2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Բռնաբարություններ, մահապատիժներ, սպանություններ․ ռուս զինվորների հանցանքները

Բռնաբարություններ, մահապատիժներ, սպանություններ․ ռուս զինվորների հանցանքները

Բուչա քաղաքի փողոցներից միայն մեկում լրագրողները հայտնաբերել են 20 քաղաքացիական հագուստով տղամարդկանց դիեր։ 

ուրախ եմ, որ գեշ եմ և շաբաթվա այլ լուրեր

Սիրուհի, թե՞ Հայաստանի ընտանիք, - ուրախ եմ, որ գեշ եմ, - Ուկրաինան եմ սիրում, - էգ ա տեսել տղես․․․

Մեյք ափով տղան Ծիրան սուպերմարկետում․․․

Մեյք ափով տղան Ծիրան սուպերմարկետում․․․

Լսեցի՝ 4 անգլերեն խոսացող երիտասարդներ՝ հագուկապով տարբերվող, ևս 4 հայ երիտասարդ տղաների հետ վիճում էին ինչ-որ հարցի շուրջ։

Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Սպայի կողմից սպային ծեծելը՝ քրգործի առարկա

Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև...

Սյունիքի նախկին մարզպետի որդին ազատ արձակվեց

Սյունիքի նախկին մարզպետի որդին ազատ արձակվեց

Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել անցյալ տարվա հուլիսի 22-ին, իսկ սեպտեմբերի 23-ին արդեն նա ինքնակամ ներկայացել էր ՔԿ և ձերբակալվել․․․

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Գերությունից վերադարձած սպան դուրս եկավ կալանքից

Ադրբեջանական գերությունից վերադարձած և կալանավորված վերջին զինծառայողը՝ սպա Արման Խաչատրյանն, ազատ է արձակվել։ Տեղեկությունը հաստատել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Խաչատրյանն ազատ է արձակվել մարտի 28-ին․ նրա կալանավորման ժամկետը լրացել է ամսի 23-ին, նախաքննական մարմինն այն երկարաձգելու միջնորդությամբ դիմել է դատարան, դատարանը միջնորդությունը մերժել է։ Խաչատրյանը կալանքի տակ է մնացել երեք ամիս: Նա գերեվարվել էր 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ Սյունիքում տեղի ունեցած սահմանային մարտերի ժամանակ։ Դեկտեմբերի 29-ին վերադարձել էր գերությունից, դեկտեմբերի 31-ին՝ 7 ծառայակիցների հետ միասին կալանավորվել: Գերությունից վերադարձածներին Քննչական կոմիտեն մեղադրում է զինվորական կանոնակարգի խախտման և մարտական դիրքը հանձնելու մեջ։ Պաշտոնական պարզաբանումը հետևյալն է․ «2021 թվականի նոյեմբերի 16-ին,  երեք զինծառայողները՝ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի պաշտոնակատար՝ մայոր Գ.Գ.-ն, նույն գումարտակի հրամանատարի տեղակալ, դիրքի ավագ՝ մայոր Ն.Ե.-ն և պայմանագրային զինծառայող, դիտորդ՝ շարքային Ս.Մ.-ն, խախտել են մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ներխուժել են Հայաստանի տարածք, դիրքում մնացած զինծառայողները գերեվարվել են, հրամանատարական դիտակետ հանդիսացող մարտական դիրքն անցել է հակառակորդին, մարտական դիրքում գտնվող 21 զինծառայողներից 13-ը գերեվարվել են, նրանցից երկուսի՝ Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին»։ Զինծառայողները մեղադրանքը չեն ընդունում։ Ըստ նրանց, մարտերից երկու օր առաջ իրենք արդեն շրջափակման մեջ են ընկել, ինչի մասին տեղեկացրել են նաև վերադասներին, բայց որևէ օգնություն չի հասել։ Քրգործով ընդհանուր առմամբ անցնում է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։ 

Կաշառակերության մեջ մեղադրվող նախարարն ազատվել է պաշտոնից

Արդեն նախկին նախարարը մարտի 31-ին ձերբակալվել էր՝ մեղադրվելով խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ։

Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

Ղարաբաղում դատված Գուլիևը փողոց է դուրս եկել Բաքվում

Ցույցի վերջում Գուլիևին տարել են ադրբեջանցի ոստիկանները, սակայն հետո ազատ են արձակել։ 

«Սևազգեստ կանայք» հակապատերազմական ակցիա Երևանում

«Սևազգեստ կանայք» հակապատերազմական ակցիա Երևանում

«Պուտինի պատերազմը սպանություններ են, բռնաբարություններ ու ավերածություններ», «Կանգնեցրե՛ք պատերազմը» և այլ․․․

Բնական գազը ևս թանկացավ

Բնական գազը ևս թանկացավ

Բացառություն են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները․․․

Պուտինը զանգել է Փաշինյանին ու Ալիևին․ ՀՀ-ն ահազանգում է հնարավոր նոր սադրանքների մասին

Պուտինը զանգել է Փաշինյանին ու Ալիևին․ ՀՀ-ն ահազանգում է հնարավոր նոր սադրանքների մասին

«ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում հնարավոր են ադրբեջանական նոր սադրանքներ»

Բանակում միշտ էլ բառդակ ա եղել․ ակցիա

Բանակում միշտ էլ բառդակ ա եղել․ ակցիա

Բանակում տարբեր տարիներին սպանված զինծառայողների ծնողները որոշակի ընդմիջումից հետո վերսկսել են կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցերը։