Home / Առողջապահություն / Զարուհի Փոստանջյանին հիվանդանոց են տեղափոխել․ hraparak.am

Զարուհի Փոստանջյանին հիվանդանոց են տեղափոխել․ hraparak.am

Մայիսի 16-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին hraparak.am֊ի հետ զրույցում հայտնել է կուսակցության անդամ Արտակ Մելիքյանը՝ նշելով, որ Փոստանջյանն ունի առողջական խնդիրներ։ Ընտրությունների օրը ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով պատգամավորի ուսն այտուցվել է։

Նշենք, որ մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների օրը, Փոստանջյանին փորձել էին բռնի ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքապետի ՀՀԿ֊ական թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբի մոտից։

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահի պնդմամբ՝ շտաբում գտնվող դարակներում են ՀՀԿ֊ականները պահում էին ընտրախախտումների վերաբերյալ իրեղեն ապացույցները, մասնավորապես՝ ցուցակներ։ Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել։