ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանն Ադրբեջանում երեկ անցկացված միլի մեջլիսի ընտրությունները համարում է ոչ ժողովրդավարական:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ իր այս կարծիքը հիմնված է ռուսաստանյան մամուլի տեղեկությունների վրա, մինչդեռ ադրբեջանական մամուլը, Կարապետյանի խոսքով, հիմնականում պաշտոնական տեղեկատվություն է տարածել:
Դաշնակցականն ասել է, որ ընտրություններն անցել են խախտումներով և հույս հայտնել, որ ԵԱՀԿ և Եվրախորհրդի առաքելություններն իրենց օբյեկտիվ գնահատականը կտան Ադրբեջանում անցած ընտրություններին:
Ադրբեջանի ընտրությունները համեմատելով Ղարաբաղի իշախանությունների ձևավորման գործընթացի հետ` Կարապետյանն ասել է, որ Ղարաբաղում թե նախագահի, թե խորհրդարանի ընտրությունները հարյուրապատիկ անգամ ավելի ժողովրդավարական են, քան Ադրբեջանի յուրաքանչյուր ընտրություններ: