2026 թ. մայիս 28, հինգշաբթի
«Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»

«Իմ անունը Էյրն Բուշնել է, ես այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը»

Ամերիկյան ռազմաօդային ուժերի զինծառայող Էյրն Բուշնելը ինքնահրկիզվել է Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան դիմաց։  Դեսպանատան մոտ Բուշնելը՝ Միացյալ Նահանգների բանակի համազգեստը հագին, տեսաուղերձ է ձայնագրել․  «Իմ անունը Էյրն Բուշնել է։ Ես Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի գործող ծառայող եմ և այլևս չեմ մեղսակցելու ցեղասպանությանը։ Դիմում եմ բողոքի ծայրահեղ միջոցի, բայց համեմատած նրան, թե ինչի միջով է անցնում Պաղեստինի ժողովուրդն իր գաղութարարների պատճառով, սա ծայրահեղ չէ ամենևին։ Սա այն է, ինչ մեր իշխող դասակարգը որոշել է, որ պետք է լինի նորմալ»։ Հետո կանգնել է դեսպանատան դարպասների մոտ, բենզին լցրել գլխին և ինքնահրկիզվել։ Այրվելիս տղամարդը գոռում էր՝ «Ազատություն Պաղեստինին»։ Միացյալ Նահանգների գաղտնի ուժերի աշխատակիցները որոշ ժամանակ անց մարել են կրակը, այրված զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Ավելի ուշ Պենտագոնից հաստատել է՝ 25-ամյա Բուշնելը մահացել է։ Վաշինգտոնի ոստիկանության հայտարարության մեջ նշվում է՝ «միջադեպը» տեղի է ունեցել կիրակի օրը, տեղական ժամանակով ժամը 13։00-ին՝ Ինթերնեյշն-դրայվ փողոցում։  Անկախ լրագրող Թալիա Ջեյնը X-ում գրել է, որ Բուշնելի հարազատները համաձայնել են, որ նրա նկարահանած տեսանյութի լղոզված տարբերակը հրապարակվի սոցիալական մեդիաներում։ LinkedIn-ի օգտահաշվում, որը ըստ ամենայնի պատկանում էր հենց Էյրն Բուշնելին, նշված է՝ ծրագրավորող է, 2020 թվականից ծառայում է ԱՄՆ ռազմաօդային ուժերում, առնվազն մինչև վերջերս՝ որպես DevOps ինժեներ։ Սա Միացյալ Նահանգներում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց ինքնահրկիզման առաջին դեպքը չէ՛։ Անցած տարվա դեկտեմբերին մի կին ինքնահրկիզվել էր Ջորջիա նահանգում Իսրայելի հյուպատոսության դիմաց։ Դեպքի վայրում, ըստ տեղական ոստիկանության, հայտնաբերել էին Պաղեստինի դրոշը։ Հոկտեմբերից ի վեր Իսրայելի բանակը, որին աջակցում են նաև Միացյալ Նահանգները, լայնածավալ պատերազմ է վարում պաղեստինյան Գազայի դեմ։ Պաշարված Գազայի զգալի մասը վերածվել է ավերակների։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, պաղեստինյան անկլավում մոտ 30 հազար մարդ է զոհվել, վիրավորների թիվը անցել է 70 հազարը։ Մեծ մասը կանայք ու երեխաներ են։ Մոտ երկու միլիոն մարդ տեղահանվել է տնից։ Գազայում սով է։ Ջարդեր և սպանություններ են լինում նաև պաղեստինյան Արևմտյան Ափին, որը մեծամասամբ օկուպացված է իսրայելցի վերաբնակների և նրանց աջակցող բանակի կողմից։

Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Դեպքից հետո 19-ամյա զինծառայողի մարմինը տարել են Վեդիի դիահերձարան

Քննչականում վարույթ է նախաձեռնվել սպանության հոդվածով, մամուլում գրում են, թե «նրան անզգուշաբար ծառայակիցն է կրակել»

Ներքին Հանդում կռվի նախօրեի «հանկարծամահությունը» «սպանություն» էր

Ներքին Հանդում կռվի նախօրեի «հանկարծամահությունը» «սպանություն» էր

Կամավորականների միջև վիճաբանություն է ծագել, Տ․Կ․-ն ձեռքով ուժգին հարվածել է պառկած Գ․Ա․-ի պարանոցին․․․

Ռուսաստանցու առևանգման մասին վարչապետի հայտարարությունները հակասական են

Ի՞նչ հետաքննության մասին է խոսում Փաշինյանը, եթե դատախազությունը քրեական գործ հարուցելուց հրաժարվել է

Հայաստանում հնդիկներից խլում են անձնագրերը և հույսը

Հայաստանում հնդիկներից խլում են անձնագրերը և հույսը

․․․Գործակալը պատժել է աշխատողներին, որոնք լրագրողների ներկայությամբ բողոքել են չվճարված աշխատավարձից և պատմել խլված անձնագրերի մասին․․․

Խոպանչիներին չեն հարկի, եթե այլ երկրում եկամտահարկ վճարեն

Խոպանչիներին չեն հարկի, եթե այլ երկրում եկամտահարկ վճարեն

- Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները:

Ֆիսկալ առումով «անհետաքրքիր» խոպանչիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը

Ֆիսկալ առումով «անհետաքրքիր» խոպանչիները փակել էին Երևան-Մարտունի ճանապարհը

Խոպանչիները պահանջում են հետ կանչել նոր կարգավորումները, ըստ որոնց արտագնա աշխատողները Ռուսաստանում ստացած օրինական եկամուտից Հայաստանում պետք է 8 տոկոս հարկ վճարեն․ Երևան-Մարտունի մայրուղին առավոտից փակ էր, ՊԵԿ նախագահի հայտարարություններից և Գեղարքունիքի մարզպետի ժամանումից հետո այն առժամանակ բացվեց։ Մայրուղուն կիլոմետրերով ձգվող խցանումներ էին։ Տղամարդիկ բողոքում էին՝ լավ օրից չէ, որ խոպան են գնում։ Ինչի համար պիտի կրկնակի հարկվեն՝ հավաքվածներից ոչ մեկ չէր հասկանում։ Ռուսաստանում աշխատողներն այնտեղ եկամտահարկ են վճարում 13 տոկոսի չափով։ Հայաստանում եկամտահարկի դրույքաչափն ավելի բարձր է՝ 21 տոկոս։ Նրանցից այդ 8 տոկոսի տարբերությունն են պահանջում։ Կարգավորումը վերաբերում է միայն այն մարդկանց, որոնք արտերկրում աշխատել են 6 ամսից պակաս: «ՊԵԿ-ի նամակի մեջ գրված է, որ Ռուսաստանում գանձել են 21 տոկոս հարկի 13 տոկոսը, այսինքն՝ 2022 թվից 70 հազար ռուբլի ես այնտեղ արդեն վճարել եմ։ Հիմա ես պետք է այստեղ էլ վճարեմ՝ 230 հազար դրամ։ Մի տարուց ավել է անցել, նոր-նոր իրենք մեզ ծանուցում են ուղարկել։ Էտ ծանուցման մեջ գրված է, որ մենք մի բան էլ ավել՝ 100 հազար դրամ ավել պետք է վճարենք։ Ինչի՞ համար վճարենք։ Շտաֆը որ շտրաֆ է՝ վարորդին տեղեկացնում են, ծանուցում ստանալուց հետո է միայն հաշվարկվում։ Խի՞ են իրենք մի տարուց հետո մեզ ծանուցել, 100 հազար դրամի էլ ակտ են դրել մեր վրան», - ասել է ցուցարարներից մեկը։ «Ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, ոչ մի բան չունենք մենք։ Հիմա պետք է էլի էթամ Ռուսաստան, աշխատեմ, որ բերեմ Նիկոլին վարձ տամ, որ Նիկոլը իրա էն պետական սամալյոտով թռնի Դուբայ։ Արա, էսքան մարդ ստեղ Ռուսաստանի շնորհիվ է ապրում», - հավելել է մյուսը։ Ռուսաստան մեկնողներին Հայաստանը ո՛չ աշխատանքով է ապահովում, ո՛չ բժշկական ապահովագրությամբ, ո՛չ էլ մնալու տեղով։ Ինչի՞ համար են նրանց այստեղ հարկում։ Պետեկամուտների կոմիտեից բացատրել են՝ որոշումը բխում է ԱՊՀ երկրների միջև 2018-ին կնքված և 2020-ին Հայաստանում վավերացված համաձայնագրից և ԵԱՏՄ կարգավորումներից։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բասայանը խորհուրդ է տվել «սթրեսի չենթարկվել»՝ «ֆիսկալ առումով սա իրենց համար մեծ հետաքրքրություն չի ներկայացնում»։ «Քանի որ հարցը բարձրացվել է ոչ թե գործող կարգավորումների, այլ արդարացիության տեսանկյունից, ես կարծում եմ, որ եկամուտների որոշ տեսակների մասով և որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, որը Հարկային օրենսգրքի փոփոխություն է ենթադրում», - լրագրողների հետ զրույցում ասել է Բադասյանը։ Վերջին օրերին բարձրացրած մեծ աղմուկից հետո պաշտոնյան հավաստիացրել է՝ այժմ քննարկումներ են ընթանում, մինչ այդ վարչարարություն չեն իրականացնելու: ՊԵԿ նախագահի խոսքերը ցուցարարներին փոխանցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ Վաղ առավոտյան փակված ճանապարհը երեկոյան 6-ից հետո է բացվել։ Ցուցարարները որոշել են սպասել, ասում են՝ եթե քննարկումների արդյունքներն իրենց սրտով չլինեն, կրկին փողոց են դուրս գալու։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսներին աշխատանքային կամ քաղիրավական պայմանագրով ՌԴ-ում 49 հազար 384 հայաստանցի է աշխատել: Ավելի քան 1000 մարդ արդեն պարտքերի մասին նամակ է ստացել ՊԵԿ-ից, պահանջվող ընդհանուր գումարը կազմում է 187 միլիոն դրամ է։ Չնայած ԱՊՀ երկրների միջև հարկային տեղեկությունների փոխանակման համաձայնագիրը 2020-ին է վավերացվել, արտագնա աշխատողներին Հայաստանի ՊԵԿ-ը պարտքի մասին սկսել է ծանուցել 3 տարից անց՝ 2023-ից։ Հիմնվելով այս պայմանագրի և դրա շրջանակներում ստացվող տեղեկությունների վրա՝ ՊԵԿ-ը հաշվարկել է հարկային տարբերությունը (Ռուսաստանի դեպքում՝ 8 տոկոս) և սկսել այն պահանջել։ Ռուսաստանում 6 ամսից քիչ աշխատած մարդը 30 տոկոս է հարկվում, իսկ 6 ամսից ավել աշխատածները՝ 13։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը, համաձայն ԵԱՏՄ պայմանագրի 73-րդ հոդվածի, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին առաջին օրից հարկում է ինչպես ռեզիդենտների։ Այստեղ մի շարք խնդիրներ են առաջանում։ Համաձայնագրային և այլ նրբությունների մասին հարկային մարմինը ոչ մեկին պատշաճ չի ծանուցել, հիմա էլ ասում է՝ «դու պարտավոր էիք իմանալ, բայց չգիտեիք, ու հարկային խախտում եք արել, հետևաբար՝ յուրաքանչյուր չվճարված օրվա համար նաև 0,04 տոկոս տույժ ես պարտավոր վճարել»: Թե հայ խոպանչիները որտեղի՞ց պետք է սրա մասին իմանային և ինչպե՞ս են ինքնուրույն, առանց հաշվապահի օգնության, հաշվարկելու բազմաաստիճան այս հարկերը, տուժերը, ինչպես են դրանք էլեկտրոնային եղանակով գրացնելու և փոխանցումներ անելու՝ ոչ ոք չգիտի

ՌԴ-ն ազատեց ադրբեջանցուն, որը ՀՀ-ի կողմից որոնվում էր որպես մարդասպան

ՌԴ-ն ազատեց ադրբեջանցուն, որը ՀՀ-ի կողմից որոնվում էր որպես մարդասպան

Ըստ որոշ աղբյուրների՝ ադրբեջանցի «ֆիթնես բլոգերը» մեղադրվում է պատերազմի ժամանակ Հադրութում 2 խաղաղ բնակչի սպանության համար

ՌԴ-ն ապօրինաբար տնօրինում է հայաստանցիների անձնական տվյալները

Ըստ ԱԱԾ-ի՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանապահ վարչության զինծառայողները ՀՀ պետական սահմանի «Մեղրի» և «Զվարթնոց» անցման կետերում...

Ամենխոշոր, տխրահրչակ, բայց արևմտյան Georgia-ի բանկը գալիս է Հայաստան

Ամենխոշոր, տխրահրչակ, բայց արևմտյան Georgia-ի բանկը գալիս է Հայաստան

Վրաստանի բանկը՝ Bank of Georgia-ն, պատրաստ է 303.6 միլիոն դոլար վճարել հայկական Ամերիաբանկի համար․ կողմերն արդեն պայմանավորվել են, սպասում են գործարքի վերջնական հաստատմանը։ Ամերիաբանկի հնարավոր վաճառքի շուրջ քննարկումները դեռ 2022-ին են սկսվել։ Այն ժամանակ բանկի փայատերը՝ հայ-ռուսական գործարար Ռուբեն Վարդանյանը, որին պատկանում է ՓԲԸ բաժնետոմսերի 49 տոկոսը, հայտարարել էր Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելու մասին։ Բանկը վաճառվում է հիմա, երբ Վարդանյանը ադրեն բանտարկված էր Բաքվում։ Մամուլում տեսություններ են տարածվում, որ վաճառքը կարող է հարկադրված լինել։ Կառավարությունը փորձե՞լ է պարզել՝ արդյոք Իլհամ Ալիևը, որի հրահանգով անցած տարվա սեպտեմբերին ձերբակալել էին Վարդանյանին, չի ստիպել նրան այս բանկը վաճառել։ Ամերիաբանկից վստահեցրել են՝ քննարկումները մոտ երկու տարի առաջ են սկսվել, ադրբեջանական բանտում գտնվող Վարդանյանն անձամբ որևէ առնչություն չունի այս գործարքին։ Վարդանյանի հետ փոխկապակցված «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պարզաբանել է՝ գործարարը իր 48․8 տոկոս բաժնեմասը վաղուց կառավարման է հանձնել «Իմաստ գրուպ» ընկերությանը, նա դուրս է եկել խորհրդի կազմից և երկար ժամանակ է՝ չի զբաղվել բանկի կառավարմամբ։ Ավելին՝ Bank of Georgia-ն, դատելով բաց աղբյուրներից, Ամերիայի հետ վաղուց սերտ կապեր ունի։ Երբ Ռուբեն Վարդանյանը հեռացավ Ամերիայի խորհրդի նախագահի պաշտոնից, նրան փոխարինեց Կախաբեր Կիկնավելիձեն՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին աշխատակիցներից մեկը, որը 2008-ից մինչև 2016 թվականները զբաղեցրել է Bank of Georgia-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Նա հիմա է՛լ Ամերիաբանկի խորհրդի անդամ է։ Ի՞նչ է, ըստ էության, հայտնի Bank of Georgia-ի մասին։ Սա Վրաստանի առաջատար բանկն է, որը գրանցված է Մեծ Բրիտանիայում, ներկայացված է Լոնդոնի ֆոնդային բորսայում, բաժնետոմսեր ունի բազմաթիվ ներդրումային ընկերություններում։ Ամերիաբանկի առքուվաճառքի գործարքը նախատեսում են հաջորդ ամիս ավարտին հասցնել։ «Այս գործարքը նշանակալի ձեռքբերում է համար։ «Ամերիաբանկի» միջոցով պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը», - հայտարարել է Bank of Georgia Group-ը: Ամերիաբանկից հայտարարեն են՝ վաճառքից հետո բանկի անունը չի փոխվի, ղեկավար անձնակազմն իր տեղում կմնա, հաճախորդները անհանգստանալու պատճառներ չեն ունենա։ Բաժնետիրոջ փոփոխության վերաբերյալ դեռ Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է դիրքորոշում հայտնի ու համաձայնություն տա։ Պաշտոնական դիմումն արդեն ստացել են։ Ամերիաբանկի վաճառքի մասին լուրը համընկավ մեկ այլ խոշոր գործարքի հետ։ Շաբաթներ առաջ հաղորդվեց, որ Արդշինբանկը պատրաստվում է գնել HSBC Armenia-ն՝ հայկական շուկայի միակ արևմտյան բանկը։ Տնտեսագետները սա հիմնականում բացասաբար էին գնահատում՝ 3 միլիոնանոց Հայաստանում 18 բանկ կա, 18-ից միայն մեկն էր իսկապես միջազգային, այն էլ հեռանում է։ Եթե Ամերիան վաճառվի լոնդոնյան Bank of Georgia-ին՝ Հայաստանը, թեկուզ միջնորդվորված և անուղղակիորեն, բայց կպահպանի իր հասանելիությունը Լոնդոնի ֆոնդային բորսային։ Bank of Georgia-ն հարևան երկրի ամենաեկամտաբեր առևտրային բանկերից է։ Տեղի ընդդիմադիրները ահազանգում են՝ իշխող «Վրացական երազանք» կուսկացության օրոք բանկերի մաքուր եկամուտը Վրաստանում «աճել է մոտ 18 անգամ», սովորական մարդկանց վարկային ստրկությունը միայն խորացել է։ 2011-ից ի վեր Վրաստանի հարկադիր կատարման ծառայությունը 17․5 հազար բնակարան/տուն է առգրավել մարդկանցից, որոնք գույքի գրավադրմամբ վարկեր են վերցրել բանկերից կամ պարտքեր՝ մասնավոր վաշխառուներից, որոնց հետ, ըստ որոշ տեղեկությունների, համագործակցում են նաև առաջատար բանկերը։ Վերջերս Վրաստանում անհնազանգության ակցիաներ էին՝ մարդիկ փորձում էին պաշտպանել աճուրդի հանված տների բնակիչներին, որոնց հարկադիր կատարողները վռնդում են իրենց բնակարանից։ Ակտիվիստները ահազանգում են՝ բանկերը ստրկական պայմաններ են սահմանել վարկառուների համար, ընդ որում՝ հաճախ նրանք շահագրգռված են ոչ թե բուն վարկի մարմամբ, այլ հենց գույքի բռնագանձմամբ։  տե՛ս Վրաստանում փորձում են դիմադրել տնազրկող կարգերին

Դպրոցի տնօրենի ընտանիքի անդամներին կացնահարելու մեջ կասկածվում է մեծ տղան

Քննության տվյալներով՝ Ահմեդ Ահմեդովը կացնահարելով սպանել էր քրոջը՝ 27-ամյա Էլմիրա Ահմեդովային և նրա 5-ամյա դստերը՝ Ուլվիային։ Հետո նա ուղևորվել է իր ծնողների տուն։

Պատմագիտական խնդիր չէ, այլ քաղաքական միջամտություն

Պատմագիտական խնդիր չէ, այլ քաղաքական միջամտություն

Չթերագնահատելով հանդերձ պատմությունը ուզուրպացնելու և կապիտալիզացնելու քաղաքական կամ տնտեսական օրակարգերի ունեցած նկրտումները․․․