Home / Հայաստան / Լևոն Արոնյանը հաղթում է չինացի ավստրալացուն

Լևոն Արոնյանը հաղթում է չինացի ավստրալացուն

Խանտի-Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականն այս րոպեներին հանդիպում է Ավստրալիայի ընտրանու հետ:

Երկու պարտիաներ արդեն ավարտվել են: Առաջին տախտակին Լևոն Արոնյանն արդեն 28-րդ քայլին պարտության է մատնել չինական ծագումով ավստրալացի գրոսմայստեր Ժոն Յուան Ժաոին, իսկ Վլադիմիր Հակոբյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Դևիդ Սմերդոնի հետ:

Գաբրիել Սարգսյան – Ջորջ Քսիե և Ստիվեն Սոլոմոն-Արման Փաշիկյան պարտիաները դեռ շարունակվում են: