Ղազախստանում տեղի ունեցած «անկարգությունների» ժամանակ 164 մարդ է զոհվել՝ հղվելով Առողջապահության նախարարությանը, հաղորդել էր Ղազախստանի օպերատիվ շտաբը:
Զոհվածներից երեքը երեխաներ են՝ 4, 11 և 15 տարեկան։ Ցույցերի մասնակիցներից բուժօգնության է դիմել 2265 մարդ, նրանցից 719-ը ստացիոնար բուժում է ստանում, 83-ի վիճակը գնահատվում է ծանր։
Ավելի ուշ Ղազախստանի ԱՆ-ն հայտարարել է, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. «Վիճակագրության հրապարակումը տեխնիկական սխալ էր։ Տեղեկությունը չէր ջնջվել և հերքում չէր հրապարակվել ինտերնետ կապի հետ առկա խնդիրների պատճառով»։ Նոր տվյալներ չեն հաղորդվել։