Ամերիկան «թանկ կվճարի» ցեղասպանության պատրվակով Օլիմպիադան բոյկոտելու համար
ԱՄՆ-ն բոյկոտում է Չինաստանում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադան։ Պեկինը սա մանիպուլիացիա․․․
Հայկական կողմից երկու զինծառայող թեթև հրազենային վիրավորում է ստացել․ ՊՆ
Ժամը 18։00-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է․․․
Իրանը նախընտրեց Ադրբեջանին․ Սև ծովը կմիանա Պարսից ծոցին
Իրանը, Ադրբեջանն ու Վրաստանը Սև ծովից Պարսից ծոց ձգվող՝ Հյուսիս-Հարավ երկաթուղային և ավտոմոբիլային միջանցքի շինարարության և գործարկման մասին...
Քելբաջարում զինվոր է զոհվել․ Բաքու
Դեկտեմբերի 8-ի գիշերը «հայկական կողմից գնդակոծության հետևանքով» Քելբաջարում ադրբեջանցի զինվոր է զոհվել՝ հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն․․․
Նոր նախագծով՝ ինքնակամ կառույցներն այլևս չեն օրինականացվի
Նախագիծը կուղարկվի Ազգային ժողով...
ՊՆ-ի նախնական տվյալներով 18-ամյա զինվորը վիրավորվել է ծառայակցի կողմից
Սենիկ Սահակյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․․․
Ո՞վ է ասել, որ Ղարաբաղի «ականչածելնի» կարգավիճակը երբևէ անկախացում է ենթադրել
— Ղարաբաղը չուներ Ադրբեջանի կազմում չգտնվելու նույնիսկ որևէ տեսական հնարավորություն
Փաշինյանը ազդարարում է 3+3 կամ 3+2 ձևաչափի մեկնարկը
Դեկտեմբերի 10-ին տեղի է ունենալու 3+3 (Ռուսաստան-Թուրքիա-Իրան-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան) կամ 3+2 (առանց Վրաստանի) ձևաչափով նախնական նիստը՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ Հայաստանը մասնակցելու է։ «Առիթ ենք ունեցել մի քանի անգամ հայտարարելու, որ 3+3 ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակում չեն քննարկվելու հարցեր, որոնց քննարկման համար մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը մենք քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ ռուսաստանցի գործընկերների հետ, և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակետը», - խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշել է Փաշինյանը։ Այս ձևաչափով առաջին՝ նախնական նիստը, ըստ նրա, տեղի է ունենալու առաջիկա օրերին։ «Եթե չեմ սխալվում՝ դեկտեմբերի 10-ին, 3+3 կամ 3+2 ֆորմատի նախնական նիստի նման հանդիպում է տեղի ունենալու և, այո, Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարի տեղակալի մակարդակով, որովհետև արտաքին գործերի նախարարի տեղակալների ֆորմատով է տեղի ունենալու այդ նախահանդիպումը: Պետք է քննարկվեն հետագա անելիքները։ Շարունակությունը՝ ըստ այդ քննարկման արդյունքների», - հավելել է վարչապետը։ Հիշեցնենք՝ դեռևս 44-օրյա պատերազմի ընթացքում Անկարան, հաջորդաբար՝ նաև Բաքուն առաջարկել էին ստեղծել տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և վերջիններիս 3 խոշոր հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչներից բաղկացած նոր բանակցային հարթակ։ Ավելի ուշ ձևաչափի օգտին էր հանդես եկել նաև Ռուսաստանը, առաջարկը ողջունել էր իրանական կողմը։ Վրաստանը միանշանակ դեմ էր արտահայտվել և շարունակ մերժում է մասնակցության առաջարկը։ Հայաստանը մինչ այժմ կա՛մ լռում էր, կա՛մ հանդես գալիս անորոշ մեկնաբանություններով։
«Այն, ինչ չարեցինք 2014-ին՝ կանենք հիմա». Պուտինի և Բայդենի բանակցությունները
Երեկ տեղի են ունեցել Ռուսաստանի և Ամերիկայի նախագահների այս տարվա արդեն երկրորդ բանակցությունները...
Չիլին օրինականացրել է միասեռ ամուսնությունները
Օրինականացվել է նաև երեխաների որդեգրումը նույնասեռականների կողմից․․․
«Նաիրիտի» աշխատողները աշխատավարձ են ուզում․ կես տարի է՝ փող չկա
Նաիրիտցիները պարբերաբար դուրս են գալիս բողոքի ցույցերի, բայց աշխատավարձների հարցը ոչ մի կերպ չի լուծվում․․․
«Ջուր եք ծեծում»․ գերևարված և անհետ կորածների հարազատները Ալեն Սիմոնյանին են սպասում
Արսենյանի խոսքերը բողոքողները ջուրծեծոցի են համարում և պահանջում հստակ ասել` անձամբ ինքն ի՞նչ է արել․․․