Հեղափոխությունից հետո ձևավորվել է լեգիտիմ կառավարություն և Ազգային ժողով, սակայն դատաիրավական համակարգը (դատարաններ, փաստաբաններ, բանտեր, ոստիկանություն, ԱԱԾ, ԴԱՀԿ, քննչական մարմիններ և այլն) գործում է հին տրամաբանության մեջ։ Այս մասին էր խոսում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Հետհեղափոխական Հայաստան․ խնդիրներ և լուծումներ» կոնֆերանսի ժամանակ։
Իրավապաշտպանը մատնանշեց, որ նոր իշխանությունը պետք է մտնի պարտավորությունների դաշտ։ «Ժամանակին դատական համակարգը իրականացնում էր քաղաքական հետապնդումներ, սակայն հիմա նոր իշխանությունը զերծ է մնացել դատական իշխանությանն ուղղորդելուց, սակայն դատական ինշխանությունը չի փոխվել, այն նույնն է մնացել։ Եթե չլինի լեգիտիմ դատական իշխանություն, ձախոված են բոլոր բարեփոխումները։
Իշխանության տարանջատման և զսպման մեխանիզմը չի փոխվել․ մենք ունենք մի մեխանիզմ որն անպիտան է ժողովրդավարության և իրավունքի գերակայության սկզբունքի ապահովման տեսանկյունից»։
Մանրամասն՝ տեսանյութում․