2026 թ. մայիս 31, կիրակի
Որոնվում է 22-ամյա Էդուարդ Շահբազյանը

Որոնվում է 22-ամյա Էդուարդ Շահբազյանը

Տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին, կամ զանգահարել 1֊02 հեռախոսաամարով

ԱԱԾ-ն չի գտնում Մարցի ոստիկաններին

ԱԱԾ-ն չի գտնում Մարցի ոստիկաններին

«Մարցի գործով առաջընթաց չկա, ոստիկանական անպատժելիությունը ՀՀ-ում դեռևս չի հաղթահարվել»․ ՀՔԱՎ

«Կա ըմբռնում, որ երկու կողմերն էլ պետք է զորքերը հետ քաշեն»․ եվրոպացի պաշտոնյա

«Իսպանիայի արբանյակային կենտրոնը մեզ տվեց պատկերներ, որոնք ի ցույց էին դնում զորքերի դիրքերը...»

Իսրայել-պաղեստինյան ճգնաժամի նոր ալիք․ կան զոհեր

Իսրայել-պաղեստինյան ճգնաժամի նոր ալիք․ կան զոհեր

Պաղեստինցի տղամարդը, ով երեկ կրակ էր բացել Թել Ավիվի բարերից մեկում, սպանվել է Իսրայելի ոստիկանության կողմից։

Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Մարտի 1-ի գործով արդարացվեցին վարչապետը, դիվանագետը և երկրապահը

Վճռաբեկ դատարանը բեկանել է Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի դատավճիռները․․․

Հայաստանի Դիլիջանն ու Ղրիմի Թեոդոսիան հռչակվել են քույր-քաղաքներ

Հայաստանի Դիլիջանն ու Ղրիմի Թեոդոսիան հռչակվել են քույր-քաղաքներ

Ղրիմի կառավարության փոխվարչապետը և Դիլիջանի քաղաքապետը համաձայնագիր են կնքել և հռչակել Դիլիջանն ու Թեոդոսիան քույր քաղաքներ։

Երկու ուղղություններով առաջ գնալու համաձայնություն է ձեռք բերվել․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա հերթական նիստի մեկնարկին Փաշինյանը պատմել է Բրյուսելում քննարկված հարցերի մասին։ 

Ալեն Սիմոնյանին պահելու համար ևս 54 միլիոնի ավտոներ են պետք

Ալեն Սիմոնյանին պահելու համար ևս 54 միլիոնի ավտոներ են պետք

Կառավարությունը 54 միլիոն դրամ կհատկացնի Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենային ուղեկցող 3 նոր ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Ալիևն ու Փաշինյանը ցանկանում են շարժվել դեպի խաղաղության կնքում․ ԵԽ

«Գերազանց և շատ արդյունավետ». Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կարծիքով՝ հենց այսպես է անցել իր միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ՝ համաձայն Սոչիում ձեռք բերված պայմանավորվածության, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը իրենց երկրների արտգործնախարարներին նաև հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։ Ավելի վաղ Բաքուն հրապարակել էր խաղաղության համաձայնագրի վարբերող առաջարկներ՝ բաղկացած հինգ կետերից։ Երևանը դրան որոշ լրացումներ էր արել՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության և Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։ Արդյոք գալիք բանակցությունները հիմնվելու են այս առաջարկների և լրացումների վրա՝ չէ հստակեցվում։ «Ամենևին չեմ թերագնահատում երկու կողմերի մարտահրավերներն ու դժվարությունները, սակայն զգում եմ, որ կա առաջընթաց գրանցելու ընդհանուր ցանկություն», - բանակցությունների ավարտին հայտարարել է ԵԽ նախագահը։ Ըստ նրա՝ թե՛ Ալիևը և թե՛ Փաշինյանը ցանկություն են հայտնել արագորեն շարժվել դեպի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Միշելը՝ անդրադառնալով սահմանազատման կարևորությանը, շեշտել է՝ միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման համար էական է ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը։ Եռակողմ հանդիպմանը քննարկվել է նաև Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերաբացումը։ Միշելը ողջունել է երկաթգծերի վերականգնմանն ուղղված քայլերը և կոչ արել կողմերին արդյունավետ լուծումներ գտնել ավտոմոբիլային հաղորդակցությունների բացման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ ամփոփել են իրենց վերջին շփումներից հետո տեղի ունեցած զարգացումները, վերանայել են ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացը, քննարկել վերջին շրջանի լարվածությունը, վերահաստատել 2020 թվականի նոյեմբերի հայտարարության դրույթների շրջանակներում մնալու անհրաժեշտությունը։ Շառլ Միշելը շեշտել է, որ որ անհրաժեշտ է արագ լուծել բոլոր հումանիտար խնդիրները, այդ թվում՝ գերիների ազատ արձակումը, անհայտ կորածների հիմնախնդրի համակողմանի լուծումը։ Հաղորդագրության համաձայն՝ Եվրոպան պատրաստ է օգնություն տրամադրել վերջին պատերազմի հետևանքով տուժած բնակչությանը։ Եվրամիության գործադիր մարմնի ղեկավարի ծավալուն հայտարարությունում Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկա։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում է միայն ասվում՝ «Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին»։

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ատելություն քարոզող ռուս գործընկերոջը

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ատելություն քարոզող ռուս գործընկերոջը

Վիտալի Միլոնովը՝ անեկդոտային հոմոֆոբիայի և այլատյացության սիմվոլը, խաչակրաց երթերի հետևողական մասնակիցը, ռուսաստանյան մեմերի մշտական հերոս․․․

Արատես, Գըզըլգյուլ, Այսասի

Արատես, Գըզըլգյուլ, Այսասի

Գըգըլգյուլ ադրբեջաներեն նշանակում է վարդ, կարմիր/ոսկյա ծաղիկ)։ Ըստ հայալեզու Վիքիպեդիայի՝ 1979-ին այստեղ ապրել է 353 մարդ։ Այժմ Արատեսի բնակչությունը կազմում է 0։

Սրանք պատերազմ են ուզում․ հանրահավաք Երևանում

Սրանք պատերազմ են ուզում․ հանրահավաք Երևանում

- Հանրահավաքը կարծես մի դասախոսություն լիներ փարիսեցիության մասին․ ասում ես այն, ինչ չես անում, և անում ես այն, ինչ չես ասում։ ․․․Ոնց որ զուգահեռ իրականության մեջ ապրեինք: