հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / ԼԳԲՏ+ / Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը ԼԳԲՏ+ անձանց պարագայում երկակի ստանդարտներ է կիրառում

Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժը ԼԳԲՏ+ անձանց պարագայում երկակի ստանդարտներ է կիրառում

ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված, ինչպես նախորդ տարիներին, 2016 թվականին նույնպես պետական մակարդակով դրական տեղաշարժ չի եղել։ Բնակչությունը, իր հերթին, դեռևս չափազանց բացասական վերաբերմունք ունի ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության 86․6 %-ը ցանկանում է, որ օրենքով արգելվի նույնասեռականությունը։ Չնայած դրան՝ 2016 թվականի ընթացքում առցանց լրատվամիջոցներն ավելի շատ են արձագանքնել ԼԳԲՏ անձանց խնդիրներին։ Այս մասին ասված է «Տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից հրապարակված «ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակը» 2016 թվականի տարեկան զեկույցում, որն այսօր ներկայացվել է «Հոդված 3» մամուլի ակումբում։

2016 թվականին կազմակերպության և «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համատեղ ուսումնասիրության համաձայն՝ հարցված 198 ԼԳԲՏ անձանցից 79,7 %-ը 2010-2016 թվականների ժամանակահատվածում ատելության հիմքով հանցագործության զոհ է եղել, իսկ 20,3%-ը՝ ատելության հիմքով հանցագործության ականատես։

Մասնավորապես, Երևանի Մանկական այգուն հարող տարածքում անհայտ անձը դանակահարել է տրանսգենդեր անձին։ Դանակահարող անձը քրեական գործի ընթացքը կանխելու համար ստորագրել է պարտավորագիր, որով խոստովանել է արաքն իր կողմից կատարված լինելու փաստը և պարտավորվել փոխհատուցել դանակահարված անձի վիրահատության համար նախատեսված վճարումը, բողոքը հետ է վերցվել, սակայն վճարումն այդպես էլ չի կատարվել։

2016 թվականին տղային հեռացրել են ազգագրական պարի խմբակից՝ նույնասեռական լինելու հիմքով։

Անցած տարվա ընթացքում ԼԳԲՏ անձնաց դեմ իրավախախտումների 27 դեպք է գրանցվել, որոնցից միայն 4 են դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։

«Սա վկայում է այն մասին, որ, չնայած առկա խնդիրներին, ԼԳԲՏ անձինք իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար նախընտրում են չդիմել պետական մարմիններին, այդ թվում՝ ՄԻՊ-ին, փոխարենը օգտվում են ՀԿ-ներում տրամադրվող աջակցությունից», – ասված է զեկույցում։

Համաձայն զեկույցի՝ ԼԳԲՏ անձինք զինված ուժերում շարունակում են նվաստացումների և ծաղրի ենթարկվել։

Զեկույցում, մասնավորապես, հիշատակվում է մի դեպք, երբ անձը հայտնել է, որ նույնասեռական է և նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու, որ պարզեն իրոք նույնասեռական է, թե այդ այդպես է անում, որ ծառայությունից խուսափի։

«Հարց է առաջանում․ ո՞րն է քրեական գործի նյութերի նախապատրաստման նպատակը, եթե նույնասեռական լինելն ինքին որևէ հանցակազմի տարրեր չի պարունակում։ Պրակտիկայում նմանատիպ իրավիճակներում նյութեր են նախապատրաստվում պարզելու համար, թե արդյոք առկա են անձի կողմից զինվորական ծառայությունից խուսափելու հանցակազմի տարրեր», -նշված է զեկույցում։

2016 թվականին առողջապահության ոլորտում նույնպես արձանագրվել են անձի արժանապատվությունը նվաստացնող և խտրականության դեպքեր։

Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ընտանեկան բռնության յոթ դեպք է գրանցվել նախորդ տարի։ Բացի ծեծից և հոգեբանական բռնությունից՝ ընտանիքի անդամներն ապօրինաբար տնային կալանքի տակ են պահել երեխաներին։

Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ ընդանուր առամամբ մամուլում 2016 թվականին նախորդ տարիների համեմատ ավելի հաճախ են հանդիպում լուրեր, որտեղ ԼԳԲՏ անձինք դրական լույսի տակ են ներկայացվում։ Սակայն հիշատակված է նաև դեպք, երբ ասուլիսի ժամանակ «Հրապարակ» օրաթերթի լրագրողն ասել է, որ իր համար «նորմալ չէ օրը ցերեկով տեսնել նույնասեռական անձ»։

Զեկույցում անդրադարձ է կատարվել նրան, որ չնայած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականին ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքի գեյ փաբերից մեկում տեղի ունեցած սպանդից հետո ցավակցական հեռագիր էր հղել՝ դատապարտելով խտրականության բոլոր ձևերը, սակայն «Հայաստանի իշխանական կուսակցության պատգամավորները իրենց խոսքում դրսևորում են ատելության քարոզ ԼԳԲՏ անձնանց նկատմամբ»։

«ՀՀ նախագահը ցուցաբերում է երկակի ստանդարտներով մոտեցում․ մի կողմից՝ դատապարտելով այլ երկրի քաղաքացիների նկատմամաբ ատելության դրսևորումները, մյուս կողմից՝ բացարձակ ոչ մի քայլ չձեռնարկելով իր իսկ ղեկավարած պետության ԼԳԲՏ քաղաքացիների մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ», -նշված է զեկույցում։

Մի քանի պատգամավորների մտքեր կապված ԼԳԲՏ+ համայնքի հետ․

«Գեյ շքերթները կազմակերպվում են տրավմատոլոգիայի կաբինետների մոտ, որ ծեծված գեյերին արագ հասցնեն բժիշկների մոտ»։ (ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյան)

«Ուֆ-ուֆ, ուֆ-ուֆ։ Ես ասում եմ, որ այդ երևույթի նկատմամբ խիստ բացասական վերաբերմունք ունեմ» («Բարգաված Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյան, ասել է LGBTnews.am-ին տված հարցազրույցում)։

Զեկույցի վերջում մի շարք առաջարկություններ են ներկայացվել պետական մարմիններին, ՄԻՊ գրասենյակին, ԶԼՄ-ներին՝ դադարեցնել ԼԳԲՏ անձանց իրավունքների խախտումները, հրապարակայնորեն նրանց նկատմամբ ատելության խոսք չսերմանել, վերանայել ատելության խոսքն արգելող ՀՀ օրենսդրությունը և այլն։

Զեկույցը ներկայացնող բանախոսներից մեկը՝ «Տեղեկատվության և գիտելիքի կարիք» ՀԿ֊ի անդամ Հովհաննես Իշխանյանն ընդգծել է, որ «առաջարկությունները մի տեսակ կարծես քարացած լինեն։ Պետությունը ոչ մի ձև չի ցանակում իր պարտականությունները կատարի»։