2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Դեմենցիա, վտարակ, պրավալ, ռազմականացում, դևալվացիա, հարացույց

Լեզվի կոմիտեն այսօր հրապարակել է իր 29-րդ հորդորակը, որում կառույցը ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքները։ Ցանկը ներկայացնում ենք ստորև,


  1. աուդիովիզուալ – տեսալսողական 

  2. աուդիտորիա – լսարան

  3. դեմոնիզացիա – դիվայնացում, հրեշացում 

  4. դեստաբիլիզացիա – ապակայունացում 

  5. դեմենցիա – թուլամտություն

  6. դևալվացիա – արժենվազում, արժեզրկում 

  7. դիստանցիոն – հեռավար

  8. էմիսիա – թողարկում, դրամաթողարկում

  9. էֆիր – եթեր

  10. էվակուացիա - 1. տարհանում, տեղափոխություն, 2. դատարկում, հեռացում 

  11. իզգոյ – վտարակ

  12. ինսպիրացիա – 1. ներշնչում, 2. ներշնչանք, դրդում

  13. լոկատոր – տեղորոշիչ 

  14. կոմպլեկցիա – մարմնակազմ, կազմվածք

  15. կլիպ – տեսահոլովակ 

  16. կրիմինալ – քրեական

  17. միլիտարիզացիա – ռազմականացում

  18. մոբիլիզացիա – 1. հավաքագրում, զորահավաք 2. համակենտրոնացում, կենտրոնացում

  19. պարադիգմ(ա) – հարացույց

  20. պերսոնաժ – կերպար 

  21. պրավալ – ձախողում, տապալում

  22. պլյուրալիզմ – բազմակարծություն

  23. պլացդարմ – զինադաշտ

  24. սուբսիդիար – լրացուցիչ, օժանդակ 

  25. վալյուտա – տարադրամ, արժույթ, արտարժույթ

  26. տրանսպլանտացիա – փոխպատվաստում 

  27. տուպիկ – փակուղի 

  28. տրիլոգիա – եռագրություն, եռերգություն, եռապատում 

  29. ուվերտյուրա – նախերգանք, նախանվագ

  30. քրոնոմետր – ժամանակաչափ