Home / Ազգային ժողով / Փաշինյանը կբանակցի․ վաղը ուժեղացնում են դիրքերը (թարմացված)

Փաշինյանը կբանակցի․ վաղը ուժեղացնում են դիրքերը (թարմացված)

22:01 Վաղը ևս 11.00-ից սկսվելու է զանգվածային անհնարազանդության ակցիաները ամբողջ հանրապետությունում։ «Ժողովուրդ ջան, ինչքան մեծ ծավալներ ընդգրկեն մեր քաղաքացիական անհնազանդության ակցիաներ, այնքան հզոր կլինեն մեր բանակցային դիրքերը»։ Երթը մեկնարկելու է մայրաքաղաքի Էրեբունի թաղամաս գնալուց, որտեղ ոչ ֆորմալ իշխանություն ունեցողներից ամենահայտնին՝ նախկին պատգամավոր, մեծահարուստ Մհեր Սեդրակյանն է (հայտնի է որպես Թոխմախի Մհեր)։ Վերջինիս ընտանիքի անդամները և իրենց սպասարկողները տարիներ շարունակ ահաբեկում են տեղացիներին՝ տիրանալով հանրային գույքին և զանազան բիզնեսներին։

Փաշինյանն ասել է նաև, որ Արմեն Սարգսյանին ցույց է տվել հավաքների ազատության մասին օրենքը։ «Ճիշտ է ինքը՝ իր այսօրվա աշխատանքի բերումով շատ լիազորություններ չունի, բայց նրան կոնկրետ լիազորություն է տրված հետևել Սահմանադրության պահպանմանը, և ինքը պետք է ապահովի, որ այս հավաքի նկատմամբ որևէ ոստիկանական գործողություն տեղի չունենա։ Եթե մեր խաղաղ հավաքների նկատմամբ որևէ ոստիկանական գործողություն տեղի ունենա այսօրվա հանդիպումից սկսած, դրա պատասխանատվությունը ընկնելու է Արմեն Սարգսյանի վրա», – ասել է Փաշինյանը։

21։41 «Ինձ հիմա անհրաժեշտ է, որ դուք ինձ լիազորեք ձեր անունից մասնակցել բանակցություններին»,֊ ասել է Փաշինյանը, հավաքվածները սկսել են վանկարկել ՝«Նիկոլ, Նիկոլ»։

Փաշինյանը պատմել է Հանրապետության հրապարակում նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից․ «Ես շատ հստակ արձանագրեցի, որ մեր բանակցության միակ թեման լիհնելու է իշխանույթունից Սերժ Սարգսյանի հեռացման և իշխանությունը անցնում ձևով փոխանցելու օրակարգը։ Ուրիշ թեմա մեզ համար չի կարող լինել օրակարգային», – ասել է նա։

Փաշինյանը նաև հրաժարվել է բանակցել որևէ կառավարական շենքում և առաջակել է ընտրել չեզոք վայր, օրինակ որևէ հյուրանոց։

Նա սադրանքներին չտրվելու կոչ է արել․ «Նրանց ուզածը դա է, որ արտակարգ դրություն մտցնեն։ Էնպես որ ես ձեզ կոչ եմ անում, նույնիսկ փորձ մի արեք ձեր ավտոները պաշտպանել՝ ինչքան ուզում են թող ջարդեն։ Թող ջարդեն, բայց մեզ հավասարակշռությունից պետք է չկարողանան հանել։ Սերժ Սարգսյանը մի տարբերակ ունի, որ մեզ ներքաշի սադրանքների մեջ, ու քաղաք տանկեր մտցնելու առիթ ունենա», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

20.50 «Այսօր մի տեսանյութ էր պտտվում, որ կարմիր բերետավորները հարձակվել էին մի «Նիսան Տիդայի» վրա։ Մի տաս հոգով դռներն էին պոկում, ակերն էին պոկում։ «Տիդայի» վարորդ, էս համարը գրանցի քեզ մոտ՝ Կառլենը պատրաստ ա մեքենադ ամբողջությամբ սարքել։ Ու ժողովուրդ ջան, կասկած չունենաք, որևէ մեկը մենակ չի մնալու», – հանրահավաքի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Ավինյանը։

20.40 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված է․«Երկրում առկա լրջագույն սոցիալ-տնտեսական, համակարգային չլուծված բազմաթիվ հիմնահարցերը, արդարության և վստահության ճգնաժամը մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների բուռն դժգոհության և ընդվզման ալիք են բարձրացրել: Մեկ բան հստակ է՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրենց օրինական իրավունքները իրացնող ՀՀ քաղաքացու հանդեպ պետք է բացառել ուժի որևէ կիրառում»։ ԲՀԿ-ն կոչ է արել իշխանությանը և ժողովրդական ընդվզման ներկայացուցիչներին հստակ ձևակերպված քաղաքական օրակարգով սկսել երկխոսություն՝ ստեղծված իրավիճակը հնարավորինս անցնցում հանգուցալուծելու համար»։

20։35 «Էսօր Սերժ Սարգսյանը «Մարիոտ» հյուրանոց է հրավիրել Հայաստանում հավատարմագրված դեսպանների և փորձել է այնպես ներկայացնել իրավիճակը, թե մենք խառնիճաղանճ ամբոխ ենք և անկարգություններ ենք անում և ինքը պիտի միջոցներ ձեռնարկի։ Սերժ Սարգսյանը փորձել է ստանալ միջազգային հանրության «դաբռոն»։ Նա այդ «դաբռոն» չի ստացել»,֊ ասել է պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Մարդիկ սկսել են վանկարկել՝ «Սուտասան Սերժիկ»։

Դավիթ Սանասարյանը հանրային անդնազանդությանը մասնակից վարորդներին կոչ է արել   չվճարել վարչական տուգանքները։

Վերջին օրերին ավնդական դարձած երեկոյան հանրահավաքը Հանրապետության հրապարակում ուշ մեկնարկեց Հայաստանի նախագահ հռչակված, Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սարգսյանի պատճառով։ Վերջինս այստեղ էր եկել՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին զանգվածային բողոքների թիրախ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների հրավիրելու և «առկա լարվածությունը քաղաքական ուժերի երկխոսության միջոցով մեղմելու» նպատակով: Դրանից հետո Սարգսյանը լրագրողներին ասաց, որ չգիտի, թե ինչ ձևաչափով են անցկացվելու բանակցությունները։ Փաշինյանը մնաց հրապարակում։ Հավաքվածները վանկարկում էին «Արմեն, հեռացի՛ր» և «Արմեն, սիկտիր»։