հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Video / Գյումրու սպանությունը և Հայաստանի խարխլվող պետականությունը

Գյումրու սպանությունը և Հայաստանի խարխլվող պետականությունը

Ռուսաստանի 102 ռազմաբազայի զինծառայողՎալերի Պերմյակովի գործի քննությունը Ռուսաստանին հանձնելը հակասում է ՀՀ օրենքներին։ Այս մասին Epress.am֊ի ստուդիայում հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ գործում մինչ այս պահը մի շարք հարցեր են առաջացել, որոնց պատասխանները չկան։

Բաղդասարյանը հարց է տվել՝ ի՞նչ են անելու Հայաստանի իրավապահ մարմինները, եթե ռուսական կողմը քննության արդյունքում որոշի, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովն անմեղ է։

Ըստ փաստաբանի՝ խախտվում է Պերմյակովի անմեղության կանխավարկածը։

Բաղդասարյանն ընդգծել է, որ առաջին իսկ առաջարկված վարկածն ընդունելը սխալ է, և, օրինակ, ճիշտ կլիներ հարց բարձրացնել՝ արդյոք Պերմյակովը միայնակ է գործել։