Կառավարությունը պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ է հատկացրել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի համար: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։
3-րդ փուլի շրջաննակներում բնակարանի գնման վկայագրեր կստանան Շենգավիթ վարչական շրջանում բնակվող և առաջնահերթ կարիքավորների ցանկում ներառված 168 ընտանիքներ։
Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ որոշում էր կայացվել Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակներում, այլ՝ տարանջատված, ըստ առաջնահերթության և փուլերի։
Ծրագիրը մեկնարկել էր 2019 թվականին։ Առաջին փուլում բնակարանի գնման վկայագրեր ստացան Երևանի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականները․ առաջնահերթություն էր տրվել այն ընտանիքներին, որոնք մինչ օրս ապրում են մասնավոր սեփականատեր ունեցող կացարաններում կամ հանրակացարանային սենյակներում, որոնք չունեն կենցաղային տարրական հարմարություններ։ Վկայագրերով տրամադրելիք գումարի չափը որոշվում էր ըստ Կադաստրի կոմիտեի կողմից 2019-ի առաջին կիսամյակում Ավան վարչական շրջանի համար հաստատված միջինացված գների: Հայտարարվում էր, որ այս փուլում բնակարանի գնման վկայագիր կստանա 112 ընտանիք։
Երկրորդ փուլում (որը դեռևս ընթացքի մեջ է) բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող շահառուներին՝ նույն առաջնահերթությունների հիման վրա։ Այս փուլում նախատեսվում էր լուծվել ևս 185 ընտանիքների բնակապահովման խնդիրը։
Երորդ՝ ավարտական փուլում, ըստ միգրացիոն ծառայության, ծրագիրն ավարտին կհասցվի․ բնակարաններ կստանան ամենախոշոր՝ Շենգավիթ համայնքում բնակվող առաջնահերթ կարիքավորներ համարվող 168 ընտանիքները։
2009 թվականից ի վեր Ադրբեջանից բռագաղթած անձանց բնակապահովության ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն հատկացվել: Տասը տարի դադարից հետո սա փաստացի առաջին նախագիծն է, որը միտված է լուծել փախստականների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
Ըստ 2019 թ. թարմացված ցուցակների, խոսքը բնակարանի կարիք ունեցող 2589 փախստական ընտանիքների մասին է, որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը՝ մարզերում: Նրանցից 895-ը (641-ը Երևանում և 254-ը մարզերում) բնակվում են մասնավոր սեփականություն հանդիսացող ժամանակավոր կացարաններում կամ հանրակացարարններում, որոնք չունեն տարրական հարմարություններ, և համարվում են առաջնահերթ կարիքվոր։ Ընթացիկ ծրագիրը հիմնվել է այս վիճակագրության վրա․ առաջնահերթ կարիքավորները ցանկը հետագայում մաղվել է։ Ծրագրի երեք փուլերի արդյունքում, փաստացի, կլուծվի շուրջ 460 ընտանիքների բնակարանային խնդիրը։
Տե՛ս նաև․
Ադրբեջանահայերի մի մասը կլքի 30 տարվա ժամանակավոր կացարանները
«Ուզում ենք մոռանալ այս 30 տարիների մասին»
Ադրբեջանից փախստականները չեն ուզում կրկին խաբվել
«Նաիրի» հյուրանոցի 30 տարվա հատուկ ռեժիմը
Փախստականներ, դիմեք ոստիկանություն
Ձգձգել, մինչև շահառուները մահանան
30 տարվա փախստականները․ ՀՀ կառավարությունը կուսումնասիրի խնդիրը
Կառավարության մոտ էին եկել Բաքվի փողոցի 4-րդ նրբանցքի, շենք 10-ում ապրողները
Ո՞ւմ են պետք փախստականները
Հայաստան հայրենիքի 30 տարվա պատանդները
Ավելի լավ է ասեք՝ ոնց են մեզ հետ վարվում Հայաստանում