Երեխաները մնում են «Զատիկի» գերին․ նոր արձանագրումներ
Երևանյան «Զատիկ» շուրջօրյա խնամքի կենտրոնում երեխաների նկատմամբ բռնությունների, նվաստացումների, երեխաների շրջանում ինքնավնասումների և ինքնասպանության փորձերի մասին դիտորդների ահազանգին սոցիալական ապահովության նախարարությունը առ այսօր պատշաճ չի արձագանքել։ Ավելի քան մեկ ամիս անց իրավական գործընթաց չկա։
տե՛ս Երևանյան գիշերօթիկի սարսափները
Հրատապ զեկույցի հանրայնացումից հետո դիտորդական խմբի անդամները ահազանգել էին՝ տեղեկություններ ունեն, որ «Զատիկի» տնօրինությունը ճնշումներ է գործադրում երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, որ ոչ մեկին էլ ոչ մի բան չպատմեն։ Իրավապաշտպաններին էլ սպառնում էին «դատի տալով»։ Առերևույթ հանցագործությունների մասին բոլոր այս հաղորդումները մնացել են անհետևանք։ Մայիսի 5-ին Քննչականից տեղեկացրել են, որ նույնիսկ քրեական գործ չեն հարուցել։տե՛ս Երեխաների ծնողներին ասել են՝ «Զատիկից» էլ ոչ մի տեղ չբողոքեք
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Epress.am-ին ավելի վաղ պատասխանել էին, որ «Զատիկում» մշտադիտարկումներ մինչ այս չեն արել, բայց ուսումնասիրում են հասարարական կազմակերպությունների դիտորդական դաշինքի կողմից հրապարակված տեղեկությունները։ Արդեն այսօր օմբուդսմենը հաղորդել է, որ մայիսի 5-ին չհայտարարված այց է կատարել «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն և արձանագրել մի շարք խնդիրներ, որոնց «մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների»։ Նշվել է, օրինակ, որ բռնություններ — առանձնազրույցների ընթացքում երեխաները և աշխատակիցները հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին: (Թե բռնության կոնկրետ ինչ «դրսևորումների» մասին են պատմել երեխաները՝ օմբուդսմենի գրասենյակը չի մանրամասնել։ Հաղորդագրությունում չի հիշատակվում նաև հղի դեռահասի նկատմամբ ճնշումների մասին)։ — պարզվել է, որ հաստատությունում առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան: — ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն: ծնողների հետ շփումները վերահսկվում են — արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ: տարրական պայմաններ չկան — հաստատությունում պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ «Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների»:
միակ պահարանը՝ աջից, լուսանկարները՝ ՄԻՊ գրասենյակի
սանհանգույցն ու լոգախցիկը, լուսանկարը՝ ՄԻՊ գրասենյակի
«թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ» և այլն, լուսանկարները՝ ՄԻՊ գրասենյակի
