Home / Video / Նախարարից պահանջեցին կանանց ապրանքի հետ չհամեմատել

Նախարարից պահանջեցին կանանց ապրանքի հետ չհամեմատել

Կանանց իրավունքներով զբաղվող մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից պահանջում են ներողություն խնդրել կանանց ապրանքի հետ համեմատելու համար։ Այսօր նրանք բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ՝ դատապարտելով Կարապետյանի երեկ հնչեցրած արտահայտությունը։ Գյուղնախարարը Շիրակի մարզի համայնքապետերի ու ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսել է կարտոֆիլի իրացման խնդրի մասին՝ ասելով․ «Երբ որ գնորդը գալիս է, պիտի ապրանքդ տաս, տենց խոսք կա՝ աղջկա ուզողը գալիս ա, պիտի տաս»: