22 ներդրողներ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Քոբուլետիի հանգստյան գոտու ազատ հատվածներում, որտեղ նրանք մտադիր են 39 հյուրանոց կառուցել: 6 հայտ ներկայացրել են արտասահմանցի ներդրողներ:
Բացի Ադրբեջանից և Ռուսաստանից, Քոբուլետիում հյուրանոց կառուցելու ցանկություն են հայտնել նաև Հայաստանը, Բելառուսը, Իսպանիան ու Իսրայելը, հաղորդում է Aze.az-ը:
Քոբուլետիի այս տարածքում կառուցվող հյուրանոցները պետք է գործեն 2011 թվականի օգոստոսի 1-ից: Վրաստանի խորհրդարանում նախագիծ է քննարկվում, ըստ որի, եթե ներդրողները չկարողանան իրականացնել գործը նշված ժամկետներում, նրանք կզրկվեն իրենց մասնաբաժնից: