ԱՄՆ բանակում արդեն կարելի է մազ ներկել
Բոլոր զինվորները կարող են ներկել մազերն ու եղունգները, ոչ ռազմական պայմաններում կարելի է ականջօղեր կրել։
Որ անցակետերով կարելի է հասնել Ռուսաստան
Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, փետրվարի 1-ից պետք է երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը կվերսկսվի
Շամանին բռնեցին՝ Պուտինի չար հոգու դեմ դեռ դուրս չեկած
Յակուտիայում ոստիկանները բերման են ենթարկել շաման Ալեքսանդր Գաբիշևին։ Այժմ նա հոգենյարդաբանական դիսպանսերում է։
10 տարի առաջ դուրս եկան 30 տարի պաշտոնավարած Մուբարաքի դեմ
2011 թվականի հունվարին Եգիպտոսում ընթացքող իրադարձությունների մասին՝ լուսանկարներով։
Հանուն սև գերսեքսուալ կանանց ապագաղութացման և շաբաթվա այլ լուրեր
Տեսանյութն ամփոփում է հունվարի 18-ից 24-ը լրատվամիջոցների և Գարիկ Ենգիբարյանի ուշադրությունը գրաված որոշ նյութերը․․․
Թուրքիան «Բայրաքթար» կուղարկի հող կորցրած Ուկրաինային
«Որպես աջակցություն Ուկրաինային կտրամադրվեն նորագույն տեխնոլոգիաները»
ԱՄՆ նոր պետքարտուղարը համակարգի մարդ է
Բլինքենը զբաղեցնում է Բայդենի խորհրդականի պաշտոնը։ Օբամայի օրոք եղել է Պետքարտուղարության ղեկավարի տեղակալ։ Հայտնի է որպես Կրեմլի «խիստ քննադատ»։
Արագածոտնի նախկին մարզպետն ու իր եղբայրը մեղադրվում են հափշտակության մեջ
ԱԱԾ-ն ապացույցներ է ձեռք բերել մարզպետի և նրա եղբոր կողմից չարաշահումներ և պետական միջոցների հափշտակություն կատարելու․․․
Ալիևը շնորհակալ է տիեզերքին
Ադրբեջանական առաջին արբանյակը (Azerspace-1) տիեզերք է արձակվել 2013-ի փետրվարին: Արբանյակի վրա Ադրբեջանը շուրջ 202,6 միլիոն դոլար է ծախսել․․․
Դեպի Ռուսաստան՝ ինքաթիռով՝ փետրվարի 1-ից
Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ օդային կանոնավոր հաղորդակցությունը կվերսկսվի փետրվարի 1-ից․ կառավարությունը գործարկում է «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը։ Գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համապատասխան որոշումն արդեն կայացրել են։ «Ծրագիրը մեկնարկում է փորձնական կարգով մինչև մարտի 1-ը, բայց կարծում ենք, որ գործնականում այն կաշխատի, քանի որ նախափորձարկումն արդեն անցել է և հաջող է անցել», - ասել է վարչապետը։ Նախօրոք թեստավորվելը պարտադիր է. ուղևորները պետք է ունենան сovid-19 թեստի բացասական արդյունք (թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջվա)։ «Քաղաքացին ներբեռնում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը, որից հետո նշված լաբորատորիաներից մեկում թեստավորվում է` թռիչքից ամենաշատը 72 ժամ առաջ: Եթե թեստի պատասխանը բացասական է, պատասխանն արտահայտվում է բջջային հավելվածում․ մեր օդանավակայանում դա QR կոդով հաստատվում է, ինչպես նաև Ռուսաստանի օդանավակայանում է հաստատվում և նա ազատ ճամփորդում է», - հավելել է Փաշինյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հավելեց, որ նախափորձարկման արդյունքով այն արդեն գործարկվել է, իսկ փետրվարի 1-ից կմտնի ուժի մեջ։
Պատերազմում վիրավորվածների մի մասը 500 հազար միանվագ աջակցություն կստանա
Շահառու են համարվում վիրավորված այն զինծառայողները, որոնք չունեն հաշմանդամության խումբ․․․
Հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն
Պատերազմի ավարտից առայսօր հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը, ըստ նախնական տվյալների, քաղաքացիական անձինք են։