2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Գիրլյանդա, լիմֆատիկ, ստերիլիզացիա, ստյուարդեսա, սանատորիա

Հայաստանի Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի հերթական ցանկը և հորդորում գրավոր ու բանավոր խոսքում շրջանառության մեջ դնել դրանց հայերեն համարժեքները։


  1. ադմիրալ – ծովակալ

  2. ամբիցիա – հավակնություն, նկրտում

  3. ամպլիտուդա – լայնույթ

  4. անեմիա – սակավարյունություն

  5. անտիթեզ – հակադրույթ

  6. ապոստրոֆ – ապաթարց

  7. ավտոմատ – 1. ինքնաձիգ, 2. ինքնաշխատ, 3. մեքենայորեն/մեքենաբար

  8. բիբլիոգրաֆիա - մատենագիտություն

  9. գիրլյանդա – դրասանգ, ծաղկաշղթա

  10. դինաստիա – արքայատոհմ, հարստություն

  11. դուբլիկատ – կրկնօրինակ

  12. էթնոգրաֆիա – ազգագրություն

  13. էսթետիկա – գեղագիտություն

  14. էվֆեմիզմ – մեղմասություն

  15. էքսպլուատացիա – շահագործում

  16. էքստրասենս – պայծառատես

  17. լիմֆատիկ – ավշային

  18. լոգոտիպ – տարբերանշան, պատկերանիշ

  19. կարիկատուրա – ծաղրանկար

  20. կրիպտոգրաֆիա – գաղտնագրություն

  21. մոզաիկա – խճանկար

  22. պանտոմիմա – մնջախաղ

  23. պաուզա – դադար

  24. սանատորիա – առողջարան

  25. սոցիում  – հանրույթ

  26. ստադիա – փուլ, շրջան

  27. ստերիլիզացիա – 1. մանրէազերծում, 2. վարակազերծում, 3. ստերջացում, ամլացում

  28. ստյուարդեսա – ուղեկցորդուհի (օդանավի)

  29. տելեսկոպ – աստղադիտակ

  30. տրագեդիա - ողբերգություն