Բաքվի ռազմական դատարանն այսօր հրապարակել է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների դատավճիռը: ԼՂ նախկին պաշտոնյաներ՝ նախագահ Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը, պառլամենտի նախագահ Դավիթ Իշխանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, այն հիմքով, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց Արդբեջանի քրեական դատավարության օրենսգրքով ցմահ մահապատիժ չի սահմանվում։
Հրապարակվել է խմբակային դատից ևս 7 հոգու դեմ դատավիճիռներ։ Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, Մելիքսեթ Փաշայանը և Մադաթ Բաբայանը՝ 19, Դավիթ Ալավերդյանը` 16, Գուրգեն Ստեփանյանը` 15, Լևոն Բալայանը` 16, Վասիլի Բեգլարյանը` 15, Էրիկ Ղազարյանը` 15։
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է այս խմբակային գործից առանձնացված։ Նրա դեմ դատավճիռը դեռ չի հրապարակվել, սակայն դատախազը նրա համար ևս պահանջել է ցմահ պատիժ կիրառել։ Հիշեցնենք, որ Վարդանյանը երկու անգամ հացադուլ է հայտարարել՝ ահազանգելու, որ իրենց դեմ դատն ընթանում է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով. նրան թույլ չեն տալիս հանդիպել իր իրավաբաններին, չեն տալիս ժամանակ ծանոթանալ գործի նյութերին, կիրառում են հոգեբանական ճնշումներ։
Ռուբեն Վարդանյանն ու մյուսներին Ադրբեջանը ձերբակալել է 2023-ի սեպտեմբերի 28-ին։ Մեկօրյա պետարզմից հետո նրանք տասնյակ հազարավոր հայերի հետ միասին փորձում էր լքել Ադրբեջանի լիակատար վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Ադրբեջանում ընթացող դատավարությունը համարում է շինծու, այնտեղ դատվող մադրկանց՝ գերիներ։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանն հունվարին ԵԽԽՎ-ում ասել է, որ 19 գերիների ազատ արձակումը նշանակալի ներդրում կլիներ Հայաստան-Ադրբեջան հաշտեցման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հայտարարել է, որ անում են հնարավորը գերիներին վերադարձնելու համար։ Ըստ նրա՝ կան տեղեկություններ, որ ադրբեջանցիները արգելված միջոցներով ցուցմունքներ են փորձում կորզել պատանդառված հայերից։
Պաշտոնական Բաքուն, թեև փոխանակել է քաղաքացիական ռազմագերիներին, հրաժարվում է ազատել ռազմաքաղաքական ղեկավարների խմբին՝ նրանց գործը համամատելով նյուրենբերգյան դատավարության հետ։ Մեղադրյալներին անցում են 2548 դրավագներով հանցագործություններով, այդ թվում՝ ցեղասպանություն, ստրկատիրություն, մարդկանց անհետացում, խոշտանգումներ, տեռորիզմի ֆինանսավորում, քրեական խմբավորում ստեղծում։
Հիշեցնենք, որ այս դատավճիռը հրապարակման նախորդ օրը՝ փետրվարի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ստացել են «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը՝ խաղաղության հաստատման գործում իրենց շարունակական ջանքերի համար։
Epress.am Լուրեր Հայաստանից