Հույսը կրակ է, որը շատ արագ մարում է, երբ գործը հասնում է Ղարաբաղին: Նման կարծիք 1news.az-ի հետ զրույցում հայտնել է Եվրոպական քաղաքականության կենտրոնի փորձագետ Ամանդա Փոլը: Այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չկարողացան հանդիպել Աստանայում, նրա խոսքով, խորհրդանշական նշանակություն ունի:
Փորձագետը կարծում է, որ այսօր մեծ է բանակցային գործընթացի ձախողման վտանգը: Միևնույն ժամանակ, Փոլը նշել է, որ չի հավատում, որ «Լեռնային Ղարաբաղը կդառնա անկախ պետություն»:
«Կան բազմաթիվ մոդելներ, որոնք հնարավորություն կընձեռեին Ղարաբաղին մնալ Ադրբեջանի կազմում, սակայն, միևնույն ժամանակ, ապահովեին այդ շրջանում ապրողներին որոշակի աստիճանի անկախությունը: Միջազգային հանրությունը պետք է ավելի ստեղծագործ և օգտակար լինի այդ հարցում»:
Փոլի խոսքով` այսօր Ղարաբաղի շուրջ բանակցությունները ղեկավարում է Ռուսաստանը: «Նման քաղաքականությունը չի կարելի իմաստուն անվանել, քանի որ Մոկսվան պետք է ճիշտ հավասարակշռություն պահպատի այլ տերությունների հետ», – ամփոփել է փորձագետը: