Wikileaks.org կայքում հայտնված տեղեկատվությունն ինչ-որ տեղ Միացյալ Նահանգների դեմ արված քայլ է, այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Դաշնակցության Հայ Դատ գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Քաղաքական գործիչը չի կարծում, որ դա ԱՄՆ ձեռքի գործն է.
«Իրենք այնպիսի իրավիճակում հայտնվեցին, որ փիառի համար այդքան թանկ գին չես վճարի»:
Մանոյանի համոզմամբ` պետք է հաշվի առնել, որ քարորդ միլիոնից ավել փաստաթղթերից ընդամենը մի քանի հարյուրն է առայժմ հրապարակված:
«Իսկ դեռ անհայտ փաստաթղթերում բավական հետաքրքիր նյութեր կլինեն, որոնց շնորհիվ երկրում գոյություն ունեցող հարցերը հնարավոր կդառնա ավելի ճիշտ հասկանալ», – ասել է քաղաքական գործիչը:
«Փաստաթղթերն առայժմ հատուկ նորություն չեն տվել», – եզրափակել է ՀՅԴ-ականը: