիոնալ համագործակցություն։ Ունենալ նորմալի նոր վիճակ։ Դժվարահաս է, բայց հուսամ՝ դեռևս հնարավոր։ Եթե իհարկե մենք սա անհնարին չդարձնենք պատրանքային ու էքսկլյուզիվիստական հաղթանակ-պարտություն լուծումներով։ Լեյլա Սայֆութդինովա թարգմանությունը՝ Աննա Շահնազարյանի Հոդվածի անգլերեն բնագիրը հրապարակվել է OC Media-ում՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին: Հայերեն թարգմանությունը հրապարակվել է «Սև բիբար» քննախոսական հարթակի կողմից։
թարմացվող․ Ռուսաստանը «զգում է» թուրքական հետախուզության ներկայությունը LՂ-ում
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 53 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։
Ինքնորոշված Կոսովոյի նախագահը մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ
Երեկ՝ հրաժարական ներկայացնելուց և ինքնակամ Եվրամիության առաքելությանը ներկայանալուց հետո, նա ձերբակալվել է Հաագայում և տեղափոխվել մեկուսարան։
Ներքին Ծաղկավանի բնակիչը դիմել է Նիկոլ Փաշինյանին
Դադարեցրեք հաղթելու այս հանցավոր ֆարսը` հարևանին չեն հաղթում, հարևանին չեն տրորում, հարևանին չեն ոչնչացնում. հարևանի հետ խոսում են, խոսում են, խոսում են, այնքան․․․
Պարտվող Թրամփը ստիպեց կասեցնել ԱՄՆ նախագահի եթերը
Թրամփն պարտությունը կանխավ չի ընդունում․ առանց ծանրակշիռ ապացույցներ ներկայացնելու նա և նրա թիմակիցները հայտարարում են․․․
Պատերազմ Ղարաբաղում, օր 40-րդ (նոյեմբերի 5)
Պատերազմական գործողությունների արդյունքում զոհվել է 1178 զինծառայող և 50 խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը՝ ՀՀ տարածքում։