Ռուստամ Բադասյանը մեկնաբանեց Մարտի 1-ի գործով տուժածների և իրավահաջորդների որոշումը
Նախարարը թեև ասաց, որ ամբողջությամբ ծանոթ չէ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և պատճառաբանություններին, սակայն...
Ակտիվիստին Չեչնիայում ստիպել են նստել շշի վրա ու նկարահանել են
Ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրահմանովը տեղի ունեցածն արտառոց է համարել «անգամ կադիրովյան Չեչնիայի համար»։
Կալանավորներին շանսատակ անելը չի վերացնում քրեական ենթամշակույթը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ահազանգել էր, որ օգոստոսի 23-ին դիմակավորված անձինք ներխուժել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցերից մեկը և դաժան...
Ռոստովում գաղթականների վրանային ավան է հայտնվել
Ուզբեկական համայնքի ներկայացուցիչ կամավորներն օրը երեք անգամ սնունդ են բերում կայարան։
Առևանգված Կոլեսնիկովային չհաջողվեց վռնդել Բելառուսից
Ուկրաինայի հետ սահմանը հատելու պահին Մարիա Կոլեսնիկովան պատռել է սեփական անձնագիրը։
Իրավապաշտպանները դատապարտում են Ամուլսարի պահապանների հանդեպ բռնությունը
Մարդու իրավունքների տուն Երեւանը, վերահաստատելով նշված հայտարարությամբ ներկայացված պահանջները, կրկին դատապարտում է Ամուլսարի․․․
Կրակեմ՝ խաղաղվես և շաբաթվա այլ զոհերն ու դահիճները
Տեսանյութն ամփոփում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը լրատվամիջոցների և Գարիկ Ենգիբարյանի ուշադրությունը գրաված նյութերը։
Լիբանանում դադարեցվել են անհետ կորածների որոնողական աշխատանքները
Բեյրութի պայթյունից հետո ավելի քան 190 մարդ մահացել է, 6.5 հազար մարդ վիրավորվել է։
Միսնկում առևանգել են ընդդիմության առաջնորդներից Մարիա Կոլեսնիկովային
Բելառուսի ՆԳՆ֊ն հայտարարել է, որ Կոլեսնիկովայի մասին որևէ տեղեկություն գերատեսչությունը չունի։
Նավալնին դուրս է եկել կոմայից
Բժիշկները դեռևս չեն բացառում հնարավոր երկարատև ազդեցությունները Ալեքսեյ Նավալնու առողջության վրա։
ՀՖՖ ընկերությունից յուրացումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել 2 անձի
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պարզվել է, որ 2010-2019թթ. ընթացքում, ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, նախնական համաձայնության գալով 2013-2018թթ. ընթացքում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրենների պաշտոնը զբաղեցրած անձանց հետ, «Նորալուսին» ընկերության «Զեփյուռ» ամառային ճամբար և հյուրանոց հանգստի գոտում ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա»-ի տարբեր տարիքային խմբերի սաների ուսումնամարզական հավաքներ անցկացնելու պատրվակով, միասնական դիտավորությամբ, կնքել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ծառայությունների մատուցման կեղծ պայմանագրեր, որոնց հիմքով փաստացի պայմանագրում նշված անձանց ճամբար չայցելելու և վերջիններիս ծառայություններ չմատուցելու պայմաններում, կազմվել են կեղծ տեղեկություններ պարունակող հարկային հաշիվներ, որոնց հիման վրա վճարումներ կատարելու միջոցով ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ընկերությունից յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 98.785.332 ՀՀ դրամ: «Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՖՖ «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲ ընկերության և «Նորալուսին» ՍՊ ընկերության տնօրեններին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Նախաքննությունը շարունակվում է», - նշում է ՔԿ-ն։
Ամուլսարի պահապանները հարձակման են ենթարկվել․ «Լիդիան»-ը տեսանյութ է մոնտաժել
Այս մանիպուլյատիվ վիդեոն տարածում են լիդիանականները, դրանց սպասարկողներն ու նույնիսկ որոշ պաշտոնյաներ՝ առանց ամաչելու․․․