Home / Դատարան / Այլընտրանքային ծառայությունը չպետք է տնօրինեն զինվորականները․ ՄԻԵԴ֊ի վճիռը Հայաստանի դեմ

Այլընտրանքային ծառայությունը չպետք է տնօրինեն զինվորականները․ ՄԻԵԴ֊ի վճիռը Հայաստանի դեմ

Հայաստանում զինվորական ծառայության փոխարեն առաջարկվող այլընտրանքային ծառայությունը քաղաքացիական բնույթ չի կրում, քանի որ այն վերահսկվում է զինվորական ղեկավարության կողմից, իսկ այլընտրանքային ծառայողները ևս՝ զինվորական կարգապահության և պատիժների են ենթարկվում։ Այս հիմքով «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 4 անդամներ հրաժարվել են անցնել այլընտրանքային ծառայության, և մեղադրվել են զինվորական ծառայությունից խուսափելու համար, դատապարտվել 2.5 տարի ազատազրկման։ Քաղաքացիներն Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը և Վահագն Մարգարյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ գանգատվելով, որ Հայաստանը խախտել է իրենց մտքի, կրոնի, խղճի ազատության իրավունքը։

ՄԻԵԴ֊ը հրապարակած վճռում նշում է, որ այլընտրանքային ծառայության ինստիտուտները, իրոք, անկախ չեն զինվորական ղեկավարությունից և դրան են ենթարկվում, և փաստորեն տարանջատումը բավարար չէ։

Սրա մասին է վկայում նաև Եվրոպական հանձնաժողով՝ Հայաստանում անցկացրած՝ ռասիզմի և անհանդուրժողականության վերաբերյալ ուսումնասիրությունները։

Միջազգային դատարանը պարտավորեցրել է Հայաստանին դիմումատուների խախտված իրավունքների դիմաց վճարել 12.000 եվրո փոխհատուցում։

Նշենք, որ վերոնշյալ անձինք համաներմամբ ազատ են արձակվել բանտից 2013 թվականին՝ ավելի քան 2 տարի այնտեղ անցկացնելուց հետո, իսկ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել։