Լեզվի կոմիտեն այսօր հրապարակել է իր 29-րդ հորդորակը, որում կառույցը ներկայացնում է մի շարք օտար բառերի հայերեն համարժեքները։ Ցանկը ներկայացնում ենք ստորև,
- աուդիովիզուալ – տեսալսողական
- աուդիտորիա – լսարան
- դեմոնիզացիա – դիվայնացում, հրեշացում
- դեստաբիլիզացիա – ապակայունացում
- դեմենցիա – թուլամտություն
- դևալվացիա – արժենվազում, արժեզրկում
- դիստանցիոն – հեռավար
- էմիսիա – թողարկում, դրամաթողարկում
- էֆիր – եթեր
- էվակուացիա – 1. տարհանում, տեղափոխություն, 2. դատարկում, հեռացում
- իզգոյ – վտարակ
- ինսպիրացիա – 1. ներշնչում, 2. ներշնչանք, դրդում
- լոկատոր – տեղորոշիչ
- կոմպլեկցիա – մարմնակազմ, կազմվածք
- կլիպ – տեսահոլովակ
- կրիմինալ – քրեական
- միլիտարիզացիա – ռազմականացում
- մոբիլիզացիա – 1. հավաքագրում, զորահավաք 2. համակենտրոնացում, կենտրոնացում
- պարադիգմ(ա) – հարացույց
- պերսոնաժ – կերպար
- պրավալ – ձախողում, տապալում
- պլյուրալիզմ – բազմակարծություն
- պլացդարմ – զինադաշտ
- սուբսիդիար – լրացուցիչ, օժանդակ
- վալյուտա – տարադրամ, արժույթ, արտարժույթ
- տրանսպլանտացիա – փոխպատվաստում
- տուպիկ – փակուղի
- տրիլոգիա – եռագրություն, եռերգություն, եռապատում
- ուվերտյուրա – նախերգանք, նախանվագ
- քրոնոմետր – ժամանակաչափ