2026 թ. մայիս 28, հինգշաբթի
Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են

Արևմուտքն ու Կիևը չեն հավատում, Դոնբասում կրակում են

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի ԱԽ նիստին հայտարարել է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերը հասնում են 150 000-ի։

Բրազիլիայում ջրհեղեղից 104 մարդ է մահացել․ նախագահն օգնություն է խնդրում Ռուսաստանից

Բրազիլիայում ջրհեղեղից 104 մարդ է մահացել․ նախագահն օգնություն է խնդրում Ռուսաստանից

3 ժամում այնքան տեղումներ են գրանցվել, որքան սովորաբար լինում են մեկ ամսում․․․

ՄԻԱՎ-ից բուժվածներից երրորդը կին է

ՄԻԱՎ-ից բուժվածներից երրորդը կին է

Վարակակիրների գրեթե կեսը կանայք են, սակայն բուժման փորձարկումների մեջ նրանք ընդգրկված են միայն 11%-ով...

Զոհվածների եղբայրները կարող են խուսափել պարտադիր ծառայությունից

Զոհվածների եղբայրները կարող են խուսափել պարտադիր ծառայությունից

Զոհված զինծառայողների եղբայրներին առաջարկվում է ազատվել պարտադիր զինծառայությունից․ պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է կառավարության հավանությանը։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերից է ընտանիքի միակ արու զավակ լինելը և միաժամանակ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր ունենալը: «Գործող օրենքի կարգավորումներով զինվորական ծառայությունից ազատվելու պարտադիր պայման է հանդիսանում նաև ընտանիքում միակ արու զավակ լինելը: Ունենք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, ովքեր ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն: Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները», - ասված է նախագծի հիմնավորման մեջ։ Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը կարգավորում է ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ, այլ նաև զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ընտանիքի անդամ ունեցող զորակոչիկների ազատման հարցը, իսկ զինվորական ծառայության ընթացքում համապատասխան դեպքերն ունեն տարբեր բնույթ, այդ թվում՝ նաև զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում զոհվելը և մահանալը։

Ծնողները համաձայն չեն, որ աճյունների նույնականացումն ավարտվել է

Ծնողները համաձայն չեն, որ աճյունների նույնականացումն ավարտվել է

Կան նույնականացված մարմիններ, մասունքներ, որոնք դեռ հուղարկավորված չեն․ ծնողները հրաժարվել են ընդունել հետազոտության արդյունքները․․․

Հյուսիս-Հարավը կդառնա Հայկական խաչմերուկ

Հյուսիս-Հարավը կդառնա Հայկական խաչմերուկ

Արևելք-Արևմուտքը կկառուցվի զրոյից, Հյուսիս-Հարավը՝ զուգահեռ․․․

Կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ․ քիմիկոսներ

Կառավարությունը պետք է փոխի իր վերաբերմունքը գիտության նկատմամբ․ քիմիկոսներ

Նրանք ընդամենը եկան, հորատանցքեր արեցին, գեոռազվեդկեն արեցին, որ հետո շինթուլյտվությունը ստանան կամ չստանան, բայց էդ ընթացքում միայն աղմուկի․․․

Ի՞նչ է NFT-ն․ բացատրում է Գուրգենը

Ի՞նչ է NFT-ն․ բացատրում է Գուրգենը

NFT վերջին շրջանում ամենաշրջանառվող բառերից մեկն է։ Մնում է հասկանալ՝ ինչ է այն ու ինչպես է աշխատում։  NFT-ն հապավում է՝ non-fungible token, որը թարգմանաբար նշանակում է ոչ փոխարկելի միավոր։ «Ոչ փոխարկելի», այսինքն՝ եզակի և այլ բանով անփոխարինելի։ Բիթքոյինը, օրինակ, փոխարկելի է․ մի բիթքոյինը մյուսով փոխարկելիս կունենաք նույն բիթքոյինը, իսկ մի NFT-ն մյուսով փոխարկելիս կունենաք տարբեր NFT-ներ․ օրինակ, մեկը կունենա կապիկի նկարով NFT, մյուսը՝ բադիկի։ Ցանկացած թվային բան կարող է դառնալ NFT (օրինակ՝ զուգարանի թղթի պատկերը, աղբարկղի GIF-ը, Twitter-ի գրառումը և այլն)։  Ոչ փոխարկելի թոքենը թվային օբյեկտի կրիպտոգրաֆիկ հավաստագիրն է, որը հնարավոր է փոխանցել (գնել, վաճառել, վերավաճառել և այլն) մոտավորապես նույն մեխանիզմով, որով տեղի է ունենում կրիպտոարժույթի փոխանակությունը։ NFT-ների շուրջ ոգևորությունը, բնակաբար, կապված է նոր տեխնոլոգիաների միջոցով թվային արվեստ վաճառելու հետ։ Պարադոքսը նրանում է, որ NFT-ները կարելի է ներբեռնել․ դրանք հասանելի են բոլորին՝ անվճար։ Բա էլ ինչի՞ համար են գումար վճարում․ օրինակ, ինչի՞ համար են մոտ 3 միլիոն դոլարով գնում Twitter-ի հիմնադրի գրառումը, եթե այն հասանելի է բոլորին․ ցանկացած մարդ կարող է այն սքրինշոթ անել, պատճենել, ներբեռնել․․․ «Երբ ինչ-որ մեկը NFT է գնում, նա գնում է հեղինակային իրավունքները։ Բայց նույնիսկ այդ հեղինակային իրավունքները ոչ մի պետության օրենքներով չեն ամրագրվում, միայն տվյալ բլոկչեյնի մեջ է գրվում, որ NFT-ն պատկանում է այսինչ օգտատիրոջը», - Epress.am-ի հետ զրույցում բացատրում է կրիպտոաշխարհով հետաքրքրված Գուրգեն Դավթյանը։  Իսկ ի՞նչ է բլոկչեյնը։ Բլոկչեյնը տվյալների պահպանման տեխնոլոգիա է։ Օրինակ, կրիպտոարժույթների բլոկչեյնը համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների պահպանման վայրն է։ Բիթքոինի դեպքում բլոկչեյնը պարունակում է տվյալներ՝ կատարվող գործարքների, փոխանցումների, գումարը ուղարկողի, ստացողի մասին։  NFT-ներ նայելու, ստեղծելու, գնելու ու վերավաճառելու ամենահայտնի հարթակներն են OpenSea-ն, Rarible-ը, Nifty Gateway-ը։ Դրանք ընդամենը միջնորդ են, որոնք ցույց են տալիս, թե ինչ NFT-ներ կան աշխարհում, բայց դրանք կառուցված են որոշակի ցանցի վրա։  NFT-ն ի սկզբանե հիմնված է եղել Էթերիումի (Ethereum) ցանցի բլոկչեյնի վրա։ Հիմա էլ NFT-ների մեծ մասը պահպանվում է հենց Էթերիումի վրա, որը շատերին ծանոթ է որպես բիթքոյինից հետո ամենահայտնի կրիպտոարժույթը։ Բայց այն միայն կրիպտոարժույթ չէ։  «Բիթքոյինը երբ ստեղծվում էր, ստեղծվում էր որպես ուղղակի կրիպտոարժույթ։ Իսկ Ethereum-ը ստեղծվել է որպես հարթակ, որտեղ ինչ ուզես՝ կարող ես սարքել։ Հարթակի մի մասը կրիպտոարժույթն է, որը կոչվում է Eth։ Բայց Ethereum-ը՝ կրիպտոարժույթից բացի, ունի մի գաղափար, որը կոչվում է Smart Contracts, թարգմանաբար՝ խելացի գործարքներ։ Այդ հարթակում օրինակ երկու հոգի իրար հետ պայմանավորվում են, որ եթե վաղը դոլարի կուրսը անցնի 500-ը, մեկը մյուսին պիտի 2 Eth տա: Այդ պայմանավորվածությունը նրանք կնքում են Ethereum հարթակում ու, երբ վաղը դոլարի կուրսը անցնում ա 500-ը, գումարն ավտոմատ փոխանցվում ա մյուսին։ «Խելացի Գործարքների» այս նույն կոնցեպտի հիման վրա ստեղծվել է NFT-ն, NFT-ի աճուրդը և այլն», - պատմում է Գուրգենը։  NFT-ով հետաքրքրվողները բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ստեղծողներ և գնորդներ։  NFT-ի ստեղծումը, այսինքն՝ տեղադրումը հարթակում, անվճար չէ․ որքան ավելի է ծանրաբեռնվում Ethereum ցանցը, որքան շատ հաշվողական ջանք է պահանջվում աշխատանքը կատարելու համար, այնքան բարձրանում է NFT-ի ստեղծման արժեքը:  Ethereum-ում NFT ստեղծելու համար ներկայումս հարկավոր է վճարել մոտ 70 դոլար։ Սա, իհարկե, երաշխիք չէ, որ 70 դոլարով ստեղծված NFT-ն առհասարակ կվաճառվի։ NFT-ները վաճառում են հիմնականում աճուրդով։ Ստեղծողը սահմանում է մեկնարկային գինը․ NFT-ն ստանում է այն օգտատերը, ով ամենաբարձր գինն է առաջարկում։ Ո՞րն է թվային բան գնելու ու ունենալու արժեքը։ Սլովենացի փիլիսոփա, մշակութաբան Սլավոյ Ժիժեկը կարծում է, որ NFT-ները գրեթե ոչ մի սպառողական արժեք չունեն․ դրանք որոշակի սոցիալական հեղինակություն են բերում սեփականատիրոջը և տալիս ապագայում ավելի բարձր գնով վերավաճառելու հնարավորություն։ Գուրգենը օրինակ է բերում․ «Gucci-ն մի հատ ծրագիր ունի, որով կարելի է գնել Gucci-ի շորերի էլեկտրոնային տարբերակը։ Օրինակ, Gucci-ի բոթասները 800 դոլար արժեն, դրանց էլեկտրոնայինը կարող ես գնել 80 դոլարով։ Հեռախոսդ պահում ես, նկարում ես քեզ ու նկարի մեջ ծրագիրը կոշիկներդ փոխարինում է Gucci-ի կոշիկներով։ Պատկերացրու՝ ես բլոգեր եմ։ Ամեն նկարի մեջ պետք է տարբեր շորերով լինեմ, այսինքն՝ պարտադիր չի, որ ես էդ շորը ֆիզիկապես ունենամ, ինձ դրանք նկարների համար են պետք։ Կարամ էդ ծրագրի շնորհիվ բոլոր նկարներումս լինեմ Gucci-ի շորերով։ Բայց նաև մարդիկ կան, որ ուղղակի ինչ-որ բանի երկրպագու են, անպայման ուզում են ունենալ դրանից։ NFT-ն էլ ի՛ր երկրպագուներն ունի»։ Շատերը մտածում են, որ բաց են թողնում հարստանալու հնարավորությունը՝ հենց այս պահին NFT-ներ չգնելով։ Այնպես, ինչպես բաց թողեցին բիթքոյինի տարածման սկզբնական շրջանում։  Արժի՞ արդյոք NFT առնել: NFT գնելը ռիսկային է․ դրա ապագան անորոշ է, դեռ բավարար վիճակագրություն չկա՝ աշխատանքը գնահատելու համար: NFT-ի արժեքն ամբողջությամբ հիմնված է ինչ-որ մեկի առաջարկած գնի վրա։ Հետևաբար, գինը սահմանվում է միայն պահանջարկով, այլ ոչ թե հիմնարար, տեխնիկական կամ տնտեսական ցուցանիշներով, որոնք սովորաբար ազդում են, օրինակ, բաժնետոմսերի գների վրա և հիմք հանդիսանում բաժնետոմսերի պահանջարկի համար:  «Ես կարող եմ ասել՝ ինչ NFT կառնեի։ Օրինակ, Little big-ի ձվերը, որովհետև առնելուց առաջ չգիտես՝ ինչ է դուրս գալու մեջից։ Առնելուցդ 7 օր հետո ինչ-որ բան է դուրս գալիս էդ NFT-ից, օրինակ՝ կոկորդիլոս։  NFT-ի հեռանկարը հեչ պարզ չի։ Պետությունները նախ պետք է համակերպվեն կրիպտոարժույթների հետ։ Հետո, երբ հերթը հասնի NFT-ին, միգուցե նաև NFT-ի հեղինակային իրավունքները օրենքով ընդունվեն», - ասում է Գուրգենը։ Հայաստանում արդեն իսկ ստարտափներ են ստեղծվում՝ հատուկ NFT-ներ սարքելու համար։ Հայկական Musk Factor ստարտափը, օրինակ, «NFT Revolution» անունով իր NFT-ն վերջերս վաճառել է մոտ 216 հազար դոլարով։  Նկարում պատկերված է աշխարհում ամենահայտնի NFT-ներից մեկը՝ Bored Ape-ը, թարգմանաբար՝ «Ձանձրացած կապիկ»։ Նկարագրությունում ասվում է․ «Արդյո՞ք NFT-ները արվեստի ապագան են։ Ո՞վ իմանա։ Միևնույն ժամանակ, Musk Factor Տիեզերքում Դա Վինչիի մեծագույն «Մոնա Լիզա»-ն փոխարինվել է տխրահռչակ Bored Ape NFT-ով»:

Հայտնաբերվել են անհայտ կորած ամուսինների այրված դիերը

Հայտնաբերվել են անհայտ կորած ամուսինների այրված դիերը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով․․․

Հայաստանյան կովերը կհամարակալվեն

Հայաստանյան կովերը կհամարակալվեն

Նրանց ականջապիտակների QR-կոդերով հնարավոր կլինի ապահովել «կենդանական ծագման սննդամթերքի հետագծելիությունը»...

Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ Երևանն ու Բաքուն կրկին մեղադրում են իրար

Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել․ Երևանն ու Բաքուն կրկին մեղադրում են իրար

Այսօր՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ղարաբաղի արևելյան սահմանագոտում Ադրբեջանի զինծառայողները խախտել են հրադադարը, հաղորդել է Ղարաբաղի ՊԲ-ն ։ Հրազենային վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող Խաչատուր Գագիկի Խաչատրյանը: Երիտասարդի վիճակը գնահատվում է կայուն-ծանր: Այժմ իրադրությունը շփման գոտու տվյալ հատվածում կայուն է։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է ծանր վիրավորի մասին՝ ՊԲ-ի հայտարարությունը և հայկական կողմին մեղադրել սադրանքի մեջ, «որի նպատակն է «թաքցնել իր ապօրինի զինյալ խմբավորման անդամների կողմից կատարված հանցագործությունները»։ Ավելի վաղ Ղարաբաղի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի մոտակայքում ամրակայված ադրբեջանական դիրքից հրազենով կրակ են բացել վարելահողում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով խոցվել է տրակտորը։ Քաղաքացիներին, ըստ հաղորդագրության, «հաջողվել է փրկվել ռուս խաղաղապահների միջամտության շնորհիվ»: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, որ երկրի զինուժերը «ապօրինի հայկական զինյալ կազմավորումների կողմից կատարվող ինժեներական աշխատանքները», որոնք, ըստ Բաքվի, «անց էին կացվում գյուղատնտեսական աշխատանքների քողի տակ»։ Բացի այդ, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել էր, որ հայկական զինուժերը փետրվարի 14-ին գնդակոծել էին Քելբաջարում, իսկ 14-ի լույս՝ 15-ի գիշերը՝ Թովուզում տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Հայաստանի ՊՆ-ն հերքել էր այս հայտարարությունը։

Նավալնիները գրկախառնվում են դատարանում

Նավալնիները գրկախառնվում են դատարանում

Քաղգործչին այս անգամ մեղադրանք են առաջադրել երկու հոդվածներով․․․