Google ընկերությունը որոշել է գրավել նաև ինտերնետային հեռախոսակապի ոլորտը: Ընկերությունն օգտատերերին առաջարկում է օգտվել իր ծառայություններից` ինտերնետով անվճար զանգեր կատարելով:
Մինչև ընթացիկ տարվա վերջ Միացյալ Նահանգներ և Կանադա կատարվող զանգերն անվճար կլինեն, իսկ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա զանգերը վճարովի են լինելու` 2 ցենտ մեկ րոպեի համար:
Google-ի նոր համակարգից օգտվելու համար պետք չէ համակարգչային հատուկ ծրագրեր ներբեռնել, հաղորդում է BBC-ն: