Թարմացումներին կարող եք հետևել
մեր տելեգրամ ալիքում՝ https://t.me/epressam:
22։17_ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի’ օրը ամփոփող ասուլիսից.
🔺 Ռազմաճակատի տարբեր հատվածներում մարտերը գիշեր-ցերեկ չեն դադարում։
🔺 Թշնամուն հաջողվել է մոտենալ Շուշիի հարակից տարածքներ, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, մարտերը չեն դադարում։
🔺 Մենք պաշտպանեցինք Շուշին, բայց հակառակորդը’ նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է գրոհը։ Արդեն 3-րդ օրը’ ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի, որպեսզի Շուշին մնա կանգուն։
🔺 Մարտեր են եղել նաև այլ ուղղություններով․ Մարտունու ուղղության վրա թշնամին փորձել է զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել։ Կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր։
🔺 Բերձորից հարավ մարտեր են ընթացել… Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել։
🔺 Ողջ օրը և դիրքերի, և բնակավայրերի ուղղությամբ ոչ մեծ մասշտաբի հրետակոծություն է ընթացել։
18։25_ «Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է։ Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են։ Վերջ տվեք անհարկի քննարկումներին», — գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը
17։52_ Ստեփանակերտը թշնամու թիրախում է։ Քաղաքը հրթիռակոծվում է գրադի և սմերչի կայանքներից։
Տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։
ԱՀ ԱԻՊԾ
17։15_ «Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերից մեր պահանջն այն է, որ թաքֆիրի ահաբեկիչների համար տեղ չբացեն տարածաշրջանում:
Մյուս կարևոր հանգամանքը սիոնիստական ռեժիմի լրտեսական բազաների առկայությունն է. մենք որևէ դեպքում թույլ չենք տա, որ մեր սահմանների մոտ ու հակամարտության գոտում այդ ռեժիմի բազաներ ստեղծվեն։
Հետևանքների պատասխանատվությունը կրելու է այն երկիրը, որը թաքֆիրիների և սիոնիստական վարձկանների ներկայության համար տեղ է բացում», – մեջբերելով Իրանի ԶՈՒ մամուլի քարտուղար Աբոլֆազլ Շեքարչին’ գրում է «Արմենպրեսը»:
16։57 _ Թուրքիայի արտահանողների խորհրդի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի պաշտպանական ու ավիացիոն արդյունաբերության կատարած ընդհանուր արտահանման ծավալներում առաջին տեղը զբաղեցրել է Ադրբեջանը` տեղեկացնում է Ermenihaber-ը:
Մեկ ամսում Թուրքիայից Ադրբեջան կատարվել է 101 մլն 209.000 դոլար արժողությամբ արտադրանքի արտահանում:
16։15 _ Մեծ Բրիտանիայում գրանցված Անգլո-Էյժիան Մայնինգ (Anglo Asian Mining) ՓԲԸ-ն հայտնել է իր ներդրողներին, որ վերջերս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Զանգիլանի շրջանի Վեջնալի հանքավայրի շահագործումը կսկսվի հենց որ ռազմական գործողությունների դադարեն և հանքավայրի ռեսուրսները վերագնահատվեն Ադրբեջանի կառավարության կողմից։
Ըստ խորհրդային գեոլոգիական գնահատումների՝ 300 քառ․ կիլոմետր հանքավայրը պարունակում է 6.5 տոննա C1 + C2 կարգի և 2.3 տոննա P1 կարգի ոսկի։
Ընկերությունը հայտարարել է, որ, ըստ հակասական տեղեկությունների, հայկական վերահսկողության տակ լինելու ընթացքում հանքավայրը շահագործվել է։
❗️ Անգլո-Էյժիան Մայնինգ ընկերության ոչ գործադիր տնօրենը և երկրորդ խոշորագույն ներդրողն (9.38%) է ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագի աշխատակազմի ղեկավար Ջոն Սունունուն։
15։06_ Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշարվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:
Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում: Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ:
Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյան, Արցախի Տեղեկատվական շտաբ
14։08_ Արցախի պետական համալսարանը նոյեմբերի 10-ից կանցնի առցանց ուսուցման
12։59_ Իտալիայի Տրենտո շրջանի Նոգարեդո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը, հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
12։27_ Ավստրիան փակում է մզկիթները
Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո որոշում է կայացվել փակել երկրի մզկիթները։ Տեղական իշխանությունների կարծիքով, դրանք «լուրջ սպառնալիք են ազգային անվտանգությանը։
Հանրայինի լրատվական բաժինը՝ հղվելով Al Jazeera-ին, գրում է, որ մզկիթները փակելու որոշման մասին հայտնել է Ավստրիայի ներքին գործերի նախարար Կարլ Նեհամմերը։
11։52_ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը», – ասում էին նրանք։
Ինձ մեղադրում էին թուլության մեջ, համառորեն չնկատելու տալով իմ մեկ այլ հայտարարություն՝ պատերազմ լինելու դեպքում պատրաստ եմ ինքս զենք վերցնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։
Կանայք հանուն խաղաղության արշավի ուղերձը մեկն էր՝ մենք որպես կին եւ մայր պետք է ստիպենք քաղաքական որոշում կայացնող տղամարդկանց, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծեն բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, ոչ մի դեպքում կրկին չփորձեն պատերազմի ճանապարհը, չվտանգեն մեր 18-20 տարեկան զավակների կյանքը, նրանց անձնազոհ հերոսության չդրդեն, սեւազգեստ մայրերի բանակը հազարներով չավելացնեն։ Կոչս ուղղում էի նաեւ ադրբեջանցի կանանց եւ մայրերին, ինչի համար կրկին քննադատության էի արժանանում։
Հիմա, երբ պատերազմ է, …ես զենք եմ վերցնում, կանանց ջոկատ կազմում՝ նաեւ ամբողջ աշխարհին ուղերձ հղելու, որ հայ կինը տղամարդուն հավասար կկանգնի մարտի դաշտում, բայց հայրենիք չի զիջի, «1915 թվականի» կրկնություն թույլ չի տա։
Եւ ի՞նչ։ Այդ նույն կանայք կրկին դժգոհ են։ Հիմա էլ ասում են՝ հայ կինը պատերազմի դաշտում անելիք չունի։
Սիրելի տիկնայք, կողմնորոշվե’ք, խնդրում եմ։
Եթե պատրաստ չէիք պատերազմի, պետք էր միանալ խաղաղության արշավին, ոչ թե քարկոծել այն։ Եթե այդ արշավը ձեր սրտով չէր, կամ անտարբեր էիք դրա նկատմամբ, նշանակում է՝ պատրաստ էիք պատերազմի։ Եթե պատրաստ էիք, ուրեմն հենց հիմա’ է պահը, երբ պետք է ապացուցենք, որ հայ կինը այլեւս այն թույլ արարածը չէ, որին կարելի է իր երեխայի աչքի առաջ սրախողխող անել, անապատներում սովամահության մատնել, խաչել, նվաստացնել։
Հայ կինը այսուհետ կտիրապետի զենքին ու հայ տղամարդուն հավասար կպաշտպանի ե’ւ իրեն, ե’ւ իր երեխային, ե’ւ իր հայրենիքը», – գրել է Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանը։
10։52_ Նոյեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ճակատային գծի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են:
Առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում:
Բանակային ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ: Նշված ժամանակահատվածում առանձնահատուկ արդյունավետությամբ աչքի են ընկել հատկապես ՊԲ հրետանային ստորաբաժանումները:
Օպերատիվ-մարտավարական իրադրությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: Անփոփոխ է մնացել նաև մարտական գործողություններին զուգահեռ հանրապետության խաղաղ բնակավայրերը հրթիռահրետանային կրակով թիրախավորելու՝ թշնամական ուժերի մարտավարությունը:
Հարավ-արևելյան և հարավային ուղղություններում յուրային ուժերի կողմից խոցվել է նաև թշնամական ուժերի անձնակազմ տեղափոխող 2 միավոր ավտոտեխնիկա և 4 ԱԹՍ:
Թշնամական ուժերի կողմից հարձակման փորձերը հիմնական ուղղություններում շարունակվում են:
ՊԲ
―――――――
Պատերազմի նախորդ օրերի տեքստային տրանսլյացիաները․
նոյեմբերի 5
նոյեմբերի 4
նոյեմբերի 3
նոյեմբերի 2
նոյեմբերի 1
հոկտեմբերի 31
հոկտեմբերի 30
հոկտեմբերի 29
հոկտեմբերի 28
հոկտեմբերի 27
հոկտեմբերի 26
հոկտեմբերի 25
հոկտեմբերի 24
հոկտեմբերի 23
հոկտեմբերի 22
հոկտեմբերի 21
հոկտեմբերի 20
հոկտեմբերի 19
հոկտեմբերի 18
հոկտեմբերի 17
հոկտեմբերի 16
հոկտեմբերի 15
հոկտեմբերի 14
հոկտեմբերի 13
հոկտեմբերի 12
հոկտեմբերի 11
հոկտեմբերի 10
հոկտեմբերի 9
հոկտեմբերի 8
հեկտեմբերի 7
հոկտեմբերի 6
հոկտեմբերի 5
հոկտեմբերի 4
հոկտեմբերի 3
հոկտեմբերի 2
հոկտեմբերի 1
սեպտեմբերի 30
սեպտեմբերի 29
սեպտեմբերի 28
սեպտեմբերի 27