2026 թ. հունիս 1, երկուշաբթի

Հանուն արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

Ըստ պայմանավորվածության՝ 2 շաբաթների ընթացքում նա 2 անգամ առաջադրվելու և չի ընտրվելու․․․

Փաստաբանները բոյկոտում են ռուս սպայի գործով դատավարությունը

Փաստաբանները բոյկոտում են ռուս սպայի գործով դատավարությունը

Ռազգիլդեևին դատարան չներկայացնելու պատճառով Ջուլիետա Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչներ՝ ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը, փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը դադարեցրել են դատական նիստերին մասնակցությունը՝ մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը։ Ինչպես հաղորդում է ՀՔԱՎ-ը, 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում սպանված Ջուլիետա Ղուկասյանի գործով ամբաստանյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևը շարունակում է դատական նիստերին մասնակցել հեռավար՝ գտնելով ռուսական բազայի տարածքում։ Չնայած սպանված կնոջ իրավահաջորդների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ դատարանը դրանով խախտում է ՔրՕրի նորմերը, դատավոր Ա․ Ղուկասյանը դա խախտում չի համարում։ Իրավապաշտպաններին ի պատասխան նա հղում է արել ԲԴԽ որոշմանը, որով սահմանվում են համավարակով պայմանավորված կանոնները։ Մինչդեռ ԲԴԽ որոշումը դատավարության կարգ սահմանող իրավական ակտ չի համարվում։ Ավելին՝ Քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը հստակ սահմանում է․ «Դատական քննությունը անցկացվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։ Դատավոր Ադրինե Ղուկասյանը աչք է փակում այս դրույթի վրա և հիմնվում ավելի ստորադաս իրավական ակտերի վրա։ Բանն այն է, որ Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը մինչ այդ պահանջում էր անվտանգության միջոցներ ապահովել Ա․ Ռազգիլդեևի համար, ապա պահանջում էր, որ դատական նիստերն անցկացվեն ռազմաբազայի տարածքում, դրանից հետո էլ միջնորդել էին դրա հեռավար անցկացնելու համար։ Դատավոր Ա․ Ղուկասյանն էլ, կարծես, ելքը գտել է՝ ըստ էության գործի քննությունը վերջապես սկսելու համար, բայց՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգիրքը։ Դատավորի այս վարքագծի կապակցությամբ Արթուր Սաքունցը, Արայիկ Զալյանն ու Հայկ Հակոբյանը 2021 թ․-ի ապրիլի 16-ին հաղորդում են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Ինչպես նշում է ՀՔԱՎ-ը՝ հաղորդմանը ապրիլի 19-ին, նախարարի փոխարեն, արձագանքել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Գասպարյանը, թեև օրենքով նախարարը պետք է կամ մերժեր, կամ վարույթ հարուցեր դատավորի նկատմամբ։ Սրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել։ Փոխարենը Վերահսկողական ծառայության պետը հաղորդում ներկայացրած անձանց հավաստիացրել է, թե դատավորի արարքին գնահատական տալ հնարավոր է միայն վերջնական դատական ակտի լինելուց հետո։ Մինչդեռ հաղորդումը վերաբերում էր հենց դատավորի ընթացիկ գործունեությանը և նրա արարքին գնահատական տալը առանձնապես կարևոր է հենց այս փուլում։ Ստացվում է, որ դատավոր Ադրինե Ղուկասյանը այս անօրինական գործունեությունն իրականացնում է ՀՀ իշխանությունների անգործությամբ կամ ուղղակի թույլտվությամբ։ Դեռևս 2021 թ․ հունվարին ԲԴԽ՝ վերը նշված որոշման շուրջ պարզաբանումներ ստանալու համար ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր կառույցի նախագահին։ Հարցմանը ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էր պատասխանել։ Բայց որևէ էական պարզաբանում չէր տվել։ Նա նշել էր, որ անկախ որոշման առկայությունից, դատական նիստի անցկացման ձևաչափը պետք է որոշի դատավորը, իսկ որ այդ որոշումը հակասության մեջ է մտնում ՀՀ օրենսդրության հետ, դա Կ․ Փոլադյանը, Դատական դեպարտամենտի լիազորությունների շրջանակից դուրս էր համարել։ Փաստորեն մի կողմից՝ որոշում կայացնողերը հրաժարվում են մեկնաբանել, թե հակասության դեպքում ինչպես պետք է լուծել այդ հարցը՝ դա թողնելով դատավորի պատասխանատվությանը, մյուս կողմից Արդարադատության նախարարն էլ չի կիրառում իր լիազորություններն ու իր անգործությամբ նպաստում դատավորի անօրինական գործողությունների շարունակականությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանին տեղեկացրել են, որ ստեղծված իրավիճակում դադարեցնում են դատական նիստերին մասնակցությունը մինչև չապահովվի Քրեական դատավարության օրենսգրքով սահամանված դրույթների կատարումը։

Ղարաբաղի նախագահը հարցաքննվել է

Ղարաբաղի նախագահը հարցաքննվել է

«․․․Առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ․․․»

Ինչ է արտահոսել Իրանը, և ինչ կապ ունի դրա հետ Հայաստանը

Ինչ է արտահոսել Իրանը, և ինչ կապ ունի դրա հետ Հայաստանը

Զարիֆի հարցազրույցի արտահոսքը վստահաբար հարվածում է Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքերին...

Սովետից ժառանգած սահմաններին կրկին սպանում են․ Դուշանբեն և Բիշկեկը մեղադրում են միմյանց

Սովետից ժառանգած սահմաններին կրկին սպանում են․ Դուշանբեն և Բիշկեկը մեղադրում են միմյանց

Սպանվել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնաիչներ։ Կան տասնյակ վիրավորներ․․․

Թուրք ա, վրացի ա, քուրդ ա՝ սաղ մեր թոռներն են և շաբաթվա այլ լուրերը

մի լավ բան ա եղել, էս ո՞վ արել ու ինչի՞, ճշմարտության փողոցը Ռուսաստանում․․․

Ղարաբաղի հյուսիսից ևս մեկ աճյուն է փոխանցվել

Ղարաբաղի հյուսիսից ևս մեկ աճյուն է փոխանցվել

Զինադադարից առ այսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից տարհանվել կամ փոխանցվել է 1552 աճյուն։

Ռուսաստանը ցանկալի չէ ամերիկացիների համար

Ռուսաստանը ցանկալի չէ ամերիկացիների համար

75%-ով կկրճատվի Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը։ 

Ուսումնարանի տնօրենը մեղադրվում է միլիոններ յուրացնելու և վատնելու մեջ

Ուսումնարանի տնօրենը մեղադրվում է միլիոններ յուրացնելու և վատնելու մեջ

Դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Ադրբեջանահայերի մի մասը կլքի 30 տարվա ժամանակավոր կացարանները

Ադրբեջանահայերի մի մասը կլքի 30 տարվա ժամանակավոր կացարանները

Եվս 168 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա․․․

Ռուսաստանում փակեցին ընդդիմության շտաբերը

Ռուսաստանում փակեցին ընդդիմության շտաբերը

Նավալնիենք «չեն հուսահատվում»

Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

Ընտրախախտումների համար պատիժները խստացնող օրինագծերի փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

«Եթե անձն ընտրակաշառք է բաժանում, բայց ասում է՝ ես ընդհանրապես կապ չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, թաքցնում է, ու ասում է՝ դե, ապացուցեք․․․