2026 թ. մայիս 29, ուրբաթ
Ռուսաստանը արտաքսել է շվեդ, լեհ և գերմանացի դիվանագետներին

Ռուսաստանը արտաքսել է շվեդ, լեհ և գերմանացի դիվանագետներին

Արտաքսման որոշման օրը Ռուսաստան է այցելել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչը

Վերադառնանք ժամանակներին, երբ չկար Տելեգրամ․ օրենքի քննարկում

Վերադառնանք ժամանակներին, երբ չկար Տելեգրամ․ օրենքի քննարկում

Նախագծի հեղինակները պնդում են, որ բարեփոխումը որևէ կերպ չի սահմանափակում խոսքի ազատությունը

4 քաղաքացիներ մեղադրվում են Գորիսում աղջիկ փախցնելու մեջ

4 քաղաքացիներ մեղադրվում են Գորիսում աղջիկ փախցնելու մեջ

Գորիսի քննչական բաժինն առևանգման մեղադրանքով քրեական գործեր է հարուցել քաղաքի չորս բնակիչների նկատմամբ։ Քննության արդյունքում պարզվել է, որ 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ առևանգել է  2000թ. ծնված աղջկան: Նախ 2020-ի դեկտեմբերի 18-ին տղան ընկերների հետ «OPEL ASTRA»-ով հետապնդել է աղջկան, հետո հարկադրաբար նստացրել մեքենան ու տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքներն անտեսվել են։ Ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն: Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին մերժում ստանալով, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել՝ ամուսնության նպատակով աղջկան առևանգելու շուրջ: 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ են քաշել աղջկա ընկերուհուն ու նորից փախցրել աղջկան։ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Աղդամում պայթյունից զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավոր են

Աղդամում պայթյունից զինծառայող է զոհվել, ևս երկուսը վիրավոր են

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա առնվազն չորրորդ դեպքն է

Զոհվել են Սպարտակը, Յուրիկը, Արմանը, Լիպարիտը, Հարությունը, Սարգիսը․․․

Զոհվել են Սպարտակը, Յուրիկը, Արմանը, Լիպարիտը, Հարությունը, Սարգիսը․․․

ՊԲ-ն հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված ևս 52 զինծառայողների անունները․․․

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

ուղղված․ Դաշնակցությունը, ՀՀԿ-ն, ԼՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Իմ քայլը փող կստանան պետբյուջեից

13։07 - Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները պետբյուջեից ֆինանսական աջակցություն կստանան. որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստին։ Ըստ այդմ, այս տարվա պետբյուջեից «Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, «Բարգավաճ Հայաստանը»` 9.1 միլիոն, «Լուսավոր Հայաստանը»` 7 միլիոն, ՀՀԿ-ն` 5.2 միլիոն, իսկ Դաշնակցությունը` 4.3 միլիոն դրամ։ Կառավարությունը նման որոշում կայացրեց` հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջը։ Որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջների վրա։ 18։33 - Ուղղում․ տեքստի նախնական տարբերակում նշված էր, որ որոշումը հիմնվում է «Կուսակցությունների մասին» նոր օրենքի պահանջների վրա։ Մինչդեռ օրենքի փոփոխությունները, որոնք վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման չափին և կարգին, ուժի մեջ կմտնեն միայն մյուս տարվանից։ Ուստի՝ կառավարության այս որոշումը հիմնվում է ոչ թե նոր փոփոխությունների, այլ հին (գործող) օրենքի պահանջների վրա։ Կարելի է տեսնել, օրինակ, մեկ տարի առաջ՝ 2020 թվականի փետրվարի 13-ին Կառավարության կողմից ընդունված նույնաբովանդակ որոշումը։

Անհատական մոտեցում, մոդուլային ուսուցում, աշակերտի շահեր․ նոր չափորոշիչը հաստատվեց

Անհատական մոտեցում, մոդուլային ուսուցում, աշակերտի շահեր․ նոր չափորոշիչը հաստատվեց

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը ձևակերպում է դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջները, սահմանում ուսուցչի և դպրոցի կողմից կազմակերպվող աշխատանքների սկզբունքներն ու հանրակրթության բովանդակությունը։ Փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման էր դրվել անցյալ տարվա հունիսին։  Չափորոշչի դրույթներն ութն են․ դրանք ամբողջապես վերափոխում են կրթական պրոցեսի տրամաբանությունը՝ առակայացանկից և դասաժամերից սկսած՝ դասավանդման մեթոդներով, գնահատման համակարգով ավարտված։ Նիստի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա։ Սա նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումներն և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք: Փոխնախարարի խոսքով՝ սահմանվել են վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պարագայում շեշտադրվում է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում, և անցում կատարել ինտեգրված մոտեցման, որը հնարավորություն է տալիս «տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»։ Սա, ըստ Անդրեասյանի, թույլ կտա նաև խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել ժամանակը, որ մենք ծախսում ենք դպրոցում, ինչպես նաև երեխայի ժամանակը և դրա շրջանակում հանրային զարգացման ավելի շոշափելի արդյունք ստանալ: Նոր չափորոշիչն, այսպիսով, նվազեցնում է դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ առանց բովանդակային ծավալը կրճատելու։ Հանրակրթության պետական չափորոշչում առանձնացվելու են 7 ուսումնական բնագավառներ և դրանց շրջանակում դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները, ինչն, ըստ էության, նպաստում է դպրոցների ինքնավարության զարգացմանը։ Սահմանվել են չորս պարտադիր առարկաներ՝ Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում։ Անդրեասյանը նաև նշել է, որ աշակերտների կարիքներից բխող մոտեցումների և, մասնավորապես, ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնելու հնարավորություն կտա նաև անհատական բաղադրիչը։ «Մենք կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա այս պահին գործող այն անհավասար իրավիճակը, որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների և հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում՝ այդ անհավասարությունը վերացնել»։ Ավագ դպրոցի ռեֆորմին, Անդրեասյանի համոզմամբ, նպաստելու է նաև մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ ուսումնական մեկ տարվանից ավելի կարճաժամկետ դասընթացներ և առավել արդյունավետ կերպով շեշտադրել մասնագիտական կողմնորոշումը: 7-րդ դասարանից սկսած կներդրվի նաև նախագծային ուսուցում, ինչը հնարավորություն կտա զարգացնել սովորողների ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև իրականացնել համայնքային նախագծեր։ Փոփոխություններ են իրականացվելու գնահատման գործընթացում։ Միավորային գնահատումը (գնահատականները) պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Այսինքն՝ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից և կիրառել ավելի խրախուսող գնահատման ձևեր: Փոփոխություններով առաջարկվում է նաև հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց: ԿԳՄՍ փոխնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ նոր չափորոշչի ներդրումը նախատեսվում է 2022-23 թվականներին։ Մինչ այդ նախարարությունը մտադիր է լայնածավալ վերապատրաստումներ իրականացնել և փորձարկել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք մշակվել են այս չափորոշչի հիման վրա

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին

Հայաստանի պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին

Հայաստանի արտաքին պետական պարտքն ավելացել է ևս 750 մլն դոլարով։ 2021 թվականի բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար Հայաստանը 750 մլն դոլարի եվրապարտատոմս է տեղաբաշխել միջազգային շուկայում: Գումարը, ինչպես կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներգրավվել է նպաստավոր տոկոսադրույքով՝ 3.8% եկամտաբերությամբ, 10 տարի մարման ժամկետով: Գործարքը տեղի է ունեցել անցյալ շաբաթ: 2021-ի բյուջեի նախագծով արդեն իսկ նախատեսված էր դեֆիցիտի ֆինանսավորում՝ միջազգային շուկայից 500 մլն դոլարի պարտատոմս ներգրավելու միջոցով: Ինչպես ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է նշում՝ «հաշվի առնելով մի շարք գործոններ»՝ ի սկզբանե նախատեսվածից 500 մլն-ի փոխարեն ներգրավվել է 750 մլն դոլարի պարտատոմս։ Երկրի պետական պարտքն, այսպիսով, այլևս մոտեցել է 9 մլրդ դոլարի շեմին: Վարչապետն ու ֆինանսների նախարարը վստահեցնում են՝ սա Հայաստանի համար խիստ շահավետ գործարք է, որ պլանավորվել էր դեռևս ամիսներ առաջ։ Արտաքին պարտքի ավելացնումը, սակայն, նախևառաջ ենթադրում է, որ բյուջետային հատկացումները՝ ուղղված դրա սպասարկմանը, այսուհետ միայն աճելու են։ Իսկ եթե հաշվի առնենք Հայաստանի բյուջեի դեֆիցիտը (ծախսերը շարունակում են գերազանցել եկամուտները)՝ կարելի կռահել, որ աճելու են ոչ միայն սպասարկման ուղղված հատկացումները, այլև պարտքի չափը։ Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետպարտքը կազմել է 7 մլրդ 968 մլն դոլար: 2019 թվականի վերջին համեմատ այն աճել է մոտ 647 մլն դոլարով։ Այժմ այն աճում է ևս 750 մլն-ով։ Նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերից դատելով՝ ստեղծված իրավիճակը կառավարությունը համարաում է տրամաբանական և անխուսափելի է։ Նախարարը, մասնավորապես, հավաստիացնում է՝ երկիրը, որն ունի պետբյուջեի դեֆիցիտ, չի կարող մտածել պետպարտքի՝ բացարձակ թվով նվազման մասին․ «Դա հնարավոր է միայն 0 դեֆիցիտի դեպքում» և նման քաղաքականություն Կառավարությունը չի վարել և, ամենայն հավանականությամբ, չի էլ վարի: Այս տարվա ավարտին կառավարության պարտքը, ըստ նրա, կկազմի 66.3 %, այսինքն՝ կմոտենա 8.5 մլրդ դոլարի: Պետական պարտքը կկազմի 70 տոկոս՝ 8.9 մլրդ դոլար: Ըստ նախարարի, կարևոր գործոն է նաև փոխարժույթը, ուստի հստակ գնահատական տալ՝ որքան կկազմի պարտքը տարեվերջին, դժվար է: Եթե պարտքը վերցվում է դոլարով, ապա սպասարկվում է այն դրամով։ Եվ եթե հաշվի առնենք դրամի՝ հատկապես հետ-պատերազմական շրջանի արժեզրկումը, պարտքը միայն մեծանում է․ պետական բյուջեից ավելի շատ դրամ է հատկացվում՝ պարտքը դոլարով մարելու կամ սպասարկելու համար։ «Պարտքի յուրաքանչյուր շեմ իր ռիսկն ունի», - նիստից հետո՝ լրագրողների հարցերին պատասխանելով, ասել է Ջանջուղազյանը: «Զարգացող երկրներում 70-ից բարձր պարտք-ՀՆԱ սցենարը համարվում է բարձր ռիսկայնության, եթե բացակայում է պարտքի հետվերադարձի տեսլականը: Իհարկե, պետք է ջանք գործադրենք վերադառնալու ավելի ցածր շեմի, և պետք է մտածենք ոչ թե պարտքը նվազեցնելու, այլ ՀՆԱ-ն աճեցնելու մասին», - ընդգծել է նախարարը: Այս ամսվա վերջին, ըստ նրա, կունենանք 2020-ի տնտեսական ցուցանիշների վերաբերյալ առաջին գնահատականը: Տնտեսական անկումն, նախարարի կարծիքով, կկազմի 7.9 տոկոս, իսկ 2021-ի համար կանխատեսված աճը՝ 3.2 տոկոս:

Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը

Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից մեկնել է 3900 մարդ, եկել՝ 3400-ը

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագրի շրջանակներում փետրվարի 1-ից վերսկսվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը։ Վերջին 3 օրվա ընթացքում Հայաստանից օդային ուղիներով մեկնել է 3900 մարդ, Հայաստան է եկել 3400 մարդ։ Հայկական անձնագրերով մեկնածների թիվը 1423 է, հայկական անձնագրով ժամանածներինը՝ 1263, կառավարության այսօրվա նիստին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Ճամփորդելու այս մոդելը, որի շուրջ պայմանավորվել էին Ռուսաստանի և Բելառուսի հետ, մեկամսյա պիլոտային ծրագիր էր։ Ժամկետի խնդիրը, ըստ փոխվարչապետի, Ռուսաստանի կառավարության երեկվա որոշմամբ այլևս կարելի է լուծված համարել․ փետրվարի 15-ից օրական 4 կանոնավոր չվերթ է լինելու՝ 2 ուղղություններով։ Ծրագրի պահանջներից մեկը ՔՈՎԻԴ-բացասական թեստի առկայությունն է։ Ուղևորները թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ պետք է պարտադիր թեստավորվեն։ Ընդ որում՝ թեստավորումը պետք է իրականացվեր «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածում նշված լաբորատորիաներից մեկում․ թեստի պատասխանն ավտոմատ արտահայտվում է բջջային հավելվածում և հաստատվում QR կոդով։ Փաշինյանի հաղորդմամբ, խոչընդոտներ, որոնց մասին վերջին օրերին գրում էին տեղական լրատվականները, ընդամենը 7 քաղաքացու դեպքում են առաջացել․ «Դրանք տեխնիկական բնույթի խոչընդոտներ են եղել»։ Մհեր Գրիգորյանը նշեց, որ նրանք Ռուսաստան են մեկնել QR կոդի թղթային տարբերակով, ինչը կասկածներ է առաջացրել ՌԴ սահմանապահների մոտ․ «Դա կապ չունի հավելվածի աշխատանքի հետ։ Հավելվածի միակ խնդիրը երեխաների տվյալների համալրումն էր»։ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ թեստավորումը պետք է իրականացվի հավատարմագրված լաբորատորիաներում։ Առողջապահության նախարարը հայտնեց, որ ծրագիրը մեկնարկել էր 2 լաբորատորիաների ներգրավմամբ, այժմ դրանց միացել է ևս 6-ը։ Լաբորատորիաների ցանկը հասանելի է հավելվածում։

Պատերազմը վերապրածներին անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրվի

Պատերազմը վերապրածներին անվճար հոգեբանական աջակցություն կտրամադրվի

․․․պատերազմի ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկ սթրեսային խանգարում․․․

Զինվորների ծնողները գնդապետին կաշառք էին փոխանցում ajarabet-ի միջոցով

Զինվորների ծնողները գնդապետին կաշառք էին փոխանցում ajarabet-ի միջոցով

Քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել գնդապետը և շուրջ մեկ տասնյակ այլ անձինք

Ղարաբաղում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են կազմակերպվում

Ղարաբաղում պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ են կազմակերպվում

սահմանների պաշտպանության նպատակով