Աշոտյանը` մայրաքաղաքային աղցանի մասին
Կրթության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքը մեկ նպատակ ունի՝ «ռեպուտացիոն վնաս հասցնել, քաղաքական մրցակիցներին վարկաբեկել, եթե ստացվի՝ նստացնել, դատել, եթե չէ՝ մաքսիմալ ցեխոտել»։ Աշոտյանը մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան երեկ թույլ չէին տվել մեկնել երկրից։ Արդեն երեկոյան կանչել էին հարցաքննության։ Նախկին նախարարը պնդում է, թե մինչ այդ տեղյակ չի եղել, որ մեղադրյալի կարգավիճակ ունի և որ ելքի արգելքի տակ է։ Ասում է՝ իրավապահները հետին թվով փաստաթղթեր են սարքել։ «Ոնց որ ուզենաս ստալիչնի սարքես, տավարի միս չլինի, նրբերշիկը կտրտես, գցես մեջը։ Այդպես է սարքած։ Ռեցեպտը գիտեն՝ ոնց գործ սարքել, բայց ինգրիդիետները ձեռքի տակ չեն եղել», - հիմնավորել է նախկին պաշտոնյան։ Դատախազությունը դեռևս չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ արարքի համար է Աշոտյանը մեղադրվում պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման մեջ։ Հայտնի է, որ մեղադրանքն առնչվում է Երևանի պետական բժշկական համալսարանի հանգստյան տների գործարքին, որի համար օրեր առաջ քրեական վարույթ էր նախաձեռնվել նաև համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Դեռևս 2019 թվականին ՊՎԾ-ն զեկույց էր կազմել, ըստ որի՝ բժշկականի նախկին ռեկտորի օրոք համալսարանը դաշնակցական Իշխան Սաղաթելյանի ընտանիքին պատկանող՝ Սևանի «Ծովասար» հանգստյան գոտում կես միլիոն դոլարով ապարտամենտներ է գնել։ Ռեկտորը մեղադրվում է 39 մլն 660 հազար դրամի չափով հափշտակություն կատարելու մեջ։ Այդ ժամանակ Աշոտյանը բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն էր։ Նախկին պաշտոնյան գործից մանրամասներ չի հրապարակել՝ նախաքննության տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։
Կառավարությունը հաշվելու է բոլորիս փողերը
Բոլորը՝ գրանցված աշխատողներից մինչև տնային տնտեսուհիներ, պարտավոր են հայտարարագրել, թե որտեղից և որքան եկամուտ են ստանում
Հայկական բանտը շարունակում է տանջել կանանց, երեխաներին, արտասահմանցիներին
Վերանորոգում են, բայց վերանորոգումը կամ ֆիզիկական աղքատիկ պայմանները խնդիրների շատ փոքր մասն են
Երկու տարի՝ առանց պատերազմի և խաղաղության
Ղարաբաղի համար որևէ մոդել այս կառուցվածքում չկա, և դա հասկանում են բոլորը։ Ուստի՝ կարելի փորձել գոնե ինչ-որ պալիատիվ գտնել․․․
2017-ից ի վեր առաջին անգամ Քուվեյթում 7 հոգու կախել են
Մահվան են դատապարտվել սպանության մեջ մեղադրվող 7 անձինք՝ չորս քուվեյթցի, մեկ պակիստանցի, մեկ սիրիացի և մեկ եթովպացի․․․
1990-ի քարտեզները և զորքերի հայելային հետաքաշում․ վարչապետը կրկին ԱԺ-ում է
Մենք չենք ուզում ՀԱՊԿ-Ադրբեջան պատերազմ հրահրել․․․
Պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է սպանել․ Արցախի օմբուդսմենի թվերը
Այս գործողությունները ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության սուտ խոստումները՝ եզրակացրել է Ղարաբաղի օմբուդսմենը
ՊՆ-ի Կամազի վթարը սպանել է 22-ամյա Գրիգորին, վիրավորել՝ 7-ին
ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով զինծառայող է մահացել, ևս 7-ը՝ վնասվածքներ են ստացել․․․
Լեհաստանում ընկած հրթիռի հետքերով
Ի՞նչ են հայտարարում պաշտոնական մարմինները Լեհաստանում ընկած հրթիռների մասին․․․
Գագիկ Բեգլարյանը հափշտակել է Երևանը և այլ բնակավայրեր. դատախազություն
Նախկին քաղաքապետը հափշտակել է նաև մանկապարտեզների շենքերը և մայրաքաղաքի կենտրոնում․․․
Ռուսաստանցի բանտարկյալներին խոշտանգում են ու ուղարկում պատերազմի
Ռուսաստանում կալանավորներին ստիպում են պայմանագրեր ստորագրել՝ Ուկրաինա ուղարկելու համար․․․
Ֆրանսիայի Սենատը ևս պահանջում է ազատել հայ գերիներին
Ֆրանսիայի Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայնով ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև․․․