Հարցազրույց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ առաջին փոխնախագահ, ՀՖՖ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանի հետ։ Տեսաձայնագրվել է 2018-ի հոկտեմբերի 8-ին։
Արմեն Մելիքբեկյանի կենսագրությունը, ըստ ՀՖՖ կայքի․
Ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին։
1997-2002թթ. սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ 2002-2005թթ՝ նույն համալսարանի ասպիրանտուրայում։
2005-2010թթ․ նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն։
1999-2000թթ․ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002թթ․՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր։ 2003թ․ համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը։
2003-2013թթ․՝ մարզական վերլուծաբան Հայաստանի հանրային հեռուստատեսությունում, 2013-2016թթ․՝ «Արմենիա» հեռուստատեսությունում։
2005-2008թթ․ աշխատել է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայում՝ փոխտնօրենի պաշտոնում, 2006-2015թթ․ հանդիսացել է ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ։
2006-2009թթ․ աշխատել է «Մեդիա Սթայլ» հոլդինգի՝ «90 րոպե», «Բիզնես կլաս» պարբերականներում, 2008-ին համահիմնադրել է Tert.am կայքը, որի աշխատանքների համակարգողն է եղել մինչև 2009-ի դեկտեմբեր։
2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից գործարկվող Epress.am կայքում աշխատում է որպես լրագրող և խմբագիր։