2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Չօգտագործել անհայտ ծագման սնկեր

Հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված սնկից թունավորման դեպքերը՝ Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հորդորում է․

- զերծ մնալ անտառից, դաշտից ինքնուրույն հավաքած կամ փողոցներում վաճառվող սնկերի ձեռք
բերումից,

- չգնել սունկ՝ առանց փաթեթավորման, առանց հստակ տեղեկատվություն իմանալու դրա մասին,

- չհավաքել սունկ, որն աճում է ավտոճանապարհների և երկաթգծերի մոտակայքում, քանի որ սունկն
ունի թունավոր նյութեր կուտակելու հատկություն,

- չգնել և չօգտագործել խառը, չտեսակավորված սունկ:

Ցանկալի չէ նաև սնկի օգտագործումն ալկոհոլի հետ, քանի որ սպիրտը նպաստում է օրգանիզմում թույների արագ ներծծմանը:

Սնկից թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝
սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում և գլխապտույտ: Մթերքն օգտագործելուց հետո նման խնդիրներ ծագելու դեպքում անհրաժեշտ է շտապ դիմել բժշկի:

Իրազեկման համար առիթ են հանդիսացել արձանագրված ահազանգերը թունավորումների վերաբերյալ, որոնք եղել են անհայտ ծագման սնկերից։