Փաստաբան Վահե Գրիգորյանը քիչ առաջ է տեղեկացել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը դատավոր Գրիգորյանը կասեցրել է՝ Սահմանադրական դատարան դիմելու համար։
«Ո՛չ ես, ո՛չ էլ սույն գործով որևէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռ․ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, և, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որևէ մեկին հնարավորություն է ընձեռվել մեր դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ։
Ինձնից մեկնաբանություն մի խնդրեք, ես չունեմ որևէ ընդունելի բառապաշարով արտահայտման ենթակա մեկնաբանություն այս դատավարւթյան վերաբերյալ։ Կներեք», ֊ գրել է Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում։