Ռուսաստանի, Եվրասիայի և միջազգային էներգետիկ անվտանգության հարցերով զբաղվող ամերիկյան The Heritage Foundation–ի փորձագետ Արիել Կոենը 1news.az –ին տրված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման փաստը:
Նրա
խոսքերով` այսօր Մոսկվան բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է`
տարածաշրջանում իր առաջատար դիրքերն ամրապնդելու համար: Իսկ Հարավային Կովկասի նկատմամբ Օբամայի աշխատակազմի հետաքրքության մարման համատեքստում դա այնքան էլ դժվար չէ:
«Վերջերս
Հիլարի Քլինթոնի` Հայաստան կատարած այցից հետո, որի ընթացքում Քլինթոնը սահմանափակվեց տարածաշրջանում ժողովրդավարության և կայունության
ձևավորման մասին կոչերով, Ռուսաստանը որոշեց Հայաստանին քաղաքական երաշխիքներ տալ»,-
ասել է փորձագետը:
«Կրեմլն իր
վրա է վերցրել Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը և այժմ փորձում
է հավասարակշռություն հաստատել ավանդական
համակրի և հեռանկարային գործընկերոջ միջև», – հայտարարել է Կոենը` ավելացնելով,
որ այս փաստը, սակայն,
չի վկայում Մոսկվայի կողմից խնդրի կարգավորման
ցանկության մասին:
Ի
տարբերություն Միացյալ Նահանգների` Մոսկվան արդեն երկրորդ տարին է, ինչ իր նախագծերն
է առաջարկում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ` դրանով իսկ ամրապնդելով
համագործակցությունը Երևանի և Բաքվի հետ, այդ թվում` ռազմական համագործակցությունը, նշել է փորձագետը: