Այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները՝ Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով։ Այս մասին հայտնել է Ղարաբաղի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։
Որոնումները դադարեցվել էին փետրվարի 15-ից՝ ադրբեջանական կողմի պահանջով։
Առայսօր որոնողական աշխատանքների արդյունքում 1485 մարմին է հայտնաբերվել, որոնց թվում կան քաղաքացիական անձանց մարմիններ: