Home / Դատարան / Միայն ոչինչը կարող էր մարդասպանին ազատ արձակել

Միայն ոչինչը կարող էր մարդասպանին ազատ արձակել

Երկու խոսք դատավորների մասին

Դուք վճարվում էք բյուջէից։

Այն բյուջէից, որը ձևավորվում է ժողովրդի հարկերից:

Դուք ստանում էք ահավոր մեծ աշխատավարձ, երբ թոշակը ընդամենը 25.000 դրամ է:

Դուք երբ գնում էք թոշակի, ստանում էք մեկ միլիոն դրամից ավել թոշակ:

Դուք ձեր ամբողջ կյանքում սնվում էք ժողովրդից:

Հիմա դուք ասում էք, որ ժողովուրդը իրավունք չունի փակել իր դատարանի դուռը:

Դուք ժողովրդի հաշվին ապրելով, արհամարհում էք ձեզ հաց տվողին, ձեզ դրսևորելով վերջին անշնորհակալի և ուրացողի պես:

Ցանկացած ուրացում մարդուն վերջնական արդյունքում դարձնում է ոչինչ:

Դուք արդեն դարձել էք այդպիսին:

Որովհետև միայն ոչինչը կարող է դուրս գալ իր հաց տվողի դեմ։

Միայն ոչինչը կարար ակնհայտ մարդասպանին ազատ արձակել։

Միայն ոչինչը կարար ունեզրկեր իրեն հաց տվողին։

Միայն ոչինչն է, որ իրեն վեր է դասում օրենքից, ընդ որում չունենալով ոչ մի մարդկային հիմք:

Ամփոփեմ՝

Ոչինչը դա զրոն չէ, ոչինչը ուղղակի չկա, գոյություն չունի:

Հայի ոչինչը նույնպես յուրահատուկ է, նա հոխորտում է, լուրջ դեմք ունի և դատարկ հոգի:

Այսօր ՀՀ դատական համակարգը օկուպացրել է ոչինչը, և նրանք պետք է հեռանան:

Քանի որ ոչինչի կայացրած վճիռը նույնպես ոչինչ է:

Հ.Գ․

Խոսքս բոլոր դատավորների մասին չէ, կան նաև ազնիվ մարդիկ ոչինչների մեջ, ուղղակի քիչ են:

Արտակ Գալստյան, աղբյուրը՝ «Ֆեյսբուք»